Վերաքննիչը կմերժի Քոչարյանի գործով Դատախազության բողոքը, նույնիսկ եթե վարույթ ընդունի. Արամ Օրբելյան

«Գլխավոր դատախազությունը կարող է վերաքննության կարգով բողոքարկել Ռոբերտ Քոչարյանի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դատավորի որոշումը, սակայն Վերաքննիչ դատարանը չունի իրավասություն գնահատելու՝ արդյո՞ք հիմնավոր է Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի որոշումը», - «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը՝ կարծիք հայտնելով, որ բողոքի դեպքում Վերաքննիչը կա՛մ գործը վարույթ չի ընդունի, կա՛մ ընդունելու դեպքում այն կմերժի:

Մինչդեռ, երեկ Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելն իրավաչափ է, և առաջիկայում պատրաստվում են այդ քայլին դիմել:

Դատախազությունը հղում է անում Քրեական դատավարության օրենսգրքի 376 պրիմ մեկ հոդվածը, որի համաձայն, առաջին ատյանի դատարանի գործով վարույթը կասեցնելու որոշումները ևս վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են։

Օրբելյան. - Զուտ որպես կասեցման որոշում, կարելի է բողոքարկել, ուղղակի Վերաքննիչ դատարանը պետք է ընդամենը պարզի այդ դեպքում մի հանգամանք՝ արդյո՞ք առաջին ատյանի դատարանը դիմել է Սահմանադրական դատարան, թե՞՝ ոչ, ուրիշ ոչ մի հարց Վերաքննիչ դատարանը չի կարող պարզել։ Եթե դիմել է Սահմանադրական դատարան, ապա կասեցման որոշումն օրինական է։ Վերաքննիչ դատարանն իրավունք չունի, ըստ գործող օրենսդրության, անդրադառնալ Սահմանադրական դատարան դիմելու հիմնավորումների մեջ։ Եթե դատարանը գտել է, որ ինքն իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան, ապա կասեցումն օրինական է։ Կասեցման որոշման օրինական կամ անօրինական լինելու համար անհրաժեշտ է պարզել մի հանգամանք՝ արդյո՞ք դատարանը դիմել է Սահմանադրական դատարան, կամ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։ Պատասխանն՝ այո է։

«Ազատություն». - Կասեցումն օրինակա՞ն էր, օրինական չէ՞ր, Սահմանադրական դատարան կարո՞ղ էր դիմել, թե՞՝ ոչ, իրավունք չուներ․․․․

Օրբելյան. - Ինքը դառնում է օրինական, հենց որ առաջին ատյանի դատարանը որոշում է դիմել Սահմանադրական դատարան։ Այ էդ որոշումն՝ արդյո՞ք ինքն իրավունք ուներ, իրավունք չուներ, ճիշտ է գնահատվել, ճիշտ չի գնահատվել, արդեն Վերաքննիչ դատարանի իրավասությունից դուրս է գալիս, դա Սահմանադրական դատարանն է գնահատում՝ վարույթ ընդունելով կամ վարույթ չընդունելով։

«Ազատություն». - Այսինքն՝ եթե Սահմանադրական դատարանը տեսնի, որ սխալ է, ապա վարույթ չի ընդունի և հետ կուղարկի դիմումը։

Օրբելյան. - Եթե առերևույթ սխալ լինի, վարույթ չի ընդունի, բայց եթե առերևույթ սխալ չլինի, բայց խնդիրներ լինեն, որ ինքը գնահատում է, որ կարող է քննարկման առարկա լինի, ինքը վարույթ կընդունի։ Վարույթ ընդունելը դեռևս չի նշանակում, որ կբավարարվի միջնորդությունը, Սահմանադրական դատարանը կարող է գտնել, որ նորմը համապատասխանում է Սահմանադրությանը, հակասում է Սահմանադրությանը, կամ համապատասխանում է Սահմանադրությանը՝ որոշակի մեկնաբանությամբ։

«Ազատություն». - Եվ նորից գործը հետ կուղարկի դատարան, այո՞։

Օրբելյան. - Այո, իհարկե, անկախ ամեն ինչից Սահմանադրական դատարանի որոշումից հետո գործը վերադառնալու է նույն դատարան՝ գործը շարունակելու համար։

«Ազատություն». - Ըստ էության, ստացվում է, Ձեր ներկայացմամբ իհարկե, որ անհնար է Վերաքննիչ դատարանը որևէ քննություն սկսի այս մասով՝ և՛ գործը կասեցնելու, և՛ այն Սահմանադրական դատարան ուղարկելու կապակցությամբ:

Օրբելյան. - Չէ, սկսելու է քննությունը, մերժելու է բողոքը, ուրիշ ոչ մի բան։ Եթե նույնիսկ վարույթ ընդունի, համոզված չեմ, որ ինքը վարույթ է ընդունելու, մերժելու է բողոքը։ Վերաքննիչ դատարանը չի կարող Սահմանադրական դատարանի փոխարեն ասի՝ «չէ, օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը», էդ հարցը կարող է պատասխանել միայն Սահմանադրական դատարանը որպես վերջնական ատյան։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 794 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am