Ուզում էին Վիտալիին պառկեցնել ասֆալտին,շոու ցուցադրեին,բայց Վիտալին ինքը պառկեցրեց.Գառնիկ Իսագուլյան

Հարցազրույց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի և ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի հետ:/Մաս 2-րդ/

-Լծակները իր ձեռքում են:

Պարույր Հայրիկյան.Այդ լծակները եթե իր ձեռքում են ,իշխանությունների տարանջատման, հավասարակշռման սկզբունքը ուզում է խախտել փողոցային միջամտությամբ:

Գառնիկ Իսագուլյան.Ինքը դարձավ վարչապետ,տեսավ,որ ոչինչ չի կարողանմում անել,ձախողում է ամեն ինչ:Եկավ դեկտեմբերից մեկ ամիս առաջ հայտարարեց ընտրություններ,ԱԺ-ին թույլ չի տալիս աշխատել, դրա համար մեր արդյունքները չեն երևում,բռնի կարգով տապալեց,կործանեց ,էլի խուժանի միջոցով:Հասարակությունը պետք է հասկանա:Եկան շրջափակեցին,տապալեցին,պարտադրեցին պատգամվորներին քվերակել, լուծարեցին,ինքը նորից վարչապետ դարձավ:Իրենք ԱԺ-ում վերցրեցին բացարձակ մեծամասնություն,հիմա տեսնում են գործ չեն կարողանում անում անել,հիմա էլ դատական իշխանությունն է խանգարում,վաղը կպարզվի Արցախն է իրենց խանգարում, վաղը կպարզվի Պարույր Հայրիկյանն ու Իսագուլյանն են խանգարում…Դատախազությունը հայտարարում է՝ սահմանափակել որոշ լրատվամիջոների գործունեությունը,որ իբր այնպիսի լուրեր են տարածում, որ դրա հիման վար կարող է հասրակության մեջ ինչ -որ բան ձևավորվի,բոլորը արդեն թիրախ են:Չորրոդ իշախնության վրա են արդեն հարձակվում:

-Մենք ոչինչ,բայց Արցախի հարցը շատ կարևոր է:

Պարույր Հայրիկյան.Արցախի հարցը շատ կարևոր է,բայց այդ հարցի մասին հպանցիկ չեմ ուզում խոսել, մի արատովոր երևույթ կա.մեր հանրությունը շատ նուրբ հանդուժողականություն ցուցաբերեց, ոչ միայն ստերի շարքին,այլ իշխանազավթման:Նիկոլ Փաշինյանը,լինելով գործադիր իշխանության ղեկավար ,հասկանալով ,որ պետք է ունենա հակակշիռ ,որպեսզի սխալներ թույլ չտա, հակակշռի դեմ պայքար սկսեց:Ես շատ կուզեի,որ Գառնիկ Իսագուլյանի փոխարեն լինել այդ թիմի ներկայացուցիչներից մեկը:

-Ես ուզեցի հրավիրել,բայց պարզվեց ,որ նրանք շատ զաբղված են:

Պարույր Հայրիկյան.Այս հարցում մեքն տարաձանյություններ չունենք: Երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր և հրաժարական տվեց,հասկանալի էր,որ ինչ-որ տարամաբություն կար,որ ինքը պետք է պաշտոնավարի,չնայած օրենքով նշված է,որ պետք է պաշտովարի առաջին փոխվարչապետը :Հետո եղան ընտրություններ,ինքը չընտրվեց,չընտրվելուց հետո էլի շարունակեց պաշտոնավարել,դա մեծ խախտում էր,ու մեր հանրությունը պետք է դրան ուշադրություն դարձներ:Նա հասկացավ,որ ինքը կարող է իշխանազավթ դառնալ և այսօրվա նրա գորոծողությունները իշխանազավթում են:Ասում էր՝մենք ունենք օրինական,ժողովրդի հավանության ն արժանացած օրենսդիր,գործադիր իշխանություն,հեքիաթներ մի պատմիր, խորհրդարանական համակարգում ժողովդրի հավանությանն արժանացել է խորհրդարանական մեծամասնությունը: Իսկ դու քո գործերով դեռ պետք է ցույց տաս արժանանալու ես վստահության,թե ոչ:Այս իրավիճակում ես էլ էի մտածում,որ կարող է առավոտյան արթնանա սթափվի,զգաստանա,բայց իր մոտ սովորություն է դարձել՝ես պետք է զավթեմ իշխանությունը:

-Շատերն ասում են,որ հենց վարկանիշը ընկնում է,այսպիսի մի բան է մտածում,իսկապես դա էր պատճա՞ռը,թե երկորդ նախագահի խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումից հետո գնաց նման քայլի:Պնդումներ կան նաև,որ վարչապետը առաջնորդվում է սոցցանցերով:

Գառնիկ Իսագուլյան.Չեմ ուզում ասել այն բանի մեջ ենք ընկել,հիմա իրեն ինչ թվա, ինքը առավոտյան պետք է արթնանա , թվալով մի գործողություն անի…մենք պետություն ենք,թե պետություն չենք:

Պարույր Հայրիկյան.Առողջ բանականությունից օգտվելով ինքը պետք է ասեր՝տեսեք դատարանները անկախ են,ես դատարանների վրա ազդեցություն չունեմ:

-Քանի որ սոցցանցերում ասացին…

Պարույր Հայրիկյան.Դրանց ինքը պետք է պատասխաներ՝հարգելի քաղաքացիներ, դատարանները անկախ են ,դատավարությունը չի ավարտվել,այս պահին մենք խոսում ենք խափանման միջոցի փոփոխման մասին:

-Դուք ասում եք,թե ով է իրեն բերել իշխանության,հիմա ինքը լսում է հենց նրանց,եթե լսում է,հետևաբար նման գործողություններ մենք անվերջ չենք բախվելո՞ւ:

Պարույր Հայրիկյան.Նրանց չի լսում,լսում է ինչ-որ կարծիքներ ,դա իր խնդիրն է,ինքը ունի կառավարություն,կառավարության ծրագիր ունի :

-Դուք այդ դատավարության և այս քայլի մեջ կապ տեսնու՞մ եք:

Գառնիկ Իսագուլյան.Եկավ Արցախ ,շատ լավ դիմավորեցինք, միասին բաժակ բաժակի խփեցինք,զրուցինք.Լևոն Մնացականյանի հետ շատ ջերմ էր. հանկարծ գալիս են Հայաստան և հայտարարում են,որ այնտեղ հակահեղափոխություն կա,տարօրինակ է ինձ համար,ուզում էի հասկանալ:Ինքը ում է հանդիպել,որ իրեն տվել են կեղծ ինֆորմացիա,Աստված իր հետ,թող ինքը այդ ուղղությամբ մտածի,որ իրեն կեղծ ինֆորմացիա տվողներ կան և նրանց նկատմամաբ կիրառի համապատասխան միջոցներ: Բայց ինչ կապ ունի Ղարաբաղը, դրանից հետո հիմա առավոտյան արթնանում է և իրեն թվում է,որ դատական համակարգն է մեղավոր,պետք է փոխել.մենք պետք է լուրջ միջոցների դիմենք,պետք էառաջրկենք մեր մյուս ինստիտուտներին զբաղվեն վարչապետով: Հիմա կճարեն ինչ –որ սորոսականներ,որոնք կբացատրեն ,ուշադրությունը ժողովրդի կշեղեն տրանսգենդերների,չգիտեմ ինչերի վրա…օրինակ Վիտալի Բալասանյանի հետ կապված միջադեպը…

-Դուք ներկա՞ էիք չէ:

Գառնիկ Իսագուլյան.Ես այնտեղ էի:Երբ ինձ ասացին,որ Վիտալիին բռնել են,անմիջապես մտքով անցավ,որ այնքան եմ իրեն ասում ադրբեջանական սահմանը մի անցի, ասում է ՝ ինչ Ադրբեջան,Երևանում են բռնել:Պատկերացրեք ես անմիջապես գնացի անյնտեղ ,ասում եմ ինչ է պատահել: Որեմն իրենց մեքենաներով գալիս են, Երևան չմտած,5 մեքենա անմիջապես օղակում են,սեղմում են դեպի մայթի եզրը,իջնում են ավտոմատներով ,մասկաներով պահում,դռները բացում :Վիտալին ասում է՝ոչ մեկդ դուրս չգաք,ինքը դուրս է գալիս, ներկայանում է,որ ես Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն եմ ՝Վիտալի Բալասանյանը,ինչ է պատահել:Պատասխանում են՝մենք շատ լավ գիտենք,որ դուք Վիտալի Բալասանյանն եք ,մենք պետք է մեքենաները խուզարկենք,ասում է՝դււք դրա իրավունքը չունեք,բերեք դատարանի որոշում,խուզարկեք:Այդ ընթացքում մենք հասնում ենք,ընդ որում,մինչև մեր հասնելը,Վիտալի Բալասանյանը մի քանի անգամ ասում է գիտեք ,ասում են՝շատ լավ գիտենք,ուղղակի ձեզ վրա է տված ցուցումը:

-Ի՞նչ է սա նշանակում:

Գառնիկ Իսագուլյան.Հետո ոստիկանությունը հայատարարություն է տարածում,թե իրենք չեն իմացել,որ Վիտալի Բալասանյանն այդ մեքենաների մեջ է: Ինձ հետո ասել են,որ հետևում մի Մերսեդես մեքենա է եղել, որի մեջ եղել են Ազատություն ռադիոկայանի,1in.am-ի և Հանրային հեռուստաընկերության լրագրողները: Մտածում էին,որ Վիտալիին այդ ավտոմատներով կպառկացնեին, կնկարեն,շոուն ցույց կտան և սրանով կհեղինակազրկեն Վիտալի Բալասանյանին: Նպատակը դա է եղել: Բնական է Վիտալին իրենց պառկացրեց գետնին և իրենք չգիտեմ ինչ հոգեվարքի մեջ են: Նպատակը սա է.Արցախում ընտրություններ են,թեկնածուներ կան, ամենահավանակն հաղթող թեկնածուն ինքն է,ամենամեծ վարկանիշ ունեցող թեկնածուն է:Գիտեք ինչ են մտածում՝Վիտալին երեսին ասող մարդ է, և սխալը երբեք չի անի,եթե իրեն ասեն հող հանձնի,ինքը երբեք հող հանձնող չի:Դրա համար Հ1-ով մյուս թեկնածուների մասին բաներ են երգում,Վիտալին այդ նույնը օրը փորձում էին ասֆալտին պառեկցնել:Սխալվել են,Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը թույլ չի տալու ,որ որևէ մեկը իր հետ այդպես վարվի,իսկ հրահանգը ումից կարող էր լինել Վիտալի Բալասանյանի հետ կապված՝վարչապետ Նիկոլ Փաշինյանից:Իրենք վախենում են անունը տալ,մենք հստակ ասենք:Այլապես այդ ոստիկանապետը հիմա արդեն պետք է հարժարական տված լիներ, այդ մարդիկ ովքեր այդ գորոծողութանը գնացել են ,պետք է հրաժարական տված լինեին:

Պարույր Հայրիկյան.Ես այսօր եմ հանդիպել շատ լուրջ դիվանագետների հետ և նրանք ապշած են,նրանք չեն կարողանում հասկանալ,թե ինչպես կարող է երկրի վարչապետը իրեն նման արարք թույլ տալ,մի քանի մտավորակների մասին ասացի,ասացին ,այլընտանք չկա, ասացի ՝այլընտրանք չկա խունվեյբիններին,չէ որ հստակ հիշենք .սրանից 11 ամիս առաջ մենք ներկայացրել ենք Սահմանադրության նախագիծ և ասել ենք,եթե ուզում ես արմատական փոփոխություններ,սա է ճանապարհը,հիմա դու մերժում ես այդ ճանապարհը ,քննադատում ես Սահամանդրությունը,քննադատում ես նախագահին,հետո հրաժարվում ես,քննադատում ես ընտրական օրենսգիրքը,հետո հրաժարվում ես,սա համակարգային մեծագույն բացթողում է:Դա տեղի է ունենում մի պատճառով.քաղաքական գործիչները,հանրությունը ,ներողամտաբար են վերաբերվում բացասական երևույթներին:Պատկերացնում եք՝փաստաբանների միությունը միաձայն որոշում է ընդունել: Իրավաբանների մի կուռ կառույց,որը պետությունը անմիջական կախվածություն չունի ,և տալիս է իրավագիտական գնահատական,սարսափելի է:

-Իսկապես քաոսային իրավիճակ էր,դադարեցրեց աշխատանքը, ԱԺ պատգամավորները փակեցին,այս ամենի հետևանքները,պատասխանատվության չափաբաժինը և այս ամենը պետության վրա ինչ անդրադարձ կունենա:

Պարույր Հայրիկյան.Եթե դրա մասին է խոսքը,ասեմ,որ լրացուցիչ պետք է փչացնի մեր պետական գործերը, բայց Նիկոլ Փաշինյանն ինքն է շատ վատ վիճակում հայտնվում: ա եթե այս գործողությունը մարսի,հետո այլընտանք չի ունենալու,նրա միակ ճանապարհը մնում է կամ դառնալ Նազարբաև,կամ Լուկաշենկո:Դա մեզ համար ավելի վատ է,որովհետև այլընտարնք չկա, եթե դու քեզ դնում ես Մաու Ցզե Դունի կարգավիճակում և անմեղ երիտասարդների,քեզ անմեղ հավատացող ,քեզ վսահող մարդկանց կոչ ես անում դառնալ հանցագործ,այն էլ դատական համակարգի նկատմամբ…

-Այս պարագայում ասում են՝նաև դատախազությանն ու ոստիկանությանը:

Պարույր Հայրիկյան.Ես դատական համակարգով հիացած չեմ,միայն մի փաստ նշեմ,որ այս նախորդ դատական համակարգի օրոք Հայաստանի ամենահին ,ոչ միայն Հայաստանի,Լեհաստանի դեսպանը նշում է իրենց առաջին պարբերականի հրատարակումը 1989 թվականից է եղել, մեր Անկախություն թերթը 1987 –ից ենք հրատարակել, այդ դատական համակարգը մեր գրասենյակները խլեց:Առաջարկել էինք քաղաքաիրթ ճանապարհ:Ինչու չի ընտրվում քաղաքակիրթ ճանապարհը և ընտրվում խուժան ճանապարհը:

-Ինչո՞ւ:

Պարույր Հայրիկյան.Դա իմաստնության պակասն է, և դրա հետևում կա վտանգ,թուլացնել Հայաստանը:

Գառնիկ Իսագուլյան.Մի հատ բացատրեք խունվեյբիններն ովքեր են:

Պարույր Հայիկյան. Խունվեյբիններ ը կարմիր պահապաններն էին, կարմիրգվարդիականներ որոնց , Մաո Ցզե Դունը մշակութային հեղափոխություն անվան տակ ասում էր՝գիրք կարդալը վատ է, մտավորական լինելը սխալ է,դուք եք խելացին,այսօր ասում է՝ձեր կառավարությունում փորձառու մարդ չկա,մեկ հոգի կա բացի վարչապետից,որ ինչ-որ փորձ ունի : Նման բան աշխարհում չի լինում,ինչու է այդպես վարվում:

Գառնիկ Իսագուլյան.Մենք մտել են շատ վտանգավոր փուլ,որտեղ մնացած քաղաքական ուժերը,ովքեր արտախորհրդարանական են,պետական ինստիտուտները պետք է անմիջապես պահանջեն վարչապետի հրժարականը,պետք է լուծարվի ԱԺ-ն,այնտեղ մասնագետներ չկան,ջահել սորոսականներ են,ինչականներ են, տրանսգենդերներն են,մի երկու հոգի ավանտնյուրիստներ կան՝Լևոնի դպրոցից մնացած,որոնք շրջափակել են Փաշինայնին և իրենց ամբողջ թույնը ներարկել են Փաշինյանին: Նա այդ առումով դառնում է շատ վտանագվոր:

-Դուք լուծումը տեսնում ենք նրա հարժարակա՞նի մեջ:

Պարույր Հայրկյան.Մենք լուծումը տեսնում ենք նրա խորհրդակացության մեջ, մենք սկսել են բանակցել որոշ քաղաքկան ուժերի հետ,ուզում ենք մի քննակում կազմակերպել,որտեղ ոչ թե ուղղակիորեն խոսվի հրաժաչականի պահանջի մասին,այլ տեսնենք այս իրավիճակով պատասխանատու ուժերը ինչ պետք է ձեռնարկեն:

Գառնիկ Իսագուլյան.Լավ պարոն Հայրիկյան, բայց եթե իսկապես մեկ շաբաթ հետո էլ մի այնպիսի երևույթ առաջանա,որից հետո երկու պետականնություններից գոնե մեկը կորցնենք,դուք չեք վախեն՞ում դրանից: Չի կարելի թույլ տալ,որ որևէ անհատ կամ կազմակերպություն,ի դեմս ՔՊ-ի ուզուրպացնի իշխանությունը,պետք է հավաքվեն ,լուրջ քննարկեն և անցնեն լուրջ գործողությունների:

-Հակառակ դեպքում…

Գառնիկ Իսագուլյան.Հակառակ դեպքում մեկ ամիս հետո կարող է ինչ-որ աչքին մի բան թվա և մենք պարտավոր չենք ամեն անգամ ,եթե իրենք աչքին ինչ-որ բան է թվում …

Պարույր Հայրկյան.Սա արդեն հերիք է ,որ մենք հասկականք ,որ լուրջ վտանգի առաջ ենք կանգնած ,մեր պետականությունը և քաղաքացիների իրավունքները վտանգված են :Իշխանությունների տարանջատման սկզբունքը նրանով է կարևոր ,որ այդ հակակշռման պայամաններում քաղաքացին շահում է,իսկ եթե դու վերացնում ես,երկիրդ դարձնում ես ուզուրպացված:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 18074 անգամ
Լրահոս
Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Լեհաստանում ձերբակալել են ուկրաինացու, որը երկրի նախագահի հասցեին սպառնալիքներ էր հրապարակել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջ Թրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համար Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. Armlur Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետ Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է Ուկրաինական դրոնը Ռոստովում հարձակվել է թանգարանային համալիրի վրա. կան տուժածներ Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը Իշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրա G7-ի գագաթնաժողովում Թրամփը չի բացառել Ռուսաստանի հետ «Անկորիջի համաձայնագրերից» հրաժարվելը. Axios՝ հղում անելով երկու պաշտոնյայի Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը Վենեսուելայի ափերի մոտ նոր ցնցումներ են տեղի ունեցել «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նոր մանրամասներ են հայտնի Փամբակ գետի դեպքից Պարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակներ ստեղծած BYD-ի վարորդին ԿԸՀ-ն ՍԴ-ում որպես պատասխանող կողմ է ներկայացնում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին Բռնությունը կհանդիպի բռնության. Վենս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am