«Թմբիրից արթնացած հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի գրողի ծոցը». Անդրանիկ Միհրանյան

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը որոշ առումով հուսահատության մեջ է, քանի որ նրա վարկանիշը ընկնում է: nsn.fm-ի հետ զրույցում, անդրադառնալով դատարանների դռները փակելու` Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած վերջին ակցիային, նման կարծիք է հայտնել ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը:

«Նրա կողմից տրված ոչ մի խոստում չի կատարվել. նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, ներդրումներ չկան, ժողովուրդը շարունակում է հեռանալ Հայաստանից: Արտաքին քաղաքականության մեջ դրական տեղաշարժեր չկան: Եվ այս իրավիճակում, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը նույնպես ինչ-որ իմաստով շրջադարձային կետ է:
Հնարավոր է, որ մարդիկ սթափվել են, դադարել են վախենալ և հասկացել են, որ թեև փողոցային կրքերը վատ բան չեն, բայց փողոցային կրքերով հնարավոր չէ պետություն կառուցել, տնտեսության վիճակը բարելավել, աշխատատեղեր ստեղծել, ավարտին հասցնել պատերազմը»,- ասել է Միհրանյանը:
Քաղաքագետը ՀՀ վարչապետին համեմատել է 20-րդ հեղափոխական Լև Տրոցկու հետ և Փաշինյանին մեղադրել իշխանության բռնազավթման փորձի համար: «Կարծում եմ` սա բռնապետություն հաստատելու քայլերից մեկն է, երբ գործադիր իշխանությունը փորձում է իր ենթակայության տակ մտցնել դատական համակարգը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը փառահեղ շարունակողն է Տրոցկու գործի, որը խոսում էր մշտական` պերմանենտ հեղափոխության մասին: Բայց Տրոցկին չկարողացավ հաջողության հասնել, քանի որ նրան վռնդեցին երկրից, և իրադրությունը Խորհրդային Միությունում կարգավորվեց: Փաստորեն, նեոտրոցկիստ Փաշինյանը, Հայաստանում այժմ հայտարարում է հավերժական և մշտական հեղափոխության շրջափուլի մասին: Հուսով եմ, որ հայ ժողովուրդը կհետեւի խորհրդային մեծ ժողովրդի օրինակին և ինքն իրեն կփրկի այս արկածախնդիրներից և պատեհապաշտներից»,- նշել է Անդրանիկ Միհրանյանը:

Ռուսական լրատվամիջոցը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեջ, կալանքից ազատվել է Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:
Անդրանիկ Միհրանյանը nsn.fm-ին նաև հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հստակ դիրքորոշում չի արտահայտել, փոխարենը հայտարարել է, թե ժողովուրդը իրեն պետք է պատվիրակի, թե ինչպիսի լուծում է ուզում ունենալ ԼՂՀ հարցում: «Փողոցը նրան իշխանության բերեց, բայց փողոցը չի կարող նրա փոխարեն ղեկավարել: Այս թեմայով Փաշինյանի վերջին ֆանտաստիկ հայտարարություններից մեկը. <<Փողոցն ինձ չի ասում, թե ինչպես է ուզում լուծել ղարաբաղյան խնդիրը: Եթե հասարկությունն ինձ նման բան ասեր, ես այն կսերտեի և բանակցությունների ժամանակ կներկայացնեի իմ գործընկերներին>>: Մարդը նույնիսկ չի հասկանում, որ երկրի ամենաբարդ արտաքին քաղաքական խնդրներին ոչ թե փողոցն է լուծում տալու, այլ քաղաքական գործիչները, որոնք պետք է խելացի, իմաստուն և խորը մարդիկ լինեն, որպեսզի կարողանան գտնել բարդ խնդիրների լուծումները: Ուստի ես կարծում եմ, որ սա մառազմ է, որը ցավոք դեռ շարունակվում է Հայաստանում: Փաշինյանը որքան շատ դիմի նման քայլերի և մեթոդների, այնքան արագ կնվազի նրա վարկանիշը և թմբիրից արթանացած հայ ժողովուրդը նրան կուղարկի գրողի ծոցը>>,- հայտարարել է Միհրանյանը:
Լրատվամիջոցը հիշեցրել է, որ մարտի վերջին Ն. Փաշինյանն Ավստրիայում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ և քննարկել ԼՂՀ հարցը:

 

Պատրաստեց` Հայկ Դավթյանը

դիտվել է 10327 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am