Ադրբեջանը գրագետ մարտ է վարել. գեներալ Վիտալի Բալասանյան

ՀԺ-ն գրում է.«ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստաընկերությանը. որտեղ հետաքրքիր հայտարարություններ Է արել։ «Մենք կարողացանք ժամանակին տալ պատասխան, մեր կրակը վարում Էինք շատ ճիշտ, ընդհուպ մեկ սնարյադ հենց այնպես չենք կրակել, որովհետև ժամանակին մեր հրետանավորները և մնացած մասնագետները, չեք պատկերացնի, թե ինչքան աշխատանք են կատարել, ամեն մի մետրի տեղը գիտեն։ Այնպես չի, որ մենակ Ադրբեջանն ունի անօդաչու սարքեր, Ղարաբաղի պաշտպանության բանակն էլ ունի անօդաչու սարքեր, մենք դրանք էլ ենք ժամանակին թռցնում և մարդիկ կոորդինատները, ամեն ինչը տեսնում են»,– ասել է Արցախի հերոսը։ Վիտալի Բալասանյանը նաև նշել է. «Իրենք շատ գրագետ մարտ են վարել, և ռազմավարական, և մարտավարական իմաստով։ Օպերացիաները ձախողվել է միանշանակ, բայց դա չի նշանակում, թե նրանք անգրագետ էին, համոզված եմ, որ շատ լուրջ պարապած էին։ Թույլ չեն, չի կարելի թերագնահատել Ադոբեջանին։ Մեր խնդիրը մեր շատ կարճ ժամանակահատվածում մոբիլիզացիան է, վերադասավորումը, մեր մոբիլ տեղաշարժը զբաղեցնելով մեր դիրքերը։ Հակառակորդը պատկերացրել է, թե հրթիռահրետակոծությունից հետո մենք չէինք կարողանալու մեր դիրքերը զբաղեցնել, որովհետև ռազմաճակատի ամբողջ երկայնքով բոլոր ճանապարհները գտնվում էին հրետակոծության տակ ընդհուպ երրորդ, չորրորդ ճանապարհները։ Այսինքն, այնպես չէ, որ անգրագետ մարտ են վարել սրանք, ընդհուպ այն ճանապարհները, որ մենք պետք է մոտենայինք, գրավեինք մեր դիրքերը, բոլորը եղել են այդ բանի տակ։ Նամանավանդ իրենց համար դա շատ հեշտ է եղել, որովհետև իրենք ունեն անօդաչու սարքեր, դրանց համար տարբերություն չկա, ցերեկը թռչել, թե գիշերը, այսինքն շատ հեշտ է օդից նայել և մարտը վարել, շատ գրագետ մարտ են վարել։ Հիմա հարց՝ ինչո՞ւ չեն կարողացել։ Դա պետք է հարցնենք փոքրիկ Ալիևին, Գլխավոր շտաբին, պաշտպանության նախարարին էս այն հրամանատարներին, որոնք այսօր ծառայում են Ադրբեջանի բանակում։ Ես համոզված եմ, որ շատ քիչ մարդիկ են գրագետ։ Զորքի ստորին օղակը միշտ գտնվում է ճնշված վիճակում։ Տեսնում ենք, թե դիրքերում ինչ է կատարվում՝ սոված, ծարավ, անտեր։ Մենք և օդից ենք տեսնում և դիրքերից դիրքեր»։ Գեներալը հաստատել է նաև, որ հայկական կողմից տեսել են, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում փախչող զինվորների վրա, նրանք չեն կարողանում նահանջել։ «Մենք տեսնում ենք, որ նրանց հետևը փակ է, մենք լսում ենք այդ կրակոցները և տեսնում ենք, որ նրանց հրետանին չի թողնում, որ հետ գնան»,– ասել է Վիտալի Բալասանյանը»,–գրում է թերթը։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am