Հանցախմբի մասին ԱԱԾ ֆիլմին հաջորդեց Ադրբեջանի հարձակումը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետության մեջ տեղի ունեցող կարեւոր իրադարձությունները գրեթե պատահական չեն լինում: Ուստի տեղին է վերհիշել վերջին ութ ամիսներին Հայաստանում տեղի ունեցած մի քանի կարեւոր իրադարձություններ, որոնք առնվազն գոնե բացահայտ իրար հետ կապ չունեն: Բայց ապրիլի 2-5-ը տեղի ունեցած ղարաբաղա-ադրբեջանական կարճատեւ պատերազմի ֆոնին բոլորովին այլ երանգներ են ստանում: Իհարկե, ի սկզբանե դավադրություն տեսությունը բացառելով, այնուամենայնիվ, շարադրենք փաստերը: Անցած տարվա նոյեմբերի 25-ին, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ-ն «հանցավոր» խումբ է վնասազերծել, եւ որ այդ խմբի անդամների կողմից Նորք-Մարաշում վարձակալած տանը մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել, հանրության շրջանում հավատ չներշնչեց: Ավելին՝ ԱԱԾ-ն այս խմբի վնասազերծման հետ կապված տեղեկություններ տրամադրելու հարցում առավել քան բարեհամբույր էր: Հատուկ տեսագրություն տարածեցին, լրագրողներին թույլատրեցին ազատ նկարահանել տունը, որում ապրել էին խմբի անդամները եւ այսպես շարունակ: Այս ամենը Հայաստանի հանրության շրջանում ընկալվեց որպես շոու, թատերական ներկայացում: Մարդիկ վաղուց համոզվել են, որ որեւէ մեկին կալանավորելու հարցում ՀՀ իշխանություններին երբեւէ հանրության կարծիքը չի հուզել: Ուստի այն փաստը, որ ԱԱԾ-ն փորձում էր հանրությանն ինչ-որ բան համոզել, արդեն իսկ կասկածելի էր: Բայց չի բացառվում, որ ԱԱԾ-ի տեղեկատվական հոսքի հասցեատերը ոչ թե հայ հանրությունն էր, այլ մի երրորդ, Հայաստանից դուրս գտնվող կողմ: «Հանցավոր» խմբի պատմության մեջ մի ուշագրավ հանգամանք էլ կա. այս գործով անցնող բոլոր հրապարակային գործիչները մի ընդհանրություն ունեն. նրանք երդվյալ ռուսամետներ են: Այս փաստն ի սկզբանե տարակուսանք էր առաջացնում: Ի վերջո, տարիներ շարունակ համոզմունք էր ձեւավորվել, որ ՀՀ ԱԱԾ-ն ընդամենը ՌԴ ազգային անվտանգության մարզային մասնաճյուղն է: Հետեւաբար ինչպես կարող էր այդ կառույցը հետապնդել այն մարդկանց, որոնց համար Հայաստանի շահը սկսվում է այնտեղ, որտեղ այն չի խանգարում ռուսականին… Ըստ ԱԱԾ-ի հրապարակած տվյալների՝ «հանցավոր» խումբը իր գործողությունները ծրագրած է եղել իրականացնել դեկտեմբերի առաջին կեսին, մասնավորապես վարկածներից մեկով Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պետք է պայթեցնեին Ալիեւի հետ հանդիպման մեկնելիս, այդ հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին: Ու երբ այդ իրավիճակը դիտարկում ենք չորսօրյա պատերազմի պրիզմայով, հասկանում ենք, որ մինչ հայ հանրությունն ուշքի կգար, թշնամին կհասներ Ստեփանակերտ եւ իրենց փափագած Սարսանգի ջրամբար, որին տիրանալու համար մոտ 2 հազար զոհ տվեց Ադրբեջանը ու տապալվեց»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am