Մեր 80-ականների զենքը չեզոքացրեց վտանգը. Դավիթ Տոնոյան. «Ազատություն»

Զենքի առեւտրի շուկան Հայաստանի համար բաց շուկա է, բայց կան քաղաքական որոշ սահմանափակումներ՝ արտահանման վերահսկողության հետ կապված, ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, որոնք սահմանափակել են ցանկացած ռազմական բնույթի կարողությունների աճի հնարավորություն տվող ապրանքների մատակարարում թե՛ Ադրբեջան, թե՛ Հայաստան: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական բանակը կռվում է 80-ականների զենքով, մինչդեռ ադրբեջանական բանակի զինատեսակները շատ ավելի ժամանակակից են: «Այսպես ասած՝ գործում է ջենթլմենական պայմանավորվածություն՝ չմատակարարելու կոնֆլիկտային տարածաշրջան ռազմական նշանակության արտադրանք: Բնական է, որ անհրաժեշտությունից ելնելով՝ գնումները կատարվում են այն երկրներում, որոնք որ այդ սահմանափակումները չունեն: Խնդիրը որակի, տեսակի եւ գնի մեջ է: Եվ ինչպես Դուք տեսաք, մեր 80-ականների զենքը, այսպես ասած, չեզոքացրեց այդ վտանգը, այսինքն՝ ստիպեց հակառակորդին իր նախնական մտադրություններից ետ կանգնել: Իսկ Իսրայելը նույն ապրանքատեսակները (որոնք վաճառել է Ադրբեջանին) առաջարկել է նաեւ Հայաստանին»,-նշել է նա: Իսկ ինչո՞ւ մենք ձեռք չենք բերել, հարցին էլ պատասխանել է. «Որովհետեւ դրա անհրաժեշտությունը չի եղել, որովհետեւ մենք այլ լուծումներ ենք տվել դրան, եւ ինչպես տեսնում ենք՝ այդ զինատեսակները այնպես էլ հաջող չեն գործում: Իհարկե, քաղաքացիական ավտոբուսը կարելի է խոցել նաեւ հասարակ գրանատոմյոտով (նռնականետով), դրա համար մի քանի հարյուր հազար արժեցող անօդաչու հարվածային թռչող սարք օգտագործելը Ձեզ երեւի որոշ բաների մասին ասում է»: «Մենք անցկացրել ենք վերջին երկու տարվա մեջ պաշտպանության ռազմավարական վերանայում, եւ այդ վերանայման արդյունքներով կազմվել է երկու ռազմավարական փաստաթուղթ շատ լուրջ․ դա Զինված ուժերի զարգացման պլանն է եւ Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պլանը, հինգ տարվա ծրագրեր են դրանք: Եվ Զարգացման պլանով նախատեսված է ձեռք բերել ժամանակակից, ամենաարդիական զինատեսակներ: Դա չի նշանակում, որ հինգ տարի հետո է այդ ամեն ինչը ձեռք բերվելու, այլ ձեռք է բերվելու ամեն տարի»,-ընդգծել է Տոնոյանը:  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am