Փաշինյանին ու իր թիմին պետական հեղաշրջման համար մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում.Կոնստանտին Տեր-Նակալյան
Հարցազրույց «Բլոգնյուզ» կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի և Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ:/Մաս 2-րդ/
-Հեղափոխություն,հակահեղափոխություն.հեղափոխությունը կարող է հասնել Արցախ,դրա մասին ի՞նչ կասեք:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Որպեսզի ինչ-որ հեղափոխություն հասնի Արցախ,նախ պետք է հեղափոխություն եղած լինի:Այսօրվա դրությամբ միակ ինդիկատորը ՝դու քաղաքական դաշտում ինչ դիրք ես զբաղեցնում՝դիմություն ես ,թե ընդդիմություն,այդ պարզ հարցի պատասխանն է,ինչ է եղել անցած տարի Հայաստանում:Եթե ասում ես՝եղել է հեղափոխություն,նշանակում է դու ուղղակի Նիկոլ Փաշինյանի համակարգի կառուցվածքային մասն ես:Եղածը բոլոր չափորոշիչներով պետական հեղաշրջում է,որն իր մեջ պարունակում է սահմանադրական կարգի տապալում …
-Այսինքն՝իշխանության մեջ եղել են մարդիկ,որ աջակցել են,օգնել ,որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության :
Կոնստանտին Տեր-Նակալյան.Տեսանք,որ զինվորականները ևս միացան ,եղել է սաբոտաժ,էլիտայի տարբեր օղակների դավաճանություն,առանձին պատգամավորների և ընդհանուր ԱԺ-ի վրա գործարկված ճնշում, ոչպեսզի այս կամ այն որոշումը կայացվի կամ չկայացվի,ինչը ՀՀ քրեական օրենսգրքով մինչև 15 տարվա ազատազրկում է սահմանում:
-Եթե նման հայատարություններ անեք,երբեք այսօրվա իշխանությունը իշխանություն չի տա:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Մենք իրենցից իշխանություն չենք խնդրելու: Մենք պետք է ունենանք օրենքի վրա կառուցված պետականամետ հասարակությունով պետություն և այդ պետությունում պետք է տրվի իրավական գնահատական այսօրվա իշխանությունների տարբեր փուլում արված գործողություններին,ոչ միայն իշխանությունների,այլ նաև այդ իշխանությանը սատարող տարբեր օղակների:
Անի Խաչատրյան.Այդ իշխանությանը ստարել է ՀՀ 80 տոկոսից ավել քաղաքացի, ով տվել էիր քվեն և վերջին 20 տարում երբևիցե չեղած արդար ընտրությունների արդյունքում եկել իշխանության:
-Դուք իսկապես այդքան ձայն էիք ստացե՞լ:
Անի Խաչատրյան.Այո մենք ստացել էինք 4 տոկոս ձայն:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Արթուր Դանիելյանը պատմությունից լավ օրինակներ բերեց,որ Քրիստոսին խաչելու որոշումը կայացրել է ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ,գերադասելով ,որ ազատ արձակվի ավազակ մյուս խաչվողը: 1991 թվականի ընտրություններում Լևոն Տեր- Պետրոսյանը ավելի շատ ձայն էր հավաքել ,քան Նիկոլ Փաշինայնը,բայց արդեն 2 տարի անց Երևանում 100 000- անոց միտինգներ արեցին:
Անի Խաչատրյան.Երբ ժողովուրդը դուրս կգա և կպահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը …ժողովուրդն է բերել,ժողովուրդն էլ կճանապարհի:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Ժողովուրդը սխալվելու հատկություն ունի:Յուրաքանչյուրս մեր կյանքում ճանաչում ենք մարդկանց,մեր ճանաչած մարդկանց մեծամասնությունը խելացի է,թե՞ հիմար…
Անի Խաչատրյան.Տարբեր կարծիքներ կան,երեկ թիվ 5 հեռուստաընկերության սեփականատերը հիմար անվանեց բավականին շատ ժողովրդի:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Մեր յուրաքանչյուրիս շրջապատում,100 -ավոր մադրիդկ կան,որոնց հետ առերեսվում ենք:Մեր ճանաչած մարդկանց քանի տոկոսն ունի բազային քաղացիական գիտակցություն ու բազային գիտելիքներ:
Անի Խաչատրյան.Բավականին մեծ զանգվածն այսօր ունի այդ բազային գիտելիքները :
-Այսինքն՝դուք կողմ եք ,որ անընդհատ փողոցով իշխանափոխություն լինի՞:
Անի Խաչատրյան.Ոչ,կողմ չեմ:
-Վերադառնանք Արցախի հեղափոխության հարցին,նույն լոզունգներով առաջնորդվել և Հայստանում,և Արցախում տեղի՞ն է:Վիտալի Բալասանյանի նկատմամբ կազմակերպված արշավ տեսնո՞ւմ եք:
Անի Խաչատրյան.Կազմակերպված չէ,Վիտալի Բալասանյանի հայտարարությունների հիման վրա մարդկանց ֆեյսբուքյան ,սոցցանցային ակտիվությունը շնորհիվ է այս ամենը ,ժամանակին,երբ չկար մամուլի տարածում,այդ ժամանակ պատասխաններն այսքան սուր չէինք ընդունում: Կազմակերպված արշավ Արցախի դեմ չկա:
-Արցախի նախագահները ում են ներկայացնում,Ադրբեջանը՞:
Անի Խաչատրյան.Ոչ Արցախի Հանրապետությունը,բայց հայ ժողովուրդը 10 տարի սպասում էր Մարտի 1-ի գործի որևէ ընթացքի,որը այս տարիների ընթացքում չի եղել:
-Դրա համար պետք է վիրավորել,հարձակվել Վիտալի Բալասանյանի և նախագահների վրա:
Անի Խաչատրյան.Մենք այսօր Արցախ-Հայաստան ինչ-որ կռիվ ենք սարքում …
-Ո՞վ է սարքում,ո՞վ հայտարարությամբ հանդես եկավ և ասաց,որ այստեղ հեղափոխությունը ավելին է,քան արցախյան ազատամարտում տարած հաղթանակը,ով կարգի հրավիրեց Արցախի հրամանատարական կազմին և ղեկավարությանը…
Կոնստանտին Տեր-Նակալյան.Սերմացու գողացող մուկ,դոշերին մեդալ կախած գողեր…
Անի Խաչատրյան.Եղե՞լ են չէ այդպիսի մարդիկ
Կոնստանտին Տեր-Նակալյան.Բա ինչու չի դատում,թթվի քար է ,թե վարչապետ է,ինքը ունի բոլոր գործիքները:Եթե ասում է՝մեդալներ կախած գողեր …
Անի Խաչատրյան.Եթե չլիներ այդ ամբողջը այս տարիների ընթացքում ,ժողվրդի այս ցասումը չէր լինի,զարթոնքը չէր լինի,Ժողովրդի զարթոնքը չէր լինի մարտի 1-ին , մարտի 1-ից հետո քաղաքական ձերբակալություների և ամենի ֆոնի վրա և հենց այն իշխանության ստեղծած վախի ֆոնի վրա տեղի ունեցավ…այն իշխանության,որին դուք այսօր պաշտպանում եք…
Կոնստանտին Տեր-Նակալյան.Ո՞ր իշխանությանն եմ պաշտպանում…
Անի Խաչատրյան.Օրինակ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած վախի մթնոլորտի ֆոնի վրա չարթնացավ ժողովուրդը,վերջապես ինչ-որ տարիներ հետո նորից արթնացավ,Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ դառնալու ֆոնի վրա…
-Մենք խոսում ենք Արցախի մասին,դուք անընդհատ տանում եք ձեր սիրելի թեմային :
Կոնստանտին Տեր-Նակալյան.Լարվածությունը, ինչպես նշեցի ստեղծում է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը,սկսած այն դրվագից,երբ Սասուն Միքայելյանը վեր կացավ ու հայտարարեց,որ թավշյա հեղափոխությունը ավելի կարևոր էր,քան արցախյան հաղթանակը:Մենք դրանից հետո տեսնում ենք գործողություններ,որոնք փաստում ենք,որ այդ թիմում այդ դիրքորոշումը դա է,երբ փաշինյայնը իր լայվերում ավելի մեծ ահնդուրժողականություն էր դրսևորում տրանսգենդերների ու գեյերի նկատամամբ,քան Արցախի ՝դոշերին մեդալ կախած հերոսների նկատմամբ,դա խնդիր է,ու ինքը դրանով միայն ավելացնում է այն : Երբ մամուլով ներկայացնում էր այդ հայտնի ցնդաբանությունը՝100 փաստերը,վեր կացավ ասաց՝ զինվորից գողացողները,անկախ նրանից ,թե դոշերին ինչքան մեդալ ունեն կախած ,չպետք որոշեն Արցախի հարցը:Երբ ասում եք՝լրատվամիջոցներն են մեղավոր,չէ,լրատվամիջոցները չեն մեղավոր,մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ,որ Ռոբերտ Քոչարյանի,Արցախի գեներալների ,ընդհանրապես Հայաստան-Արցախ փոխահարաբերությունների առանցքով անընդհատ լարվածության նորանոր կետեր է առաջացնում: Ես զարմանում եմ,ինչու եք դուք ձեզ բնորոշում ընդդիմադիր,հիմա այս բանավեճի շրջանակներում շատ ավելի Նիկոլ Փաշինյանի նման ձեզ պահում,քան Նիկոլ Փաշինյանն է պահում:
Անի Խաչատրյան.Ես ընդդիմադիր եմ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրերից և ես անցել եմ այդ ամենի միջով :
Կոնստանտին Տեր-Նակալյան.Ի՞նչ իրավունք ունի բանակում չծառայած Նիկոլ Փաշինյանը ,օրենքով կարող էր,բայց անգամ չի կամավորագրվել,անուն կպցնել ու պիտակավորի օրինակ Վիտալի Բալասանյանին :Ո՞վ է եղել Նիկոլ Փաշինյանը 1994-ին:
Անի Խաչատրյան.Ես համարում եմ,որ Հայաստան-Արցախ կոմֆլիկտ չկա,ուղղակի …
Կոնստանտին Տեր-Նակալյան.Ոնց չկա,գեներալների է գործից ազատում…
Անի Խաչատրյան. Իրար պատասխանելու մեկ -երկու միջադեպեր եղան,հիմա ճիշտ ժամանակն է կանգ առնելու ու ես համոզված եմ ,որ այդպես էլ կլնի,որովհետև Հայաստան-Արցախ բառային կրակոցներն իրար չպետք է լինեն,այն էլ այս շրջանում:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Ես ակնկալում եմ,որ Նիկոլ Փաշինյանը գոնե իր հրապարակային խոսքի մեջ,մանավանդ երբ խոսքը՝ճանապարհ անցած,սպիներ ու մեդալներ ունեցող մարդկանց մասին է,գոնե այնքան տոլեռանդ ու զուսպ գտնվի,ինչքան գտնվում է տրանսգենդերների հարցում:Դատելով Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներից, ինքը շատ ավելի անհդուրժողականություն ու զսպվածություն է դրսևորում տրանսգենդերի և գեյերի նկատմամբ,քան Արցախի պատերազմը հաղթած գեներալի նկատմամբ:
-Դատավարությունն ընթանում է,հայտնի է,որ քաղաքական դատավարության ընթացքում սովորաբար դատվող կողմի աջակիցներն են գնում այնտեղ և իրենց տեսակետը արտահայտում են:Նոր երևույթ է ,հակառակ կողմն է ներկա,նաև երեխաները՝պաստառները ձեռքին,պահանջում են դատապարտել Քոչարյանին:Ո՞վ է բերել,նրանց ձեռքը տվել պաստառները:Արդյոք սա շարունակությունը չէ սևի և սպիատակի բաժանման,Հայստանի և Արցախի բանավեճի:ՙ
Անի Խաչատրյան. Այո,սա սևի և սպիտակի բաժանում է, չեմ ասում,թե դա ճիշտ,ինձ համար դա այդեպես ,սա թե ձեռք է տալիս Ռոբերտ Քոչարյանի թիմին ինքնադրսևորման համար:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Բայց իրենք չեն չէ երեխա բերում :
Անի Խաչատրյան.Նաև իշխանությունը փաթեթավորում է հակահեղափոխության և այդ ամենի վրա, բայց այստեղ ,երբ ասում ենք մի ոկղմի աջակիցները գնում են դատի,մյուս կողմն էլ մարտի 1-ի զոհերի աջակիցնեն են ,զոհերի հարազատներն են:
-Մարտի 1-ի ոստիկաններ զոհվեցին,և դրանից հետո,երբ դատավարություն էր ոչ ոք չկար դատարանի մոտ,ասեին,որ դուք կրակել եք մեզ վրա…
Անի Խաչատրյան.Կար վախի մթնոլորտ:
-Իշխանության կողմից կազմակերպված ինչ-որ բան տեսնո՞ւմ եք:
Անի Խաչատրյան.Հակառակ կողմը գնաց այն բանից հետո,երբ հակառակ կողմը Քոչարյանի թիմը,համակիրները իրենց հին մտածելակերպին բնորոշ վարքագիծ ցուցաբերեցին:Բոլոր ժամանակներում Վարդգես Գասպարին բողոքել է,մեր դիմաց էլ է պլակատներով պառկել ,Զարուհի Փաստանջյանի համար քաղաքապետարանի դիմաց, տարբեր պատճառներով:Նա քաղաքական ակտիվիստ է,որը տարբեր ձևերով ակցիաներ է անում և վարվել նրա հետ այնպես,ինչպես այդ օրը…
-Իսկ անմեղության կանխավարկածը խախտելով նման հայատարություններ անե՞լ…
Անի Խաչատրյան.Թող պահանջեին պատժել:
-Իսկ որ պահանջեին,պատժելու էին:
Անի Խաչատրյան.Վստահ եմ: Ես պատրաստ եմ հիմա եթերից պահանջել,որ նրան պատժեն:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Պատրաստ եք հիմա միասին պահանջենք,որ պատժեն Սասուն Միքայելյանին,քանի որ նա շշով հարվածել էր Լյովա Երանոսյանին:
Անի Խաչատրյան.Նման բան Սասուն Միքայելյանի մասնակցությամբ չեմ հիշում:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Հայտնի ձերբակալության օրը ,ինքը կադրում շիշը նետում է Լյովա Երանոսյանի վրա:
Անի Խաչատրյան.Լյովա Երանոսյանը հայհոյում է,բայց լավ չեմ հիշում,կնայեմ:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Եթե հայհոյել է,կարելի է շշով խփե՞լ:
Անի Խաչատրյան.Ես ուզում եմ հիշեցնել,որ 2004-ին Էդգար Առաքելյանը դատարկ պլաստիկ շշով,20 տարեկան չկար այդ ժամանակ,ոստիկանին հարվածեց,1տարի 6 ամիս կալանավորվեց:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Ավելին ասեմ՝թե նա ԱՄՆ-ում աներ ,ինքը 1տարի 6 ամիս մեռած կլիներ,որովհետև …մեր պետության խնդիրներից մեկն այն է,որ վերջին 10 տարվա քաղաքական ընդդիմության կերտած սուրբ կովերից մեկը այդ ակտիվիստի անձեռմխելի կերպարն է:Մենք չենք ունենալու իրավական ուժեղ պետություն մինչև այն պահը ,մինչև ոստիկանի համազգեստը չլինի սրբություն,ոչ ոք իրավունք չունի՝ի՞նչ դատարկ շիշ,պետք է ծուռ չնայի ոստիկանի վրա, ինչպես ԱՄՆ-ում է:
-80-ականներին հարվածել էին,ոստիկանի գլխարկը ընկել էր,3 տարի 6 ամիս դատեցին:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Այդպես պետք է լինի:
Անի Խաչատրյան.Քաղաքացու նկատմամաբ իրավունք ունե՞ն:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Եթե հիմա ասելու եք,որ ոստիկանությունը բիրտ է կամ կոռումպացված ,վստահեցնում եմ ձեզ Ամերիկայի ոստիակությունում էլ կան բիրտության,կոռուպցիայի,հանցագործության դեպքեր: Դա սկզբունք է:
-Այն ձայնագրությունը տեսե՞լ եք,որտեղ ասում են՝ կրակեք ղզիկ ոստիկանների ուղղությամբ:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Այս կոնտինգենտի մոտ բացակայում է պետականություն ասվածի համար անհրաժեշտ բազիսը,իրենք պատրաստ են իրենց նպատակային մերժել ոստիկանի նկատմամբ հարգանքը,իրենք հանրային կարգն են պատրաստ արհամարհել,ամեն ինչ ,միայն թե այդ սուրբ կով ակտիվիստի կերպարը չտուժի:
Անի Խաչատրյան.Դուք խոսում եք այն բանի մասին,որի հիմքը հենց նախորդ իշխանություններն են դրել :
-Մենք դրա համար հեղափոխություն չարեցի՞նք:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Հեղափոխությունը արեցին ու տրասգենդեր մարմնավաճառները մտան ոստիկանության բաժանմունք,մարմնական վնասվածքներ պատճառեցին ոստիկաններին և պատիժ չկրեցին:Սա է այս իշխանության դրսևորումը,իր վերաբերմունքը ուժային,այս իշխանության կորիզը մարդիկ են,ովքեր զզվում են համզգեստից:
Անի Խաչատրյան.Ես չեմ ուզում նրանց մասին խոսել:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Եթե ես մտնեմ ոստիկանություն և ոստիկանին մարմնական վնասվածք պատճառեմ, ինձ պետք է պատժե՞ն:
Անի Խաչատրյան.Իհարկե:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Իսկ ինչո՞ւ տրանսգենդերին չեն պատժում:
Անի Խաչատրյան.Տրանսգենդերին էլ պետք է պատժեն:
-Ինչո՞ւ ոստիկանի շահը չեն պաշտպանում,բայց Վարդգես Գասպարիի շահը պաշտպանում են:
Անի Խաչատրյան.Իհարկե կպաշտպանենք,բայց գործ չի հարուցվա՞ծ:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Պետությունը լեգիտիմ ուժ կիրառելու մոնոպոլիա ունի,երբ ասում եք՝ոստիակնները ծեծել են:Երբեմն կան դեպքեր, երբ որ ոստիկանը իրավունք ունի և պարտավոր է ծեծել ցուցարարին:
Անի Խաչատրյան.2004-ի ապրիլի 12-ին ոստիակնը իրավունք ուներ ,ոստիակնը հրաման էր կատարում,Հովիկ Թամամյանը,Նվեր Հովհաննիսյանը հրաման էին կատարում կանանց ծեծելու ու ասելու՝չգնաք հանրահավաքներին:Այսօր գնում եք Ռոբերտ Քոչարյանի համար ակցիաներ եք անում,ցույց տվեք մի դեպք ,երբ ոստիկապետերը հրամանով գնում են մարդկանց տներ ու ասում՝չգնաս հանրահավաքների ,դա է եղել տարիներ շարունակ,այսօր բոլորը ազատ ակցիա են անում :
-Պաստառները որ պարզում են,երեխաներին են ներգրավում:Դա ձեզ դուր է գալի՞ս:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Գրված է՝Ռոբ մարդասպան, Ռոբ կիլլեր :
Անի Խաչատրյան.Անմեղության կանխծավարկածը պետք է պահել,դատի տվեք այդ անհատներին,այն մարդկանց,ովքեր եկել են այդ պաստառներով ,թող Ռոբերտ Քոչարյանի թիմը դատի տա,իրավկան ճանապարհով անմեղության կանխավարկածը պահանջի:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Իսկ կարելի է այդ քաղաքական պեդոֆիլիային գնահատական տալ,որ չի կարելի անչափահաս երեխային ,ով Քոչարյանի օրոք ծնված էլ չի եղել,բերել ձեռքը պաստառ տալ:
Անի Խաչատրյան.1988 թվականին 5-6 տարեկանում ներկա եմ եղել ,տեսել եմ այդ ամենը,ես ուրախ եմ իմ ունեցած մանկության համար: Իմ աղջիկը երբ դպրոց էր գնում,ինքն այնքան շատ գիտեր քաղաքական ամեն ինչի մասին :Դա համընկավ նույն ժամանակահտվածում,որ գնում էր նույն դպրոց նույն դասարան նաև Սերժ սարգսյանի թոռնիկը ,ես դեմ եղա այդ դասարան գնալուն …
Կոնստանտին Տեր-Նակալյան.Դե եկեք,թող 8 տարեկանները ամուսնանան,եթե երեխան այնքան գիտակցություն ունի,որ կարող է խառնվել քաղաքական գործընթացներին …քաղաքակնությունից հասկանում է,ամուսնանալուց չի հասկանո՞ւմ: Մեր քաղաքական դաշտի ընդհանուր ըմկալումը,այդ թվում ակտիվ գործիչների,այդ 8 տարեկան երեխայի նման է,այսինքն մենք պատրաստ ենք հավատալ,որ Ռոբերտ Քոչարյանը Մեղրին ծածել է,Սաշիկը ամենուր 50 տոկոս ունի,չունենալով ձեռքի տակ որևէ փաստ,զուտ հավատում եմ,չեմ հավատում :Արդյուքնում 30-40 տարեկան քաղաքական գործիչները դրսևորում են 8 տարեկան երեխայի մտավոր հասունություն քաղաքական պրոցեսների հարցում:Երեխաներին միտինգների բերելը սխալ է,նա չի կարող ադեկվատ լինել,որվհետև ինքը չունի բավարար ոչ տնտեսական ,ոչ քաղաքական ,ոչ այլ գիտելիքներ,որ կարողանա ծանրակշիռ լինել,դրա համար ինքը կոչվում էանչափահաս,դրա համար էլ ինքը հատվածական պատասխանատվության է ենթարկվում քրեական օրենսգրքով:
Անի Խաչատրյան.Ես անկեղծ ասած երեխաների չեմ տեսել:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Դուք երևի անցած տարի ապրիլին էլ երեխաներին չէիք տեսել,ոչ բերում էին կանգնեցնում մեքնենաների վրա,արտասանել էին տալիս,կամ փողոցներ փակել տալիս,դա կոչվում է քաղաքական պեդոֆիլիա ,ու դա նկարագրված տեխնոլոգիա է պետական հեղաշրջումներ անելու համար:
Անի Խաչատրյան.Փողոցներ փակելուն,երեխաներին ներգրավելու կողմ չլինելով,մենք ՝հանրապետություն կուսակցությունը ,չմասնակցեց այդ պրոցեսին:
Կոնստանտին Տեր-Նակալյան.Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 20 տարի է հող էին հանձնում,չհանձենցին,բայց միայն 1 ամառվա մեջ սահմանի տարբեր հատվածներում տասնյակ հազարավոր հեկտարի վերահսկողություն կորցրեցինք,այնպես որ դեկլարատիվ հայտարաությունները՝Մեղրին էին ծախում,800 հեկտար և այլն… եկեք եթե ասում ենք,դա էլ ասենք:
Անի Խաչատրյան.Իմ համոզմունքն է ,որ, այո,հոկտեմբերի 27-ը եղել է Մեղրիի հարցի շուրջ համաձայնություն չլինելու արդյունքնում,թե ովքեր են կազմակերպիչները,ովքեր էին այդ տարբերակն առաջարկել,չեմ կարող ասել:
-Հիմա ունենք փայլուն իշխանություն, ամեն ինչի կհասնի:
Առաջին հատվածն՝այստեղ
Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի