Քաղաքապետը գնաց կառավարության ուսին լաց լինելու.ինչ է պատահել.Թեհմինա Վարդանյան

Հարցազրույց Իմ քայլը խմբակցությունից ավագանու անդամ Հայկ Հովհաննիսյանի և Լույս խմբակցությունից Թեհմինա Վարդանյանի հետ:/Մաս 2-րդ/

-Ի՞նչն եք օպտիմալացրել:

Հայկ Հովհաննիսյան.Ժամանակին Երևան քաղաքի մեր հաստիքային վարորդները չգիտեմ ինչու գրանցված են եղել Երևան տրանս ՓԲԸ-ում,բայց նրանք աշխատել են Երևանի քաղաքապետարանում,հիմա այդ մարդկանց բերել ենք քաղաքապետարանի բալանսի վրա,նրանք հաստիքով քաղաքապաետարանի վարորդներ են: Ունենք բավականին մեծ թվով գործավարներ,ովքեր պետք է հաստիքով լինեին քաղաքապետարանում, գրանցված են եղել տարբեր ՓԲԸ-ներում,գերատեսչական օղակներում,ՓԲԸ-ներ են ստեղծել,ընդունել,նրանց էլ ենք ետ բերել հաստիքացուցակ:Կան ՓԲԸ-նոր,որոնք լուծարել ենք:

Թեհմինա Վարդանյան.Այո ,որոշ ՓԲԸ-ներ լուծարվել են,որոնցից մարդկանց բերել ավելացրել են Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակ,բայց այդ 1998 հոգանոց հաստիքացուցակը կրճատվել է ընդամենը 20 հոգով,չհաշված ավելացումները,խոսում եմ հիմնական հաստիքացուցակի մասին:Ասեմ,թե որ հաստիքներն են կրճատվել՝ֆինանասական բաժնի պետի տեղակալների 2 հաստիք, որովհետև փոխքաղաքապետը նախկին աշխատակցի՝պետի տեղակալի հետ չի կարողանում աշխատել ու այնքան չկարողացավ թերություն գտնել այդ մարդու վրա,որ ազատվեն այդ մարդուց ,գործող քաղաքային իշխանությունները,որ երկու հաստիք կրճատեցին:Նշված մարդը դասային աստիճանով ավելի բարձր էր:Վարչական շրջաններում,որ վարչական շրջանի ղեկավարը չի կարողանում տվյալ հաստիքից,բաժնի պետից ազատվել բաժինները միացնում են իրար,որ մեխանիկորեն դուրս մնա:

Հայկ Հովհաննիսյան.Դուք զրպարտում եք այս պահին,որովհետև նման մոտեցմամբ օպտիմալացում իրականացնելու ոչ կարիք ենք տեսել,ոչ էլ տեսնում ենք: Դուք փաստացի պարոն Հայկ Սարգսյանին զրպարտում եք մի բանում,որն այդպես չէ:Ինչու ենք կրճատել 2 տեղակալներին,անձի համար …

-Իրավաբանական վարչության պետը, ով փայլում մասնագետ էր,ինչո՞ւ ազատվեց:

Հայկ Հովհաննիսյան.Իրավաբանական բաժնի պետն ազատվել է իր դիմումի համաձայն…

-Ասում են անօրինական իրավական ակտ եք պահանջել ,որ ստորագրի,և քանի որ ինքը փայլուն իրավաբան է և հասկացել է,որ հետո սրա համար պատասխան է տալու ,գերադասել է հրաժարական տալ:

Հայկ Հովհաննիսյան.Նման բան չկա:

-Համաձան եք որ փայլում մասնագետ էր,փայլուն իրավաբան:

Հայկ Հովհաննիսյան.Ես կարող եմ մի բան ֆիքսել ,որ նա ուներ ինստիտուցիոնալ հիշողություն,որն ամենակարևորն էր,այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի համար:

-Մասնագետներն այդքան շատ են,որ դուք այդպես հանգիստ թողեցիք:

Հայկ Հովհաննիսյան.Մենք իրենից չենք ազատվել,նա խնդրել է քաղաքապետին և իր դիմումի համաձայն է դուրս եկել,որովհետև այն աշխատավարձը,որով նա պետք է աշխատել,իր համար քիչ էր:

Թեհմինա Վարդանյան.Ես չեմ կարող երաշխավորել,ոչ քաղաքապետի և ոչ վարչության պետի փոխարեն,չգիտեմ թե ինչ է տեղի ունեցել,մամուլում հարպարակումներ եմ տեսել,բայց դրանք հալած յուղի պես չեմ ընդունել:Պարոն Առաքելյանը տարածել էր,որ իր դիմումի համաձայն է ազատվել ինչպես և հիմա ով ազատվում է,չեմ կարող ասել,սա այդ դեպքն է,թե ոչ:

-Երիտասարդ ուժի կողմից « դեդավշինա » տեսնում եք փոքր ուժերի նկատմամբ,ավագանիում դա կա,թե ոչ: Նախկինում ասում էիք՝Տարոն Մարգարյանը ինչ բերում է հանրապետականը մեծամասնություն է,կարողանում է ավագանիով անցկացնել ,հիմա կա նման բան,թե՞ փոփոխություն կա: Բարգավաճ Հայաստան խմբակցությունը բազմիցս դրա մասին բարձրաձայնում է,որովհետև դուք երբեմն շատ խիստ եք արտահայտվում,տիկին Վարդանյան:

Թեհմինա Վարդանյան.Արտահատվում եմ այնպես ,ինչպես գտնում եմ ճիշտ,ինչպես հանգամանքներն ինձ դրդում են:Հանրապատականի հետ մենք նույնպես աշխատել ենք,ավագանու անդամ ենք եղել,այնտեղ բացարձակ միաձայն էին անցնում քվերակությունները ,շատ գովելի է,որ վերջին 1-2 ամիսնեի ընթացքում որոշակիորոն փոփոխություն կա:Ի սկզբանե,երբ նոր էր ձևավորովել ներկայից ավագանին,էլի քվերակությունները գրեթե միաձայն էին անցնում,վերջին ամիսներին փոխվել են որոշ մադրկանց տեսակետներ և քվերակության արդյունքներ,բայց այնուամենայնիվ միայն այս խայտառակ հարցն էր ,որ ուղղակի հանվեց:

-Կամազների առասպելը,քաղաքապետարանի հեքիաթներն ու կուլիսային պայմանավորվածությունները.սրանք ո՞ւմ խոսքերն են :Ֆավորտ մեքնենաները տեղա հասան,այո,եթե կար նույնիսկ 0,1 տոկոս կասկած,որ Կամազ ընկերության հետ ձեռք է բերվել պայամանավորվածություն,այսօր դա էլ փարատվեց ,այս ամենն արվել է դեռևս ամիսներ առաջ առանց մրցույթ հայտարարելու ,առանց կառավարությանը մարդատեղ դնելու՝օրենքը շրջանցելով և կյանքի գնով:Ու ընդհանրապես աղբահանության թեման,այն ժամանակ առավոտից գիշեր աղբի մասին էիք խոսում:

Թեհմինա Վարդանյան. Ի սկզբանե Կամազների հայտնի պատմությունն էր՝ձնամաքրման 9 մեքենաների թեման էր,որի մասին բոլորը տեղյակ էին,որ քաղաքապետարանի պաշտոնական էջում հրապարկում եղավ,որ մրվույթում հաղթող է ճանաչվել Կամազ ընկերությունը:երբ բացեցինք գնման կատերը,հստակ տեսանք,որ այդտեղ մեկ անձից է գնումը:Աղմուկ բարձրացավ,որ դուք մրցույթ եք հայտարարում,բայց մրցույթ չի հայտարարվել և քաղաքապետըւ ևս մեկ անգամ իրեն հարիր ոճով փաթեթավորեց այդ ամենը հանրային պահանջի և շտապ գնման տակ:Չխոսեց,թե ինչու են կայքում գրում,որ մրցույթում հաղթող է ճանաչվել:Այս թեման անցավ,երկրորդ մրցույթ հայտարարվեց աղբահանության իրականացնող 24 մեքենաների համար,տեխնիկական բնութագիրը այնպես շարադրվեց և գրվեց՝շասսի երկարությունից սկսված, մնում էր տեխնիկական բնութագրի մեջ գրվեր՝պետք է սկսվի կ տառով և վերջանա զ տառով: Եվ այլ ընկերություն,որ նույն որակի մեքենաներ է ներկրում 10 ձիաուժի տարբերությամբ բողոքարկեց մրցույթը և հանձնաժողվը կանգնեցրեց մրցույթը:Քաղաքապետարանը,փոխանակ սպասի ,որ որոշ ժամանակ հետո կհայտարարվի մրցույթ,կամ նախկինը կշանունակվի,դիմեց դատարան,հասկանլով ,որ այդ պրեցեսը ևս ամիսներ է տևելու ,որ գնա կառավարության ուսին լաց լինի,ու ասի՝թողեք մեկ անձից գնում կատարենք.,որովհետև քաղաքը խայտառակ վիճակում է:

-Կոռուցիոն ռիսկեր տեսնո՞ւմ եք:

Հայկ Հովհաննիսյան.Նախ սկսենք 9 Կամազներից,որ ասում եք հրատապի տակ փաթեթավորցին,եթե վերցնում ենք նոյեմբերին հայտարարում ենք մրցույթ 9 ձնամաքրման մեքենաների համար,ըստ գնումների մասին օրենքի ինչքա՞ն ժամանակ հետո ենք ունենում տվյալ մեքենաները:

Թեհմինա Վարդանյան.Ես չեմ խորացել այդ օրենքի մեջ:

Հայկ Հովհաննիսյան.Փետրվարին:Իսկ ձնամաքրման մեքենաների համար նոյեմբերին դնել մրցույթ և ունենալ փետրվարին ,նորմալ չէ:

Թեհմինա Վարդանյան.Քաղաքապետն ասել էր,որ տվյալներ ունենք՝ հիդրոմետն ասել էր՝ձյուն է գալու:

Հայկ Հովհաննիսյան.Կարծում եմ հրատապությունը բացատրված է,եթե հայտարարում էինք մրցույթ,մեքենաները ունենում էինք փետրվարին և ձմեռը դիմավորում էինք ոտաբոբիկ: Փառք Աստոծո ձմեռը սպասվածից ավելի մեղմ եղավ,եթե լիներ այն ձմեռը,որը հիդրոմետը կանխատեսել էր,մենք կկանգնեինք շատ լուրջ փաստի առաջ,առանց ոչ մի տեխնիկայի,եթե քաղաքի հարավային մասերը կարելի է ինչ ձև փրկել,հյուսիսային մասերում մենք ունենալու էինք շատ լուրջ խնդիր:

-Կոռուպցիոն ռիսկ չկա՞:

Հայկ Հովհաննիսյան.Ես պարոն Խաժակյաին էլ բազմիցս ասել եմ,որ եթե մենք տեսնում ենք կոռուպցիոն ռիսկ,կան իրավապահ մարմիններ և համապատասխան մարմիններ:

Թեհմինա Վարդանյան.Քաղաքապետը, երբ գնացել էր կառավարություն ,որ զեկուցեր,բացատրեր,համոզեր,թե ինչու մենք պետք է 1 անձից գնում կատարենք,և վարչապետ Փաշինյանը…

-Դա նախորդ իշխանություններին բնորոշ գործելաոճ է:

Թեհմինա Վարդանյան…Վարչապետը հարց է տալիս քաղաքապետին,ասում է՝պարոն Մարության, դուք 9 մեքենաները բերելուց էլի ասում էիք,ո հրատապ գնում եք արել ու ասել ՝ձյուն է գալու,բայց ձյուն չեկավ,կարող է հիմա էլ աղբը չքվի, ի պատասխան դրան,քաղաքապետը ,շատ լուրջ,զուսպ ասում է՝պարոն վարչապետ,մենք սքրիներ ունենք , հիդրոմետն ասել է,որ ձյուն է գալու:Շատ լուրջ փաստարկ է քաղաքապետի կողմից վարչապետին:

Հայկ Հովհաննիսյան.Ինձ համար,եթե ես քաղաքային իշխանություն եմ, քաղաքապետ եմ,և պատրաստվում եմ ձմեռվան, պետք է պատրաստ լինեմ պատշաճ կերպով:

Թեհմինա Վարդանյան.Եվ ամեն անգամ անցնե՞ք օրենքի վրայով:

Հայկ Հովհաննիսյան.Այն ինչը կատարվում է կառավարության որոշման հիման վրա,դա օրենքի խախտում չէ:

Թեհմինա Վարդանյան.Մրցույթ չեք անցկացրել ,բողոքրկվել է ,ասֆալիտի մրցույթն այնտեղ է բողոքարկվել, քաղաքապետարանում երկու նիստ խմելու ջուր չունեինք,որովհետև ծրագիրն էր կախել:Արդեն զավեշտի է վերածվում,քաղաքապետարանը ինչ-որ մի բանով խառն է:

Հայկ Հովհաննիսյան.Դուք ուղիղ կապ ունեք քաղաքապետարանի հետ և ներկայցնում եք Լույս խմբակացությունը ,ձեր ուշադրության կենտրոնում է քաղաքապետարանը և դա եք նկատում,ես գիտեմ ,որ ահռելի թվով մրցութային գործընթացներ ուղղակի կանգ են առել ֆիննախում ծրագրային խնդրի պատճառով: Ասֆալտի հետ կապված դեռ դեկտեմբերին ենք դիմել: Ուրիշ խնդիր կա:

-Երբ դուք ասում եք՝խոստումներ են տվել,աշխատավարձերը պետք է բարձրանան ,հատկապես քաղաքապետինը 100 տոկոսով,նաև խոստում կար կարմիր գծերի հետ կապված: Ի՞նչ եք բացահայտել,ճի՞շտ էր այդ 50/50-ը:

Հայկ Հովհաննիսյան. Կարմիր գծերի հետ կապված մեր քարոզարշավի ժամանակ մենք երբևէ չենք խոսել:

-Միայն տեսախցիկների մասին եք խոսե՞լ:

Հայկ Հովհաննիսյան.Քարոզարշավի ժամանակ,կարմիր գծերի վերաբերյալ խոսել է պարոն Փաշինյանը Ելք խմբակցության ժամանակ,ես անձամբ հարցում եմ կատարել …

-Ի՞նչ է խոսել պարոն Փաշինյանը:

Հայկ Հովհաննիսյան.Դեռևս 2017-ին խոսում էր,որ պետք է այսպես լինի,այնպես լինի:

-Հիմա եկել եք:

Հայկ Հովհաննիսյան.Մենք հիմա բացահայտում ենք,այդպես եղել է,հիմա 100 տոկոսը ,ինչ որ գանձվում է կարմիր գծերից …

Թեհմինա Վարդանյան.Դա քաղաքապետի շնորհի՞վ է:

Հայկ Հովհաննիսյան.Ո՞ւմ շնորհիվ է:Երևի լույս խմբակցությա՞ն:

Թեհմինա Վարդանյան.Երևանի ավագանու Ելք խմբակցության գործունեության ժամանակ,դեռևս 2017 թվականին,դա դարձավ համայնքային սեփականություն՝Փարկինք սիթին դա փոխանցեց համայնքին:Հետո երբ հեռախոսով փոխանցում կատարելը 1 ժամվա համար դառնում էր 149 դրամ, բացառապես Ելք խմբակցության շնորհիվ է,որ այսօր 102 դրամ է,որովհետև 24 դրամի չափով ԱԱՀ էր,24 դրամի չափով օպերատորին էր,մի փաթեթավորեք քաղաքային իշխանության արած գործ:

Հայկ Հովհաննիսյան.Ինչքան դուք կարող եք նշել Ելք խմբակցությունը,այնքան էլ ես կարող եմ նշել Ելքը,ես ինքս ՔՊ անդամ եմ:

Թեհմինա Վարդանյան.Դրա համար ես հարցնում եմ՝ներկա քաղաքապետի շնորհի՞վ է դա:

Հայկ Հովհաննիսյան.Ելք խմբակցությունը մոռացանք,շնորհակալ ենք,ինչ արել,արել:

-Ի՞նչ է արված ,կա՞ն քրեական գործեր,որ բացահայտումներ արված են,թե այն ժամանակ 50 տոկոսը ում գրպանն է գնացե՞լ:

Հայկ Հովհաննիսյան.Ես ինձ թույլ չեմ տա նման արտահատություն անել:

Թեհմինա Վարդանյան.Փաստաթղթեր քչփորելու և ոստիկանության հետ աշխատելու համար մենք ժամանակ չունենք,մենք ընդամենը 3 հոգանոց խմբակցություն ենք,և ամեն ինչ չենք հասցնում:Իշխող խմբակցությունն ունի 57 անդամ,կարողանում եմ բաժանվել աշխատանքային խմբերի,իրենք կարող են:

-Հանրությունը պետք է իմանա,թե անցյալում այդ գումարները ում գրպանն են գնացել և այսօր էլ պետք է ապացուցեք,որ այդ կարմիր գծերը պետք է մնան:

Հայկ Հովհաննիսյան.Ես համաձայն եմ ձեզ հետ,որ մենք պետք է ապացուցենք,թե ինչու պետք է դրանք մնան , կա աշխաատանքային խումբ,ես կարմիր գծերի հետ հարցի քննարկման խմբում չեմ,չեմ կարող ասել,բայց գիտեմ,որ եղել է մի քանի առաջարկ քաղաքապետին,որ հասկանանք,որ արդյոք կարող ենք մոդիֆիկացնել կարմիր գծերի ծառայությունը:Մենք ինքներս ենք օգտվում և կան մի շարք դրույթներ,որոնք մեզ նույնպես չեն բավարարում:

-Սկսեցիք սրճարանները քանդել,մի շքեզ շոու կազմակերպեցիք Օպերայի բակում,ին՞չ փուլում եք,մյուսների ճակատագիրը ո՞նց որոշվեց: 

Թեհմինա Վարդանյան.Քաղաքապետը հանրայինի եթերում  սրճարանների թեմայով ասաց,որ այդ գործընթացը լինելու է շարունակական,ապամոնտաժվելու են բազմաթիվ սրճարաններ, և Օպերան մաքրվելու է սրճարաններից:Այս պահին ես չգիտեմ,թե ինչ փուլում են, Օղակաձև զբոսայգում սրճարան էր ապամոնտավում,մեծ աղմուկ բարձրացավ ,բայց  այդ սրճարանը համայնքի սեփականությունն էր և 10 տարուց ավելի չէր գործում,դա ապամոնտաժում չէ,դա նրա շարունակությունը չէր:

-Ամենաշատ տարածվող բանը քանդում ենք,ապամոնտաժում.այսօրվա քաղաքային իշխաոնությունը այս թեզով է առաջնորդվում,ե՞րբ եք կառուցելու:

Հայկ Հովհաննիսյան.Նուբարաշեն վարչական շրջանում Արևամանուկ մանկապարտեզը վերաբացվեց և 132 երեխա տեղավորվեց…

Թեհմինա Վարդանայան.Որովհետև փոխքաղաքապետը,ի դեմս Տիգրան Վիրաբյանի, զբաղված է բացառապես իր գործով ,ինչը շատ ողջունելի է:

Հայկ Հովհաննիսյան.Եվս 50 մանկապետեզի վերանորոգման  ծրագիր կա այս տարվավ  ընթացքում:

-Երբ մարդը 10 բան քանդում է,դրա փոխարեն գոնե 1-ը  պետք է կառուցի:

Հայկ Հովհաննիսյան.Եթերը չի բավականացնի ,որ ընթերցեմ ծրագրերը,որոնք կատարվելու են:

-Աղբի հետ կապված:

Թեհմինա Վարդանյան.Քաղաքը խայտառակ վիճակում է,դա այն բանաի հետևանք ,որ 6 ամիս շարունակ քաղաքապետարանը օպերատորի հետ պայմանավորվածության չեկավ: Չգիտեմ,թե խնդիրը որտեղից է:

-Ասացիք՝ախորդ տարվա հուլիս ամսին,երբ աղբահանության վիճակը կտրուկ սրվեց, մեկնեցի Լիբանան Սանիտեկ ընկերության գործունեության հետ ծանոթանալու:

Թեհմինա Վարդանյան.Այո մեկնել էի Լիբանան…

Հայկ Հովհաննիսյան. Այսինքն՝Երևանի աղբահանության  հետ կապված հարցը փորձում էիք Լիբանանում լուծե՞լ:

Թեհմինա Վարդանյան. Ոչ,գնացել էի ընկերության հետ ծանոթանալու:

-Ինչ ունեք Լիբանան այցի հետ կապված,ձեր անդամներն էլ են գնում,շատ լավ հանգստանում:

Հայկ Հովհաննիսյան.Ինձ ուղղակի հետաքրքիր էր:

Թեհմինա Վարդանյան.Եվ ԲՀԿ և մեր խմբակցությանը հետաքրքիր է ,թե ինչի հիման վրա են այդ նամակները,ինչու պետք է մասնավոր օպերատորը գրեթե սպառնալիքի լեզվով խոսի քաղաքապետարանի հետ,ինչը շատ վատ է: Ինձ համար կարևոր խնդիրը աղբի հարցի լուծումն է:

Հայկ Հովհաննիսյան.Սանիտեկի հավերժ բողոքը Նուբարաշենի աղբավայրի թեմայով է,մեքնենաները իբրև փչանում են,այն անձինք,ովքեր նախկին իշխանության ժամանակ պայմանագիր են կնքել Սանիտեկի հետ ,չեն նշել,որ պարտավորվում են,որ Նուբարաշենի աղբավայրը վերակառտուցեն,որ Սանիտեկի մեքնենաները չփչանան,եղել է բանավոր մակարդակում:

-Երբ կմաքրվի քաղաքը աղբից:

Հայկ Հովհաննիսյան.Աշխատում են հաստիքացուցակի վրա,ինչ արդյուքնի կգան Սանիտեկւ հետ ,սկզբնական շրջանում մենք կատարելու ենք այն հիմնարկով այն գործառույթը ,որը ձախողել է Սանիտեկը…

-Ժամկետ ասեք…ևս մեկ տարի պետք է սպասենք:

Հայկ Հովհաննիսյան.Ոչ, ամռանը մենք կունենք մաքուր Երևան:

Թեհմինա Վարդանյան.Հույս ունեմ:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 2631 անգամ
Լրահոս
Սրբուհի Գալյա՛ն, կմտնեք Նուբարաշենի քրեակատարողական ու կամաչե՛ք ձեր պարգևավճարից․ Սամվել Հակոբյան (video) Մահացել է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանի մայրը Եվրահանձնաժողովը կներկայացնի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկներ Ավելի խելագար բան չկա՛․․․ մեղա քեզ տեր Աստված․ Գեղամ Մանուկյանը՝ դատարանի դիմաց (video) Էփշթեյնի ֆայլերի հրապարակումը ցույց է տվել՝ ինչպես է Արևմտյան վերնախավը վերաբերվում երեխաներին (video) Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն Ես Հրանտ Բագրատյանի չափ գիտելիք չունեմ, նրա խոսքը չեմ մեկնաբանի․ Բաբկեն Թունյան (video) «Դիմում եմ Սարգիս Կարապետյանին․ՀՀ-ում գործող միակ նախարարությունը սե*սի նախարարությունն է»․Մանուկյան (video) ԱՄՆ-ն այժմ բանակցություններ է վարում Իրանի հետ․ Թրամփ ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի՝ բանակցությունները Թուրքիայից դուրս բերելու վերաբերյալ պահանջին ՔՊ-ական պատգամավորի եղբայրը պահանջում է հիվանդանոցներից հանել աղոթատեղիները Պակիստանը ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր է օգտագործել ցույցը դադարեցնելու համար. զոհվել է 58 մարդ Երեկ, Հայաստանի թուրքական կառավարիչի «աղվեսները» ազդարարեցին նոր բռնաճնշումների փուլի մասին. Կարապետ Պողոսյան Կադաստրի կոմիտեի ղեկավարը տխու՞ր է․ ինչու՞ չի մասնակցել Փաշինյանի դիսկոտեկին (video) Ողջաբերդում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կա տուժած Հանցավոր խումբ է բացահայտվել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար ԱՄՆ-ում գազի գինը հասել է 2022 թ. սեպտեմբերից ի վեր առավելագույն մակարդակի #ՈՒՂԻՂ․ «Եկել է Նիկոլի՝ սև փողերի տոկոսները վճարելու ժամանակը»․ Գագիկ Մինասյան (video) Նիկոլի աղջկան պետք է փրկենք․ Խաչիկ Մանուկյան (video) Մարդ եղեք, Վիգենին ու նրա կնոջը տեր կանգնեք․ Անժելա Թովմասյան (video) Նիկոլն ինչու՞ է հրաժարվել թոշակառուներից․ Անժելա Թովմասյան (video) Լարված խոսակցություն Սրբուհի Գալյանի և լրագրողների միջև (video) Ձեր եւ գլխավոր դատախազի ջրերը մի առվով չեն հոսու՞մ. Հարց՝ Սրբուհի Գալյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am