Նիկոլ Փաշինյանը հատեց անդունդը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից` հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: 

Դատարանի այս որոշումը հանրային տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել: Պետք է արձանագրել մի բան, որ, որպես կանոն, դատարանի որոշումը, ինչպիսին էլ որ այն լինի, ինչ գործի առնչությամբ էլ որ այն կայացված լինի, երբեք չի կարող ընդունելի լինել բոլորի համար հավասարապես: Այս տեսանկյունից բնական է, որ կարծիքները միանշանակ չեն` հաշվի առնելով հատկապես, որ Քոչարյանի կալանքի գործի նկատմամբ ի սկզբանե հանրային լայն ուշադրություն էր սևեռված: Կալանքի` որպես խափանման միջոցի փոփոխության որոշումը, սակայն, արդարացման դատավճիռ չէ, ոչ էլ գործի կարճման որոշում է: Դատավարության ընթացքում, եթե կապացուցվի երկրորդ նախագահի մեղքը, և դատարանը կարձակի մեղադրական դատավճիռ, ապա օրենքի ուժով Ռոբերտ Քոչարյանը պարտադրված կկրի սահմանված պատիժը: Այս փուլում, սակայն, կալանքի վերացումը հիմնավորված, պատճառաբանված և կշռադատված որոշում էր` ելնելով ոչ միայն հարցի իրավական, այլ նաև քաղաքական, մարդասիրական և հանրային լարվածությունը չեզոքացնելու տեսանկունից:

Այն, ինչ տեղի էր ունենում դատարանի դահլիճի մոտ վերջին մի քանի դատական նիստերի ժամանակ, հանրային թշնամանքի և ատելության ուղղակի դրսևորում էր, որի հետագա զարգացումը կարող էր ունենալ անթույլատրելի դրսևորումներ, ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ: Դատարանի որոշումը հանրային հաշտեցման, ներքին խաղաղության վերահաստատման համար հիմնավոր քայլ է, առանց որի անհնար է պատկերացնել ստեղծագործ աշխատանքն ու երկրի զարգացումը: Որպես հասարակություն` մեր խնդիրն այսօր անցյալի ջրբաժանը հատելն ու դեպի առաջ գնալն է, իսկ դրա համար առաջին հերթին հաշտության և վստահության մթնոլորտ է անհրաժեշտ: Սա հենց այն է, ինչն այսօր ամենաշատն է պակասում նոր Հայաստանին:

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ դատարանի կայացրած որոշմամբ` Նիկոլ Փաշինյանը հատեց անդունդը` հեղափոխության առաջնորդի աստիճանից կարևոր քայլ կատարելով դեպի երկրի առաջնորդի պատասխանատու աստիճան: Դատարանի որոշումը գոնե այս փուլում զրկեց Քոչարյանին քաղաքական հալածյալի կարգավիճակից: Իսկ այդ կարգավիճակին նա հավակնում էր հենց միայն այն պատճառով, որ գործի շրջանակում կալանավորված միակ անձն էր, այն դեպքում, երբ սահմանադրական կարգի տապալման մեջ նույն գործով մեղադրվող մյուս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանքը չէր ընտրվել:

Նիկոլ Փաշինյանի և իշխող ուժի համար ընդհանրապես ստեղծվեց ալիբի` հավատալու դատարանի անկախությանը, որը իրավական և ժողովրդավարական պետության գլխավոր նախապայմանն է: Ի վերջո, արդարադատության համար կարևորը ոչ թե կողմերն են` իրենց պահանջներով, այլ գործի էությունը` ներկայացված փաստերով:


Հայկ Դավթյան

դիտվել է 13473 անգամ
Լրահոս
Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am