Փաշինյանին նյարդայնացրել էր ՀՅԴ–ի հանրահավաքը. 7or.am


7or.am-ը գրում է.

Երկու օր առաջ նախաձեռնած ՀՅԴ–ի՝ «Լրջացե՛ք» կոչի ներքո անցկացվող հրատապ հանրահավաքը մարդաշատ էր։Մարդաշատությունն, իհարկե, հարաբերական հասկացություն է։ Տվյալ դեպքում հանրահավաքը մարդաշատ կարելի է համարել, քանզի մի քանի անգամ ավելի շատ մարդ էր եկել Ազատության հրապարակ, քան Նիկոլ Փաշինյանիհակասահմանադրական կոչով երկուշաբթի օրը հավաքվել էին դատարանների մոտ ամբողջ հանրապետության մասշտաբով։ Նիկոլի կոչով հավաքվել էին 1000–ից մի փոքր ավելի։ Իսկ հանրահավաքում այդ հազարը մի քանիսով բազմապատկած էր։

Դատելով ամենից՝ Փաշինյանին նյարդայնացրել էր ՀՅԴ–ի հանրահավաքը։ Պատահական չէ, որ սորոսամերձ և նիկոլամերձ լրատվամիջոցները այնպիսի ֆոտոներ էին տարածում հանրահավաքից, որ ցույց տային, թե իբր մի 100-200 մարդ էր եկել։ Եթե իշխանական քարոզչամեքենայի հույսը այդօրինակ էժանագին մանիպուլյացիաներն են, ապա դա նշանակում է, որ Փաշինյանն, իրոք, նյարդայնացած է։

Այն, ինչ անում են իշխանամերձ քարոզչագործիքները, համապատասխան սրտի անհամապատասխան մխիթարանք է։ Նախկինում էլ էին նման տեխնոլոգիաների դիմում, թե իբր շատ մարդ չկա հավաքված և այլն։ Թե ինչով ավարտվեց այդ ամենը, Նիկոլն ամենալավը գիտի։ Այնպես որ կառավարության համար առաջին հրապարակային զանգը հնչեց։ Եվ սա այն դեպքում, երբ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս է անցել։

Փաշինյանի վարկանիշը ոչ թե անկում է ապրում, այլ գահավիժում է, ինչը բնական է։ Արհեստական ու շատ արագ վերելքը նույնանման վայրէջք է ապահովում։

Ինչ մնում է հանրահավաքին, ապա այն նախևառաջ կոտրեց տարածված կարծրատիպը, թե իբր միայն Նիկոլը կարող է ժողովուրդ հավաքել ու ժողովրդի անունից խոսել։ Հետհեղափոխական Հայաստանում առաջին անգամ Նիկոլի «փողոցային» մենաշնորհը կոտրվեց։ Եվ սա դեռ սկիզբն է։ Ինչքան Նիկոլը շատ սխալներ թույլ տա, այնքան այլընտրանքային փողոցն ու լսարանը մեծանալու են։

ՀՅԴ–ի հանրահավաքին եկողները բազմաշերտ էին։ Սա այն դեպքն էր, երբ կարևոր էր ոչ թե հանրահավաքում հնչած ելույթների բովանդակությունը, այլ մարդաշատ հանրահավաքի կայացման փաստը, քանզի այն զրկում է Փաշինյանին բոլորի ու ամենքի անունից խոսելու հնարավորությունից։

Մարդաշատությունը ներկայիս քաղաքական «բրենդն» է, որից զրկված է Փաշինյանը։ Նա հիմա եթե ուզի էլ, անգամ վարչական լծակներով չի կարող ստանալ Հանրապետության հրապարակի այն պատկերը, որը կար նախորդ տարի։ «Ժողովրդի» վարչապետը դա գիտի կամ զգում է, դրա համար էլ ընկած է սրճարանները, բայց արդեն իր հետ գլխապատառ սելֆի անողների բանակներ չկան։ Մնացել են ինքն ու «ախռանան»։ Վերջինս, ըստ ամենայնի, օրերն է հաշվում, թե երբ պետք է ազատվի այդ էքսցենտրիկ անձնավորության քմահաճույքները կատարելուց։

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.։ ՀՅԴ–ն դեղին քարտ ցույց տվեց կառավարությանը։ Դեղին քարտի գաղափարը վատը չէ։ Հատկապես երբ դա հնչեցվում է կարմիր դրոշով ուժի կողմից։

դիտվել է 1269 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am