The Huffington Post. Հրադադարի ռեժիմն Ադրբեջանն է խախտել

ԼՂՀ ներկայացուցիչները պետք է խաղաղության եւ անվտանգության վրա ազդող քաղաքական բանակցությունների մասը լինեն։ Այս մասին The Huffington Post-ում լույս տեսած հոդվածում գրել են Ամերիկայի հայկական ասամբլեայի համանախագահ Վան Գրիգորյանն ու Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի եւ խաղաղարարության աջակցության ծրագրի տնօրեն Դեւիդ Ֆիլիփսը։ Հոդվածը նշում է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Պարբերականը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղում ապրիլի 2-ին նորից սրվել է հակամարտությունը, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։ «Ադրբեջանը խախտել է 1994-ին հաստատված հրադադարի ռեժիմը։ Իրադրությունը ծայրահեղ անկայուն է՝ չնայած ժամանակավոր հրադադարին։ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պետք է ակտիվացնեն միջնորդական ջանքերը։ Ամերիկյան օրենսդրությունն արդեն Ադրբեջանի նկատմամաբ պատժամիջոցներ է նախատեսում, եթե այդ երկիրը հետագայում էլ շարունակի ագրեսիվ գործողությունների դիմել»,- նշում են հեղինակները։ Օբամայի վարչակազմը, ըստ հոդվածի, պետք է կյանքի կոչի Ազատության պաշտպանության մասին օրենքի 907-րդ հոդվածը եւ տնտեսական ու դիվանագիտական պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ՝ որպես ագրեսիայի դիմաց պատիժ։ «1992-ին նախագահ Ջորջ Բուշ ավագը ստորագրեց այդ հոդվածը, որն արգելում է օգնել Ադրբեջանին, եթե նա Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնի։ Օրենքի այդ մասը կարեւոր զսպող գործոն էր, որը նպաստում էր շփման գծում հրադադարին»,- հիշեցնում են հեղինակները։ «Միջազգային հանրության կողմից անտարբերությունը նպաստեց Ադրբեջանի համակարգված հարձակմանը։ Ադրբեջանը միայնակ չի գործել։ Թուրքական զորքերը եւ սարքավորումները գործի էին դրվել Իրանի հետ սահմանի մոտակայքում։ Ադրբեջանի հարձակումն անմիջապես ստացավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանությունը։ Chatham House-ը եւ Կառնեգիի հիմնադրամը պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի ուժերը չեն սադրել հարձակումը։ Հայերը 1994-ից հետեւողականորեն ընդունել են առաջարկված վստահության ամրապնդման միջոցները, Ադրբեջանը հրաժարվում էր՝ հակամարտության ռազմական լուծման կոչեր անելով»,- ասված է հոդվածում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հենվում է նավթի վաճառքից ստացվող եկամուտների եւ «խավիարային դիվանագիտության» վրա։ «Նավթի գների անկման պայմաններում Ադրբեջանի տնտեսությունը անկում է ապրում, եւ ազգային արժույթը կտրուկ նվազել է։ Քաղաքացիական հասարակությունը շարունակում է դեմ արտահայտվել լրագրողների եւ իրավապաշտպանների ազատությունների ոտնահարմանը։ Հայաստանի հետ անգամ կարճատեւ պատերազմ սկսելը Ալիեւի ռեժիմին հնարավորություն է տալիս շեղել ադրբեջանցի ժողովրդի ուշադրությունը տնտեսական անկայուն վիճակից եւ չարաշահումներից»,- գրում են հեղինակները։ Հեղինակները կարծում են, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է ակտիվացնեն համագործակցությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ ԵԱՀԿ-ն պետք է դիտորդներ ուղարկի ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գիծ, որպեսզի զսպի ապագա ագրեսիան։ Հայկական կողմը պաշտպանում է դա»,- արձանագրում են հոդվածագիրները։ ԱՄՆ-ը չպետք է աննկատ թողնի Ադրբեջանի ռազմական ագրեսիան հատկապես ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի նախօրեին, եզրափակում են հեղինակները։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am