Ծառուկյանին պատկանող հյուրանոցը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին. News.am

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ–ն հայց է ներկայացրել վարչական դատարան ՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի։

Նշենք որ դեռեւս նախորդ տարի քաղաքապետարանի որոշմամբ դադարեցվել էին «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի, «Ա․Ա․Դ հոթել» ՓԲԸ-ի եւ Դավիթ Մանթաշյանի կողմից Աբովյան փողոցի 5/1, 5/2 եւ 5/5 հասցեներում կառուցվող «Կեմպինսկի» հյուրանոցային համալիրի շինարարական աշխատանքները։

Հայցվորները պահանջում են անվավեր ճանաչել քաղաքապետարանի՝ 2019թ. ապրիլի 4–ի վարչական ակտը, Երեւանի քաղաքապետի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 19-ին տրված շինարարության թույլտվություններում լրացում կատարել, ավելացնելով, որ վարչական ակտի անհապաղ կատարումն անհրաժեշտ է` ելնելով հանրային շահերից` գրավոր հիմնավորել այն։

NEWS.am–ի հետ զրույցում «Մուլտի Գրուպ Կոնցեռն»–ի ներկայացուցիչ Արմեն Օհանյանը նշեց, որ իրենք ավելի վաղ դիմել էին քաղաքապետարանին՝ պահանջելով շինարարության թույլտվություններում լրացում կատարել, ավելացնելով, որ վարչական ակտի անհապաղ կատարումն անհրաժեշտ է` ելնելով հանրային շահերից, սակայն քաղաքապետարանը մերժել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն»–ի պահանջը, ինչից հետո հայցվորները դիմել են դատարան։

«Մի քաղաքացու բողոքի հիման վրա 100 միլիոնավոր դոլարների շինարարությունը մեկ տարի է կասեցված է։ Այսօր Աբովյան փողոցում մշտապես խցանումներ են, քանի որ անորոշ ժամկետով շինհրապարակ է կազմակերպված, ինչի արդյունքում փողոցի մի մասը փակ է։ Ինտենսիվ երթեւեկության ժամերին խցանումներ է լինում, իսկ այս պարագայում կարծում եմ առկա է նաեւ հանրային շահ»,–ասաց նա՝ նշելով, որ իրենց հայցը հիմնավոր է։

Հիշեցնենք, որ կառուցապատողների կողմից շինարարական նորմերի խախտումների հետ կապված քաղաքացի Աննա Մարտիրոսյանը դեռեւս նախորդ տարվա փետրվարին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան եւ պահանջել անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 19-ին տրված շինարարության թույլտվությունը։

2018թ. օգոստոսի 31–ին վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանը որոշում էր կայացրել Աննա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի, երրորդ անձինք «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի եւ Դավիթ Մանթաշյանի, բավարարել, անվավեր ճանաչել քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվությունը։ Որոշումը հայցվորները բողոքարկել էին վերաքննիչ ատյանում։

Վերաքննիչ վարչական դատարանը 2019թ. մարտի 5–ին որոշում էր կայացրել հայցվորների վերաքննիչ բողոքները բավարարել մասնակի՝ դատական ակտը բեկանել եւ նոր քննության ուղղարկել։ Ներկայումս հիշյալ գործը Վճռաբեկ դատարանում է։

դիտվել է 607 անգամ
Լրահոս
ՔՊ-ն «զադնի» չի դնի Շարժումը հոգեվիճակ է թելադրում Ինչո՞ւ է Փաշինյանը բոլոր յուրայիններին «փչացնում» ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները 30 արծաթով հայրենիքը վաճառածների նկարները գիշերը հայտնվել են Երևանի տարբեր հատվածներում. «Տավուշը հանուն հայրենիքի» Ի՞նչ կտան Հայաստանին արևմտյան խոստումները ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ» 500.000 դրամի փոխհատուցում ու հերքում Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Կոռուպցիան Դիլիջանում, «արու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը. Ոսկան Սարգսյան Արցախյան եզակի զարդանախշերով գորգերի կրկնօրինակները ներկայացվում են «Ադրբեջանի գենետիկական կոդ» Եկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. Շարմազանով Քննիչները չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական մեքենան Կիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մ է Մեքենան կողաշրջվել և այրվել է, վարորդը մահացել է Վրաերթի ենթարկված հետիոտնը մահացել է. 1 տարի առաջ նույն վայրում վրաերթի էր ենթարկվել մահացածի հայրը Հայաստան Ղազախստան հանդիպումն ավարտվեց հաղթանակով ՀՀ-ի կողմից Մինսկի խմբի լուծարման համար ԵԱՀԿ-ին դիմումը մեծագույն անբարոյականություն կլինի և դավաճանություն՝ ԼՂ ժողովրդի նկատմամբ. Արա Պողոսյան Փաստաբանը 72-ամյա տատիկին վտարում էր սեփական շահերից ելնելով. տունը գնել է փաստաբան Մելինե Զաքարյանի հայրը Բախվել են «Hyundai»-ն և «Citroen»-ը․ կա տուժած Ջուրը բաց է թողել հարևանի հողատարածք ու նրան պատճառել 2 մլն դրամի վնաս Եթե մարզպետը մի քիչ վախենար երկրի ղեկավար կոչվածից, աշխատանքից ազատման դիմումը միանգամից կգրեր․ գլխավոր խմբագիր Ի՞նչ է գրում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասին Հունիսի 8-ին Բագրատ Սրբազանը Վանաձորում հանրահավաք է հրավիրել Բաքվում չեխին դատապարտել են հայ-ադրբեջանական սահմանը հատելու փորձի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am