Թեժ իրավիճակ է ստեղծվում. Նա կորցրել է կապն իրականության հետ

«Ես Արթուր Վանեցյանին կոչ կանեմ` վեր կենալ և քայլել: Եթե լուրջ, ապա նա կորցրել է կապն իրականության հետ»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը` անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` իրեն ուղղված հորդորին, որ հանգիստ նստի տեղը:

Նշենք, որ առավոտյան, երբ Ազգային ժողովում լրագրողները Արթուր Վանեցյանին հարցրին` ինչպես է արձագանքում Դանիել Իոաննիսյանի այն հայտարարություններին, թե ԱԱԾ տնօրենը կապ ունի քրեական հեղինակությունների հետ, ինչպես նաև չարաշահել է իր լիազորությունները, Վանեցյանը նրան հորդորեց, որ հանգիստ նստի տեղը: Մեզ հետ զրույցում Դանիել Իոաննիսյանն ասաց` Արթուր Վանեցյանը մեղադրում է իրեն պատվերով քննադատելու մեջ, այնինչ ինքն այսօր ընդունել է, որ նախկինում պատվերով Ալեքսանդր Սարգսյանի դեմ քրեական հետապնդում չի իրականացրել. «Այսինքն, ինքն ընդունում է, որ պատվերով գործել է ու ինձ մեղադրում է պատվերով գործելու մեջ:
Ես կարծում եմ, որ նա իսկապես իրականության հետ կապը կորցրել է: Ոչ ինքը թող մտածի, որ ինքը Նիկոլն ա, ոչ էլ, որ ես Հանրապետական կուսակցությունն եմ, որ ինձ ասում ա՝ հանգիստ նստի տեղդ»,-ասաց Դանիել Իոաննիսյանը: Նա վերստին հաստատեց իր հայտարարությունը, թե Արթուր Վանեցյանը կապ ունի քրեական հեղինակությունների հետ և վերջիններս պաշտպանում են ԱԱԾ տնօրենի շահերը լրատվամիջոցների մոտ. «Ես անուններ բազմիցս նշել եմ, խոսքը Էրեբունիի քրեական հեղինակությունների մասին է, որոնք հիմա իրենց ավելի լավ են զգում, քան նախկինում»,- ասաց նա: Մեր հարցին, թե մեկ օրինակ՝ Էրեբունիում հայտնի «Վստրեչի ապեր» մականունով քրեական հեղինակության հետ կապ ունի՞, Իոաննիսյանը հաստատեց, ասելով` «այո»:

Դիտարկմանը, որ նա նշել էր, թե ԱԱԾ տնօրենը լիազորությունների չարաշահում է արել, ինչպիսի՞ չարաշահման մասին է խոսքը, Իոաննիսյանը պատասխանեց. «Այո՛, այս հարցը ՀՔԾ արդեն ուղարկվել է, ԱԱԾ-ում իրոք առկա է լիազորությունների չարաշահման դեպք՝ քրեական օրեսնգրքի 308-րդ հոդվածով: Եթե մենք նախկինում ապացույց չունեինք, որ դա Վանեցյանի գիտությամբ է արվել, ապա ՀՔԾ-ում նրա խորհրդականն արդեն ասել է, որ Վանեցյանը տեղյակ է եղել այդ գործողություններից»,-ասաց Դանիել Իոաննիսյանը:

դիտվել է 950 անգամ
Լրահոս
Ինչ եզրակացություն է եղել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում․ Տիրան Խաչատրյան (video) Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի չելենջը` կոմիկ Հովհաննես Դավթյանին (video) Վեհափառի խոսքն՝ ուղղված իր դեմ դուրս եկած Առաքել Սրբազանին (video) Սարսափելի է․ փողոցում մնացած արցախցիները էլ չգիտեն՝ ում դուռը գնալ․ Արեգա Հովսեփյանը՝ Եռաբլուրում (video) «Երիտթուրքերի նման Փաշինյանն ԱԺ-ում բղավում էր, որ ոտքից կախելու է»․ Հովհաննես Իշխանյան (video) «Ինչ վերաբերվում է Արցախի հետ տեղի ունեցածին, ապա դա օտարի շահերին ու այդ օրակարգին ծառայելու, կոշիկ լիզող ու կզած քայլերի դասական հաջորդականության հետևանք էր». Արմեն Հովասափյան Աննա Հակոբյանը, Արցախի բլոկադայի օրերին, բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար Ղազարյան (video) Մենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ Զաքարյան Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Սատանային պատերազմ հայտարարեցինք ու հաղթեցինք՝ կառուցելով Բյուրեղավանում այս եկեղեցին (video) Ցեղшսպանության շարունակությունն է․ ինչ է դրված Տիգրանաշենի հարցով․ Տիգրան Աբրահամյան (video) Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախի հանձնումը Ադրբեջանին համաձայնված է եղել նախապես, Արմեն Գրիգորյանն էլ է տեղյակ եղել (video) Ոչնչացված մեզ զգացինք, երբ Փաշինյանն այդ խոսքերն ասաց Ալիևին․ արցախցի (video) Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Դագшղների վրա մրցանակ են տալի՞ս, ամոթ. զոհվածի մայրը` Փաշինյանի մրցանակի մասին (video) Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ. Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանող օրենքը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն Կալանքը՝ քաղաքական գործիք․ ինչու է կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահը․ Dialectica0 «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին0 Դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանայի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am