Արամ Օրբելյանը Քոչարյանի մեղադրանքը համեմատեց Թումանյանի հեքիաթների հետ (video)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացրեց  խափանման միջոցի վերաբերյալ իր դիրքորոշումը։

«Երբ ամենասկզբում առաջադրվում էր մեղադրանք, պաշտպանական խմբի համար դժվար էր հասկանալ մեղադրանքի էությունը։Մենք հայտարարում էինք՝ չգիտենք, թե ինչից ենք պաշտպանվում։ Որևէ փորձ չէր կատարվում պարզաբանել մեղադրանքը։ Ինչո՞ւ։ Շատ պարզ պատճառով՝ դա պարզ դատավարական հնարք է՝ երբ գործը թույլ է, ոչ հստակ ձևակերպումներ են տրվում, իսկ երբ գործը ուժեղ է, հստակ է, ապա շատ պարզ ձևակերպումներ են տրվում, ապացույցներ ներկայացվում։ Այստեղ գործ չկա, ինչպես ասում է գործիչներից մեկը՝ գործը օդ է, դրա համար խուճուճ ձևակերպումներ են տրվել։ Մեղադրական կողմը կարող է գրել ինչ կամենա, կարող է վերցնել Հովհաննես Թումանյանի պատմվածքների ժողովածուն և ասի սա մեղադրական եզրակացություն է...», - դատարանում հայտարարեց Արամ Օրբելյանը։

Մեղադրանքը պաշտպանող Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը ընդհատեց և ներկայացրեց առարկություն. «Խնդրում եմ դադարեցնել այդ ձևակերպումները։ Եթե կվկայակոչեք պատբմվածքներից մեջբերումներ, որի մասին խոսում եք, նույն ձև պատասխանեք նաև դուք»։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը ընդունեց առարկությունը և հորդորեց որակումներ չանել։ Արամ Օրբելյանն ընդունեց առարկությունը. «Ես չասացի՝ պատմվածքներ կան, էդպես կարող է ավելի հետաքրքիր լիներ»։

 Օրբելյանը հայտարարեց, որ մեղադրանքի տեքստը պարզ չէ և պաշտպանական խմբի մոտ ամեն տողից ենթադրություններ են ծագում։ Մասնավորապես, ըստ փաստաբանի, մեղադրանքում նախաքննական մարմինը չի վերլուծել՝ 300 և 300.1 հոդվածի էությունները, դրանց տարբերությունները.«Եթե անձին մեղադրում են մի հոդվածով, որը ուժի մեջ է մտել այդ արարքը կատարելուց 1 տարի հետո, անձը պետք է ունենա նկարագրություն, թե 2008-ի փետրվար-մարտ ամիսներին գործած ո՞ր հոդվածով է նախատեսված եղել այդ արարքը և դրանք համընկնո՞ւմ են, թե ոչ»:

դիտվել է 377 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am