Ղարաբաղյան հակամարտությունը նոր փուլ է մտել. Վարդան Օսկանյան

Ղարաբաղյան հակամարտությունը նոր փուլ է մտել։ Իսկ Հայկական կողմի ռազմական հաղթանակը պետք է ամրագրել դիվանագիտորեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Չորսօրյա պատերազմից հետո միանշանակ է, որ Ղարաբաղյան հակամարտությունը նոր փուլ է մտել։ Ես կարծում եմ՝ մենք շատ արագ պետք է կարողանանք երեք բան անել՝ տալ պատերազմական իրավիճակի առաջացման պատճառների ճիշտ բացատրությունը, գնահատել այդ օրերին մեր գործողությունները, ճշգրտել մեր հետագա անելիքները։ Այստեղ գլխավորն իհարկե այն է, թե արդյոք հնարավո՞ր էր կանխել այս պատերազմը և խուսափել բազմաթիվ զոհերից», – գրել է Օսկանյանը։ Նրա կարծիքով, 1994-ից ի վեր հրադադարի պահպանմանը նպաստել է երկու գործոն՝ բանակցություններով հարցի կարգավորման իրական հեռանկարը և շփման գծի երկու կողմում ռազմաքաղաքական ու տնտեսական հավասարակշռությունը: Վերջին տարիներին այս գործոններն էապես խախտված են։ Մի կողմից բանակցությունները տևական ժամանակ է՝ խոր փակուղու մեջ են, մյուս կողմից՝ ռազմատենչ հայտարարությունների և սպառազինությունների վրա մեծ ծախսերի արդյունքում Ադրբեջանը սկսել էր հավատալ իր ռազմական առավելությանը: Օսկանյանը նշում է, որ այս երկու գործոնների համադրումն էր, որն իր պատերազմական արտահայտությունը գտավ վերջին օրերին՝ անկախ նրանից, թե որն էր ռազմական գործողությունները սկսելու առիթը։ «Այս երկու հարթություններում էլ մենք լուրջ անելիքներ ունենք», – հավելել է նա։ Այս կոնտեքստում, Օհանյանը նշել է, որ հայոց բանակի համարժեք պատասխանը Ադրբեջանին և նրանց կրած հարյուրավոր զոհերն ու ռազմատեխնիկայի կորուստները կփոխեն ռազմական հավասարակշռության խախտման մասին Բաքվի ընկալումները: «Բայց դա չի նշանակում, թե մենք անելիքներ չունենք: Մեր անելիքները նաև թիկունքում են, և դրանք լուրջ անելիքներ են», – նկատել է նա: Օսկանյանի խոսքով, դիվանագիտական հարթությունում անհրաժեշտ է բանակցությունները փակուղուց դուրս հանել: 1991-1994-ին ռազմական դաշտում տարած հայկական կողմի հաղթանակը դիվանագիտորեն ամրագրելու կարիքն ունի ոչ թե Ադրբեջանը, այլ հայկական կողմը: «Բանակցային փակուղին չի բխում մեր շահերից։ Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելը մեր դիվանագիտության և արտաքին քաղաքականության թիվ մեկ խնդիրը պետք է լինի», – եզրափակել է նախկին ԱԳ նախարարը:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am