Շուշիի վերածննդից մինչև Քոչարյանի գործ և google-ի կոճակ

«Շուշի. վերածնունդ» հիմնադրամը ստեղծվել է 2006 թ. գարնանը: Հիմնադրամի հիմնական նպատակն էր` մինչև 2020 թ. վերականգնել հինավուրց հայկական բերդաքաղաքի մշակութային, կրթական ու հոգևոր կենտրոնի կարգավիճակը: «Շուշի. վերածնունդ» հիմնադրամի ստեղծման նախաձեռնողը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է եղել։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նախագահը եղել է Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Հոգաբարձուների խորհրդի կազմում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայտնի հասարակական ու հոգևոր դեմքեր: Հիմնադրամը նաև ունի փորձագետների խումբ` խորհրդատվություն ապահովելու, ռազմավարության մշակելու և գործունեություն ծավալելու համար:
Հիմնադրամի գործադիր մարմնի գրասենյակը գտնվում է Երևանում, իսկ ներկայացուցչությունը` Շուշիում: Կազմվել է նաև Շուշի քաղաքի պլանավորման խորհուրդ, որի առաջնային նպատակը քաղաքի գլխավոր հատակագծի կազմումն ու իրականացումն է: Հիմնադրամի ստեղծումից 1 տարի անց`
2007 թվականի մայիսի 9-ին` Շուշիի ազատագրման օրը, Շուշիի նորաբաց «Երեւան» կինոթատրոնում կայացել է «Շուշի. վերածնունդ» հիմնադրամի պատվերով ամերիկահայ մասնագետների կողմից մշակված Շուշիի նոր գլխավոր հատակագծի շնորհանդեսը: Ի դեպ, «Երեւան» կինոթատրոնի բացումը նշանավորվել է «Սասունցի Դավիթ» նոր անիմացիոն ֆիլմի առաջին մասի անդրանիկ ցուցադրությամբ, որին ներկա են եղել ֆիլմի հեղինակ, կինոռեժիսոր Արման Մանարյանը և ստեղծագործական խմբի անդամները:
Վերադառնալով Շուշիի նոր գլխավոր հատակագծի շնորհանդեսին` նշենք, որ ըստ «Արմենպրես»- ի` միջոցառմանը ներկա են եղել ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, այլ պաշտոնատար անձինք, հասարակական գործիչներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից: Միջոցառումը բացել է Երեւանի քաղաքապետ, «Շուշի. վերածնունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Երվանդ Զախարյանը: Գլխավոր հատակագիծը ներկայացրել է Սեդա Յաղուբյանը: Հատակագիծը ենթադրում է Շուշիի պատմական յուրահատկության պահպանում` այն դարձնելով զբոսաշրջության համար գրավիչ կենտրոն: Նույն օրը կայացել է նաև «Շուշին` շուշեցի երեխաների աչքերով» լուսանկարների ցուցահանդեսը:
2009 դեկտեմբերի 15-ին Շուշիում գործարկվեց ջրամատակարարման նոր համակարգը: Վերջին անգամ Շուշի քաղաքին ջուր էր հասցվել հեռավոր 1862 թվականին Թադևոսի աղբյուրից, որը քաղաքից հեռու է 14 կմ: Արցախյան պատերազմի ժամանակ վնասվել էր քաղաքի ջրի համակարգը: «Շուշի. վերածնունդ» հիմնադրամի ջանքերով` 4 ամսվա ընթացքում կառուցվել է 14 կմ երկարությամբ Թադևոդի ջրագիծը, որով ջուրը հասցվում է քաղաք: Այդ ծրագիրը արժեցել է 180 միլիոն դրամ: Իսկ արդեն ներքին ցանցի նորոգումը ստանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
2008 թվականին «Շուշի. վերածնունդ» հիմնադրամի հայտարարած «Բեթղեհեմ- Երեւան-Շուշի» հեռուստամարաթոնը հավաքեց 5,8 միլիոն դոլար, որը ևս նախատեսվում էր ծախսել քաղաքի զարգացման ծրագրերի ուղղությամբ: Ինչևէ, հետագայում, սակայն, հիմնադրամը դադարեց գործել: Ըստ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունների` հիմնադրամի հասցեին հնչել են նաև կոռուպցիոն մեղադրանքներ: Անկախ ամեն ինչից, սակայն, այդ հիմնադրամը Շուշիում կոնկրետ գործ է արել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը կարծիք էր հայտնել, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, լինելով Հայաստանի բնակչության կես տոկոս էլ չկազմող հարուստների շարքում, որևէ ներդրում չի արել իր հայրենի Արցախում: Խոսնակի խոսքը մասնավորապես Շուշիին էր վերաբերում, քանի որ հայտարարությունն արվել էր Շուշիի տոնին Քոչարյանի մասնակցության վերաբերյալ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հայտնի նամակը մեկնաբանելու համատեքստում: Վարչապետի խոսնակը այնքան երիտասարդ չէ, որ չհիշի «Շուշի. վերածնունդ» հիմնադրամի գործունեության մասին: Իսկ եթե հիշում է և չի ուզում այդ մասին խոսել կամ խոսում է` խեղաթյուրելով փաստերը, կնշանակի օրվա քաղաքական հրամայականը նրա համար ավելի կարևոր է, քան Արցախի վերականգնումը: Անկախ ամեն ինչից` երբեմն կարելի է պարզապես սեղմել google-ի կոճակը. այնտեղ հետաքրքիր բաներ կան թաքնված:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1606 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am