Հրաժարականներ, առանց որոնց, պատերազմը շարունակվելու է

«168 Ժամ» թերթը գրում է. «Դիվանագետների վրա քար շպրտելը, ինչպես որ հակառակորդի դիմաց կանգնած զինվորների վրա քար շպրտելը, անբարոյական է, որովհետև դիվանագետն էլ նույն զինվորն է արտաքին ասպարեզում»,- այս միտքն արտահայտել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այս տարվա փետրվարին` ներկայացնելով 2015 թվականին ԱԳՆ-ի գործունեության արդյունքները, որոնք, բնականաբար, աչքի են ընկել միայն ձեռքբերումներով: Դժվար է ասել, երկու ամիս առաջ Նալբանդյանը գիտե՞ր, կամ կռահո՞ւմ էր` ինչ է տեղի ունենալու ապրիլի 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական սահմանագծին: Դժվար է ասել` արդյո՞ք Հայաստանի արտգործնախարարի այդքան սիրելի Ռուսաստանը (որի վարչապետը հայտարարում է, թե իրենք արբանյակից հետևում են սահմանագծին տեղի ունեցող զինուժի շարժին, ասել է թե` գիտեին, որի Ադրբեջանը հարձակում է նախապատրաստում) Նալբանդյանին տեղեկացրել էր Ադրբեջանի ագրեսիայի մասին` իմանալ-չհայտնելու պայմանով, բնականաբար: Բայց ակնհայտ է, որ «դիվանագետների վրա քար չշպրտելու» իր անսահման դիվանագիտական այդ ձևակերպմամբ Նալբանդյանը կարծես իրեն ապահովագրում էր այսօրվա քննադատությունից: Որովհետև Նալբանդյանը կարող էր գոնե կռահել, որ ադրբեջանական ագրեսիայի դեպքում Հայաստանում ավելի շատ ու ավելի խորությամբ են սկսելու խոսել այն մասին, որ Ադրբեջանը հայ զինվորներին ու խաղաղ բնակիչներին սպանել է Ռուսաստանի վաճառած զենքով: Ու, ենթադրաբար, Նալբանդյանը պետք է կռահած լիներ նաև, որ այդ մասին խոսելով Հայաստանում՝ խոսելու են նաև բոլոր այն մարդկանց, առաջին հերթին՝ ազգությամբ հայերի մասին, ովքեր տարիներ շարունակ արդարացնում էին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին: Իսկ ինքն այդ արդարացնողների առաջամարտիկն էր, որը, ի տարբերություն հայաստանյան շատ «փորձագետների» ու «քաղաքագետների», դա անում էր միջազգային հարթակներում ու լրատվամիջոցների էջերում, ու, ամենակարևորը` օգտագործելով ՀՀ արտգործնախարարի կարգավիճակը: Երևի դրա համար էր ասում, որ «դիվանագետների վրա քար շպրտելն անբարոյականություն է»: Իսկապես անմեղսունակության աստիճանի հասնող բարոյականությունը միայն կարող էր ստիպել չբարձրաձայնել ԵԽ ԽՎ-ում, առաջին հերթին՝ Հայաստանի խայտառակ դիվանագիտության հետևանքով ընդունված Սարսանգի ջրամբարի բանաձևի մասին, որը Նալբանդյանն անվանում էր «տեխնիկական բնույթի» փաստաթուղթ, ու որը նույն Նալբանդյանը, հղում անելով ադրբեջանական քարոզչությանը, գնահատում էր՝ որպես «թղթի կտոր»: Հետաքրքիր է, գոնե ապրիլի 2-ից հետո Նալբանդյանը հասկացա՞վ, որ այդ «թղթի կտորն» Ադրբեջանին հնարավորություն տվեց հարձակումը սկսել նաև հենց այն հատվածից, որը տանում էր դեպի Սարսանգի ջրամբար: Հետաքրքիր է` Նալբանդյանը հասկացա՞վ, որ Լեռնային Ղարաբաղի զինուժի կողմից չկասեցվելու դեպքում, Ադրբեջանն իր ներխուժումը ներկայացնելու էր՝ որպես ԵԽ ԽՎ-ի «բանաձևի իրագործում»: Ապրիլի 2-ից հետո հերթական անգամ ու վերջնականապես պարզ դարձավ, որ Հայաստանը, չունենալով արտաքին քաղաքականություն, առավել ևս, չունի արտաքին գործերի նախարարություն ու հատկապես՝ այդպիսի անվանումով նախարար: Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության բացակայության կենդանի վկայությունն է: Ապրիլի 2-ից հետո, սակայն, Հայաստանում հանրային-քաղաքական հարթությունում սկսվեցին գործընթացներ, որոնք ուղղված են կորսված ինքնիշխանության վերականգնմանը:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am