Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում սելֆի անող ոհմակին Արցախից արագ հետ կանչել Երեւան

«Ժամանակ» թերթը գրում է. «Անկեղծ ասած, ես չեմ էլ նկատել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եկել են, գնացե՞լ են, որովհետեւ ես որեւէ ակնկալիք էլ չունեի նրանցից, եւ սպասելի էր, որ իրենք անելու են հերթական անդեմ հայտարարությունը»,- երեկ մեզ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ գնահատելով Մինսկ խմբի համանախագահների այցը Հայաստան: Նաիրա Զոհրաբյանը անընդունելի է համարում ցանկացած արդարացում, երբ Մինսկի խումբը նախահարձակ երկրին՝ Ադրբեջանին, եւ Հայաստանին անդեմ հայտարարություններ է ուղղում. «Մեր դիակների խոշտանգումները Ադրբեջանի կողմից տիպիկ «Իսլամական պետության» ձեռագիր են»: Նա նշեց, որ այդ փաստացի նյութերն ուղարկվել են ԵԽԽՎ բոլոր քաղաքական ուժերի խմբերին, եւ դրանք բավարար են՝ «Ադրբեջանը ճանաչելու ռազմական հանցագործ, ահաբեկչական պետություն»՝ հավելելով, որ այդ ամենի մեղավորը միջազգային հանրության հանցավոր լռությունն է: Անդրադառնալով Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպմանը՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Կարծես թե 3 օրում մեր կյանքը փոխվեց: Եվ մեր քաղաքական օրակարգում մենք պետք է կարողանանք շատ ավելի ճիշտ դասավորել մեր գերակայությունները: Ես ողջունում եմ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը»: Նրա խոսքով՝ իհարկե, վերանայման կարիք ունեցող խնդիրները շատ են, եւ Արցախի խորհրդարանի հետ պետք է հրավիրել մի քանի փակ նիստեր՝ լրջագույն խնդիրները եւ բացթողումները քննարկելու համար. «Մենք բոլորս մեղավոր ենք, որ սահմանին զոհվում է հայ զինվորը»: «Ես ամենավերջին անբարոյականությունն եմ համարում, որ գնում են եւ դիրքերում սելֆիներ են անում ու իրենց նկարները գցում Ֆեյսբուք: Կատեգորիկ պիտի այդ ողջ ոհմակը արագ հետ ուղարկվի Երեւան: Ես չգիտեմ՝ աստղեր են, ինչ են: Եթե գնացել եք ինչ-որ բանով օգնելու, օգնեք լուռ՝ առանց ձեր սելֆիները տեղադրելու: Սա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է զոհված զինվորի ծնողի հանդեպ»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am