Ով է ավելի կարևոր ու պատասխանատու աշխատանք անում՝Հայկ Մարությանն ու իր տեղակալները,թե՞ պարոն Վանեցյանն ու պարոն Օսիպյանը.Թեհմինա Վարդանյանը զարմացած է
Հարցազրույց Իմ քայլը խմբակցությունից ավագանու անդամ Հայկ Հովհաննիսյանի և Լույս խմբակցությունից Թեհմինա Վարդանյանի հետ:/Մա 1-ին/
-Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման թեման մեծ աղմուկ առաջացրեց,դուք հրաժարվեցիք այդ նախագծից : Հարցը քննադատության արժանացավ Իմ քայլի պատգամավորների կողմից ,ո՞ւմ մտահղացում էր,ինչո՞ւ որոշեցին նման աշխատավարձերով զարդարել իրենց:
Հայկ Հովհաննիսյան. Ես պատգամավորների կողմից մեծ ,բացասական տրամադրվածություն չեմ նկատել:Մի քանի ամիս առաջ քաղաքապետի հետ խմբակցության նիստի ժամանակ խոսում էինք,համակարգը ավելի լավ,պրոֆեսիոնալ կադրերով համալրելու մասին,նա նշեց, որ մենք պետք է փորձենք համապատասխան վճարում կատարել մասնագետնրին և որոշվեց ,որ պետք է աշխատավարձերի բարձրացում լինի: Ծիծաղելի կլինի այն թեզը,որը շրջանառվում է մեդաիադաշտում, որ քաղաքապետը բարձրացնում է իր աշխատավարձը,որովհետև ես քաղաքապետին ճանաչում եմ,գիտեմ,թե ինչ մղումներով է եկել,առաջադրվել որպես քաղաքապետ,փորձառության պակաս միգուցե կար ,բայց այդ պահի դրությամբ արդեն վստահ եմ,որ նա տիրապետում է իր պաշտոնին և աշխատավարձի համար նման աղմուկ բարձրացնել,աբսուրդ է :
-Հարցեր չառաջացա՞ն,մանկապարտեզի,երաժշտական դպրոցների աշխատողների աշխատավարձերը չնչին են,ինչքանո՞վ է բարոյական նման մոտեցումը: Կարծեմ ԱԱԾ-ի,ՊԵԿ-ի աշխատավարձերի հետ էիք համեմատել:
Թեհմինա Վարդանյան. Աշխատակազմի ղեկավարը քաղաքապետարանի ,ըստ իրենց բերած հաստիքացուցակի,հետայսու,եթե նախագիծը ընդունվեր,պետք է վճարվեր ավելի շատ ,քան ԱԱԾ տնօրենը և ոստիկանապետը:Եթե աշխատակազմի ղեկավարը ,քաղաքապետը կամ ֆինանսական բլոկի համակագողը ,ի դեմս փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի,մտածում են,որ իրենք ավելի պատասխանատու և ավելի վտանգավոր գործ են անում և հայրենիքին մատուցած ծառայություններն ավելի բարձր են գնահատում ,քան ԱԱԾ պետ պարոն Վանեցյանինը,կամ պարոն Օսիպյանինը ,այս դեպքում պարոն Խաչատարյանն է:Անձերը դնենք մի կողմ ,այս պահին նա է,մյուս պահին այլ մարդ ,այս պահին քաղաքապետը պարոն Մարությանն է,մյուս պահին լինելու է Պողոս Պետրոսյանը:
-Շատ լավ նախադեպ կա.Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը գրեց,բայց անգամ չկարողացավ վայելել:
Հայկ Հովհաննիսյան.Դիտարկենք մի բան.այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքապետ,որը այդ եկամտի կարիքը չունի ,այդ մարդը ապահոված է,նա բազմիցս այդ մասին խոսել է:
Թեհմինա Վարդանյան.Մեկ տարի հետո ունենալու է,թե՞ բիզնես ունի:
Հայկ Հովհաննիսյան.Ինքը բիզնես չունի:
Թեհմինա Վարդանյան.Ինչքան է կուտակե՞լ:
Հայկ Հովհաննիսյան.Ինքը 25 տարվա ընթացքում նա կուտակել է այնքան ,որ կարողանում էիր ընտանիքին ապահովել,ինչքան Աստված կկամենա:
Թեհմինա Վարդանյան.Քանի տարի,եթե 3 տարի ապահովելու է կուտակած փողով ,հետո միևնույնն է…
Հայկ Հովհաննիսյան.Դուք ինձ հարցնում եք մի բան,որ ես չգիտեմ մարդու գրպանում ինչքան գումար կա :
Թեհմինա Վարդանյան.Ես չեմ ասում ասեք,թե ինչքան գումար կա իր գրպանում:Ես ձեր պաշտպանողական ռեակցիան հասկանում եմ և ես վստահ եմ,որ եթե դուք չլինեիք այդ խմբակությունից,միանշանակ առաջինն էիք դեմ լինելու այս նախագծին: Ես նախագիծը հանելուց հետո շնորհակալություն եմ հայնել Իմ քայլը խմբակցության ավագանու անդամներին :Խնդիր տեսնում եմ կառավարության մեջ, պարոն Սուրեն Պապիկյանը ոնց էր բացատրելու իր մարզպետներին ,որ գիտեք ինչ,նույնիսկ կրթություն չունեցող վարչական ղեկավարի տեղակալները ավելի բարձր են վճարվելու,քան դուք,որ համակարգում եք մի ամբողջ մարզ:
Հայկ Հովհաննիսյան.Եկեք տարանջատենք Տեղական ինքնակառավարման մարմինները կառավարությունից:
-Ինչո՞ւ:
Հայկ Հովհաննիսյան.ՏԻՄ հատկապես Երևանի մասով կարող եմ ասել,մեր հանրապետության տնտեսության երևի 65 տոկոսը կենտրոնացված է քաղաքում,ինձ համար թե վարչական շրջանների ղեկավարները,թե վարչության պետերը համարյա նախարարի գործառույթ են իրականցնում:
-Թաղապետը ավելի շատ աշխատանք է անո՞ւմ…
Հայկ Հովհաննիսյան.Շանգավիթ վարչական շրջանը կլինի,թե Մալաթիան…
-Ի՞նչ հարցեր ե լուծում,ջրի հարցը,խողովակի հարցը…դուք հիմա ետ եք կանգնել,բայց շարունակում եք կողմ լինել,շարունակում եք պաշտպանե՞լ աշխատավարձեր բարձրացմանը:
Հայկ Հովհաննիսյան.Մեր խմբակցությունում եղել են 3 տարբեր կարծիքներ՝եղել են մարդիկ,ովքեր կողմ էին,եղել են,որ համարել են,որ դա լրամշակման ենթակա է, եղել են նաև,ովքեր ասել են՝այս պահին հարմար չէ:Մեր խմբակցությունը երեկվա նիստում քաղաքապետի որոշմամբ հանեց,ցույց տվեց ,որ սա է իրական ժողովրդավարական սկզբունքը:Մենք եկանք կոնսենսուսի ,որ եթե ունենք 3 կարծիք,ավելի լավ է ընտրենք այն կարծիքը,որը գերակշիռ է: Եթե այս պահի դրությամբ նայում ենք,որ պետք է լարմշակենք, որովհետև անձամբ ինձ համար կային բացեր տվյալ առաջարկի մեջ …
-Բա ասում եք համայնքի ղեկավարը ,մյուսները այսքան պետք է ստանան:
Հայկ Հովհաննիսյան.Հաշվի առնելով այն,որ ժամանակին մարդիկ որտեղ են գրանցված եղել,ինչպես են այդ աշխատավարձերը ստացել,խոսքը ոչ միայն այս աշխատավարձերի բարձրացումը միայն այդ վերին օղակի մասին չէր, 1700 մասին էր խոսքը:Եթե վարորդը գրանցված է եղել Երևան տրանս ՓԲԸ-ում և ստացել է 90 000 դրամ աշխատավարձ,հիմա նրա հաստիքը փոխելով քաղաքապետարանի վրա ,նրա աշխատավարձը դառնում է 201 000 դրամ,այդտեղ 25 տոկոսի մասին չէ խոսքը,մենք խոսում ենք քաղաքապետարանի հաստիքային բարձրացման մասին:
Թեհմինա Վարդանյան.Ես միայն ուրախ եմ այդ վարորդի համար:
Հայկ Հովհաննիսյան.Իսկ եթե տվյալ վարորդը գրացված էր քաղաքապետարանի հաստիքացուցակում,այդ դեպքում նրա աշխատավարձը բարձրանում էր 25 տոկոսով: 90000-ից 150 000-160 000 դրամ,դա 25 տոկոս չէ:
Թեհմինա Վարդանյան.Քանի՞ տոկոս է :
Հայկ Հովհաննիսյան.Այդպիսի ունենք գործավարներ,լրատվական վարչությունում ունենք աշխատողներ:
-Աշխատակազմի ուռճացում կա,300-400 հոգի ավելացել են ,դուք ավելի ճշգրիտ կասեք:
Թեհմինա Վարդանյան.Խնդիրը հետևյալն է.եթե քաղաքապետը,ով նախագիծ է ներկայացնում, բարձրացրել է 100 և ավել տոկոս աշխատավարձ վերին օղակներին և իր բերած կադրերի մեջ ձեռքի մատների վրա կարող ենք հաշվել մասնագետներին,եթե այսօր քաղաքի կոմունալ տնտեսության վարչության պետ մարդ է ,ով 30 տարի Հայաստանում չի ապրել,խայտառակություն է:
-Որտեղի՞ց է բերել:
Թեհմինա Վարդանյան.Ես չգիտեմ՝ որտեղից է բերել: Չեմ անձնավորում,բայց այդ կոմունալ վարչության պետը քաղաքի յուրաքանչյուր սանտիմետրը պետք է անգիր իմանա…բազմաթիվ վարչական շրջանի ղեկավարներ և փոխթաղապետեր …այնտեղ խայտառակություն է:Եթե թաղապետի համար պահանջվում է ընդամենը 25 տարին լրացած լինի և ունենա բարձրագույն կրթություն ,ու այսօր եկել են մարդիկ,որոնք ընդհանրապես չեն տիրապետում իրենց գործին,էլ չեմ խոսում 21 փոխթաղապետերի մասին, որոնք այո,այս նախագծով ավելի շատ են վճարվելու,քան մարզպետները:Ես հավատացած եմ՝եթե աղմուկ չբարձրանար և մինչև կառավարություն խնդիրը չհասներ ,պարոն Հովհաննիսյանը վստահ եմ ,որ նույն տեսակետն է կիսում, ինչ մենք,անցնելու էր:Սա ըստ էության քաղաքապետի բերած նախագիծն է,ես չեմ հավատալու ,որ պարոն Հովհաննիսյանը կիսել է այդ կարծիքը,նա գիտի ,որ ես բացարձակ ճշմարտություն եմ ասում:Քաղաքապետ,դու ինչ բորոյական իրավունքով ես քո,քո տեղակալների,քո աշխատակազմի ղեկավարների աշխատավարձերը բարձրացնում,ի՞նչ եք արել 7-8 ամսվա ընթացքում:
Հայկ Հովհաննիսյան.Ես իմ գիտակից կյանքում. քարոզարշավի ընթացքում դեռ չեմ հանդիպել ինչ-որ քաղաքական ուժի ,որ չխոսի աշխատավարձերի բարձրացումից:
Թեհմինա Վարդանյան.Սեփական աշխատավարձդ 100+ տոկոս բարձրացնելո՞վ:
Հայկ Հովհաննիսյան.Աշխատավարձերի բարձրացման մասին երբ խոսել են այդ բոլոր քաղաքական ուժերը,երբեք չեն խոսել մասնավոր սեկտորում աշխատավարձերի բարձրացման մասին:
-Դուք խոսե՞լ եք մանկապարտեզների,երաժշտական դպրոցների աշխատողների աշխատավարձերի մասին:
Թեհմինա Վարդանյան.Պոլիկլինիկայի բուժքույրը ստանում է 27 000 դրամ աշխատավարձ,ի՞նչ բարոյական իրավունքով է քաղաքապետը 1 200 000 ստանալու:
Հայկ Հովհաննիսյան.Նա 1200 000 չի ստանալու,եկեք այդ մանիպուլատիվ թվերը չներկայացննեք:
Թեհմինա Վարդանյան.Ստանալու էր,դուք ամեն ինչ փաթեթավուրում եք հասարակական կարծիքի տակ, ասում եք՝ հասարակության պահանջ է:
Հայկ Հովհաննիսյան.Մի մանիպուլացրեք թվերը,1 200 000 դրամ այն չոր ժողովրդական լեզվով ասված կեղտոտ փողերն են:
Թեհմինա Վարդանյան.Մենք կեղտոտից ենք խոսում,այսինքն ՝ես հանեմ քաղաքապետի վարկերն է,հետո ասեմ,թե ինչքան գումար է մնալու իրեն:
Հայկ Հովհաննիսյան.Վարկը աշխատավարձի հետ կապ չունի:
Թեհմինա Վարդանյան.Այդ մարդու աշխատավարձը գրած էր այդ թվով,եթե սխալվում են,ուղղեք ինձ:
Հայկ Հովհաննիսյան.Դա կեղտոտ աշխատավարձն է…ինչքա՞ն է ստանում ԱԺ պատգամավորը:
Թեհմինա Վարդանյան.Իմ կարծիքով 700000 կեղտոտով:
Հայկ Հովհաննիսյան.Սա էլ 1 200 000 կեղտոտ:
Հայկ Հովհաննիսյան.Նույն բանն է,որ ես ասեմ ԱԺ պատգամավորը ստանում է 700 000 դրամ,բայց նա այդքան չի ստանում,նա ստանում է 480 000 դրամ:
Թեհմինա Վարդանյան.Սա էլ չվերածենք շուկայական հարաբերությունների:Ես չեմ հաշվել մաքուր ինչքան է ստանալու քաղաքապետը :
-Ինձ անկեղծ կասեք,թե ինչքան է պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձը:
Հայկ Հովհաննիսյան.1 200 000-ի և 900 000-ի մեջ կարծում եմ տարբերություն կա՞: Պոլիկլինիկայի աշխատողի աշխատավարձը մենք չենք բարձրացնում,դա բարձրացնում է կառավարությունը: Մենք բարձրացնում ենք մեր ենթակաների՝մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձը՝արդեն 20 տոկոսով…
-Ինչի իրենցը 100+ տոկոսով, մանկապարտեզի աշխատողներինը 20 տոկոսով: Ի՞նչ են արել,հիմա արածի մասին ենք խոսելու :
Թեհմինա Վարդանյան.Երբ պարոն Հովհաննիսյանը իր բենեֆիսը կավարտի և կխոստանա,որ ինձ չի ընդհատի ,այդ ժամանակ կխոսեմ:
Հայկ Հովհաննիսյան.Ես ձեզ հարգում եմ ,խոսեք:
-Այս հարցի հետ կապված ամփոփեք ձեր կարծիքը և նաև խոսեք աշխատակազմի ուռճացման մասին: Այն ժամանակ Տարոն Մարգարյանին քննադատում իք խորհրդականների համար,հիմա քաղաքապետ Հայկ Մարությանը 7 խորհրդական ունի,ի՞նչ եք արել այսքան ժամանակ:
Թեհմինա Վարդանյան.7 թվացյալ խորհրդականը հաստիքով պահպանվել է,քաղաքապետն ասում է՝ես չունեմ, օրենքով պետք է հատկացվի 7 վարորդ ,7 մեքենա,7 գործավար,բոլորը թվացյալ,ըստ օպտիմալացրած հաստիքացուցակի:4 օգնական,քաղաքապետը անընդհատ շեշտում է,որ ինքը 1 օգնական ունի,բայց 4 թվացյալ օգնական ունի ,վերջերս ամեն ինչ քաղաքապետարանում ենթադրյալ է:Քաղաքապետարանը որդեգրել է մի երկու նախադասություն,սարքել են սկզբունք և անըդհատ ասում են՝ինչ հարցնում ենք,ասում են՝ծավալները չի փոխվել:
-Չկա՞ նման բան,ասում են,որ 300-400 հոգի ավել աշխատող կա:
Հայկ Հովհաննիսյան. Չկա նման բան:
-2220 հոգի կան,թե՞ չկան տիկին Վարդանյան:
Թեհիմնա Վարդանյան.Կան:
Հայկ Հովհաննիսյան.Նախ խորհրդականների մասին ասեմ՝ ժամանակին եղել են 9,դարձել են 7,այդ 7-ից այդ պահի դրությամբ իրենց գործավարներով ,իրենց վարորդներով ընդամենը 3-ն են, հաստիքը կա,բայց այդ մարդիկ չեն աշխատում:
Թեհիմնա Վարդանյան.Ինչո՞ւ չեք կրճատել:
-Քաղաքապետը տրանսպորտով է ման գալիս,խորհրդականները ինչո՞ւ պետք է ծառայողական մեքենայով ման գան:
Թեհիմնա Վարդանյան.Իսկ ով է ասել,թե սովորական տրանսպորտվ է երթևեկում:
-Մեկ –մեկ նկարվում է ,ցույց է տալիս:
Թեհիմնա Վարդանյան.Լավ էլի:
-Սուտ է դա,ասում ,որ երթուղայինով,մետրոյով է շրջում:
Թեհմինա Վարդանյան.Ես քաղաքապետին հրավիրել եմ մեկ շաբաթ հասարակական տրանսպորտով ման գանք ու հետո ես կնայեմ քաղաքապետի հպարտ դեմքին հարգանքով:
Հայկ Հովհաննիսյան. Տվյալ անձնավորությունը՝Հայկ Մարությանը,քաղաքային տրանսպորտով երթևեկում է,հեծանիվով երթևեկում է .այդ ամեն ինչը նա չի անում ի ցույց մարդկանց,նա մեր պես շարքային քաղաքացի է:
Թեհմինա Վարդանյան.Ուր է գնում:Դուք հիմա հերքում եք քաղաքապետի խոսնակի ասածը, մի քիչ իրարից տեղեկացված եղեք: Քաղաքապետը տրանսպորտով չի շրջում, ասել է մամուլի խոսնակը :
Հայկ Հովհաննիսյան.Պարոն քաղաքապետը հանրային տրանսպորտով շրջում է:
-Եթե քաղաքապետը կարող է հանրային տրանսպորտով շրջել,թող խորհրդականներն էլ շրջեն:
Հայկ Հովհաննիսյան.Ես դեմ չեմ,դա մի հարց է,որը կարելի է բարձրացնել:
-Դուք ավելի ուրճացնում եք:
Հայկ Հովհաննիսյան.Մենք մեր խմբակցությունում ավտոպարկի կրճատման մասին բազմիցս խոսել ենք և դրա ուղղությամբ պահի դրությամբ աշխատում ենք:Օպտիմալացման մասին ասեմ,որ դա դինամիկ գործընթաց է:
Շարունակությունն՝այստեղ
Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի