Ընտրությունների փողը թող ուղարկեն բանակին

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ ՊՆ-ն արցախյան ազատամարտի հրամանատարներին է դիմել աջակցության խնդրանքով եւ կոչ արել սահման մեկնել։ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, օրինակ, շաբաթ օրն արդեն մեկնել է։ Նա մեզ փոխանցեց, որ համախմբվել են Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների եւ Հրազդանի ազատամարտիկները, թվով 208 հոգի, կեսն արդեն մեկնել է սահման, մյուս կեսն սպասում է հրահանգի։ «Ես դեռ 10 օր առաջ հայտարարություն արեցի, որ պատրաստ եմ առաջին իսկ հրահանգի դեպքում մեկնել սահման, ՊՆ-ին 100 հոգանոց կամավորների ցուցակ էի ներկայացրել, որ պատրաստ ենք հրահանգի դեպքում անհապաղ մեկնել։ Եղավ հրահանգը»։ Բայց եթե ժամանակավոր հրադադարի պայմանավորվածություն կա, ո՞րն է իրենց անելիքը։ «Հրադադարի պայմանավորվածություն կա, բայց չես կարող ասել, թե ժամ-ժամ ինչ կարող է լինել»,- պատասխանեց Միքայելյանը։ Ռազմական գործողությունները վերսկսվելու հավանականությունը մե՞ծ է։ «Ես իրավասու չեմ նման հայտարարություն անելու, դա կասեն բարձրաստիճան պաշտոնյաները»։ Սասուն Միքայելյանը, հիշեցնենք, իր թեկնածությունն է առաջադրել Հրազդանում ապրիլի 17-ի քաղաքապետի ընտրություններում, հիմա քարոզարշավի փուլն է։ Նա ասում է՝ շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը կշարունակի իր փոխարեն. «Ես, որպես ազատամարտիկ, հրամանատար, չէի կարող նստել-սպասել մինչեւ քարոզարշավը վերջանա, նոր մեկնեի, ես իմ գործն եմ անում, իսկ ժողովուրդը գիտի, որ ես թեկնածու եմ։ Մրցակիցներին հորդորում եմ, եթե պետք է ընտրություններին փող բաժանեն, այդ փողը թող ուղարկեն բանակին, զինվորներին։ Այդ փող բաժանողներն այսօր ոչ մի բարոյական իրավունք չունեն թե ֆինանսապես, թե ընդհանրապես ազդել ժողովրդի ազատ կամարտահայտման վրա։ Թող գոնե այս պայմաններում թողնեն, որ ժողովուրդն իր արդար ընտրությունը կատարի»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am