Դատախազ Կարեն Բիշարյանի՝ մեկ տարում 180 աստիճանով փոփոխված դիրքորոշումը. yerevan.today/տեսանյութ/

Yerevan.today-ը գրում է․

«Դատախազության մասին ՀՀ օրենքի 72-րդ հոդվածում մի քանի կետ վերաբերում է դատախազի բարոյական կերպարին։ Հենց առաջին մասում ասվում է․ «Դատախազը պարտավոր է ցանկացած պայմաններում ու իրավիճակում իր գործունեությամբ, գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով զերծ մնալ դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող, դատախազության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող կամ դատախազության անկողմնակալության, անաչառության և անկախության նկատմամբ կասկած հարուցող վարքագիծ դրսևորելուց․․․»։

Իսկ սա բարոյական նկարագրի ինչպիսի՞ դրսևորում է։ Այսպես դատախազության նկարագի՞րն են պահպանում, հեղինակությո՞ւնը։ Կամ էլ գուցե, գունափոխության պատճառն այն է, որ օրենքն ընդունվել է 2017-ին, հետադարձ ուժ չունի, իսկ Բիշարյանը դատախազ է վաղուց։

Իսկ ի՞նչ է նույն դատախազն ասելու հետո, երբ փոխվի այս իշխանությունը, գա նորը և նորից քննվի մարտի 1-ի գործը, իսկ ինքը լինի մեղադրող դատախազ։

Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը ՀՀ ընդհանուր իրավասությունների դատարանում 2019թ. մայիսի 16-ին հիմնավորելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ մնալու անհրաժեշտությունը, ասում է.

«Կան փաստական տվյալներ, որոնք վկայում են՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարանը այն գործողությունները, որոնք իրեն մեղսագրվում են, չի կատարել որպես իր կարգավիճակից բխող գործողություն... Արդյո՞ք այն գործողությունները, որ մեղսագրվում են Ռոբերտ Քոչարյանին, կատարվել են հանրապետության նախագահի լիազորությունների տիրույթում։ Այն, որ Հանրապետության նյախագահը բարձրաստիճան զինվորականներին հավաքել է որպես Հանրապետության նախագահ, դա չի նշանակում, որ մնացյալ գործողությունները եղել են Հանրապետության նախագահի՝ սահմանադրությամբ սահմանված լիազորությունների տիրույթում»։

Հավելում է, թե տրվել են հանձնարարականներ և գործողություններ, որոնք արտահայտվել են զինվորական ուժերը ներքաղաքական գործողություններում ապօրինի ներգրավելով։ Եվ եզրակացնում է. «2008թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանն արձակել է սահմանադրությանը հակասող և ապօրինի հրամանագիր արտակարգ դրություն սահմանելու մասին»։

Մեղադրող դատախազը, բնականաբար, պետք է խոսի այդ դիրքերից։ Բայց այստեղ հարցն այլ է։ Նույն Կարեն Բիշարյանը 2018 թվականի փետրվարի 23-ին կազմակերպված 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ բոլորովին այլ տեսակետ էր հայտնում։

Դանիել Իոաննիսյանի հարցին՝ արդյո՞ք քննության առարկա են դարձել, թե որքանով են բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրամանները նպաստել սպանություններին։ Օրինակ՝ 0038 հրամանը որևիցե ձև քրեական գործի մեջ շրջանառվո՞ւմ է։ Կարեն Բիշարյանը պատասխանում է «Քննության առարկա են բոլոր իրական վարկածները, ոչ երևակայական...Դատավարության մեջ հայտնի է, որ որևէ հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքների պարզման համար նախ պետք է հանցագործության կատարման փաստին և հանգամանքներին վերջնական իրավական գնահատական տանք։ Ինչ վերաբերում է 0038 հրամանին, քննվող քրեական գործով նման հրաման լինելու վերաբերյալ որևէ փաստական տվյալ չկա»։

Դատախազը, փաստորեն, ուղիղ մեկ տարի առաջ այլ տեսակետ է հայտնում։ Սա շատ սովորական երևույթ է դարձել Հայաստանում՝ այսպես կոչված՝ հեղափոխությունից հետո։ Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչներն էլ 2009 թվականի օրենքի վերաբերյալ այլ դիրքորոշում ունեին և 7-ի գործով 7-ից էլ մեղադրանքը հանեցին, բայց հիմա այլ դիրքորոշում ունեն»։

դիտվել է 1076 անգամ
Լրահոս
Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու «LADA»-ն, կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ադրբեջանի ԶՈՒ-ի բարձրաստիճան սպայական կազմը հարցազրույցներ են տալիս աջ ու ձախ և պնդում, որ պատերազմի դեպքում հաշված րոպեներում կարող են կտրել ցամաքային կապը ՀՀ-ի և աշխարհի միջև․ Կարեն Հովհաննիսյան Պարո՛ն Ղազարյան, Ձեզ դարձնում են հանցագործի հանցակից, ափսոս եք, հրաժարակա՛ն տվեք․ Աղվան Վարդանյանը՝ ՆԳ նախարարին Վաղը ժամը 11։00-ին տեղի է ունենալու Կառավարության նիստ․ հավաքվելու ենք Հանրապետության հրապարակում և մեր ասելիքը տեղ հասցնենք․ Բագրատ Սրբազան Պատասխանը մեզնից ես ստանալու, Իլհամ․ յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք․ Բագրատ Սրբազան Շորերս հագցրել են, իրերս հավաքել, ինձ նստեցրել են սայլակի վրա և փորձել մտցնել ինքնաթիռ․ Լեո Նիկոլյան Այս պահին առանցքային հարցն այն է, թե ով կկարողանա հաջորդիվ ղեկավարել Հայաստանը և ինչ ծրագիր կիրականացնի. Սերգեյ Բելոկոնյով․Tert.am Աբովյան քաղաքում, բանկի մասնաճյուղում, ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող 49–ամյա տղամարդը կալանավորվել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը դատապարտում է Ալիևի՝ ԼՂ միակողմանի բնակեցման շրջանակներում արած հայտարարությունը Լոռու մարզպետարանը կեղծ է որակում իր իսկ տարածած հայտարարությունը՞ Աղոթում ենք, որ Տերը ողջամտություն պարգևի մեր ոստիկաններին․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյան Զորամասի փոխհրամանատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին․ կա 5 վիրավոր Վեհափառը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի մասնակիցների հետ անդրադարձել է հայրենիքի առջև ծառացած խնդիրներին Շակալի պես պատգամավորի վրա հարձակվելու պարգևատրումը ինչքա՞ն է․ դրամո՞վ եք պարգևատրում, թե՞ մանաթով․ Թադևոս Ավետիսյան Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղում՝ մինչև 2 կմ ընդհանուր երկայնքով Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը մեկնել է Թուրքիա Ես իր փոխարեն հրաժարական կգրեի-կգնայի, չէի մնա մի րոպե․ Բագրատ սրբազանը՝ Վահե Ղազարյանին Դուք էլ որպես ինչ եք բուտաֆորիայի պես ծանրացել մեր վզին՞ Նմաններին պաշտոն է տվել, որ տարածքները բանտիկով հանձնի Ադրբեջանին Էս թարգմանեք ադրբեջաներեն ու տարածեք նախկին հայկական պետական լրատվամիջոցներով Թող Աստված օրհնի մեր ժողովրդին և խոհեմություն պարգևի չարի ճանապարհը բռնած պատկան մարմիններին․ Հայտարարություն Սյունյաց թեմից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am