Դուխով ընտրության «խերը». սպիտակները փոխում են գույները

Երևանի բազմաբնակարան շենքերի հին, ֆիզիկապես ու բարոյապես մաշված վերելակների վերանորոգման, իսկ անհնարինության դեպքում նորերով փոխարինման հարցը քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումներից է եղել:

«Վերելակները պատկանում են շենքին, համատիրությանը, քաղաքապետարանը անելիք չունի, բայց, հաշվի առնելով մեր ժողովրդի սոցիալական վիճակը, մարդկանց վիճակը, քաղաքապետարանը պետք է մասնակից լինի վերելակները վերանորոգելու և փոխելու գործին»,- քարոզարշավի ժամանակ հայտարարել է Հայկ Մարությանը։

Քաղաքապետարանի պաշտոնական տվյալներով` Երևանում 4400 վերելակ կա, որից 4200-ը վթարային վիճակում են: 2019 թվականի հունվարի 1-ին արդեն քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ մոտ 3800 վերելակ պետք է ընդհանրապես փոխվի, որը պետք է իրականացվի մոտավորապես 2-3 տարիների ընթացքում: Քաղաքապետարանը պետք է գտնի այն ֆինանսական միջոցները, որոնցով պետք է իրականացվեն վերոնշյալ աշխատանքները: Մարությանը 2 տարբերակ նշեց, որոնցից մեկը միջազգային վարկերն են, իսկ մյուս տարբերակը մունիցիպալ ֆոնդերի թողարկումն է: Նա չբացառեց, որ այս երկու միջոցների համադրությունը ևս հնարավոր է:

Օրերս Երևանի բարձրահարկ շենքերից մեկում վերելակի ճոպանը կտրվել էր, և խցիկը ընկել էր առաջին հարկ: Վերելակում գտնվող ուղևորները, բարեբախտաբար, չէին տուժել: Այս միջադեպն առիթ դարձավ, որ քաղաքապետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնա վերելակների խնդրին. «Քաղաքային իշխանությունները միայնակ ի զորու չեն այս հարցը լուծել, սա տասնյակ միլիոնավոր դոլարներին համարժեք ներդրում է պահանջում: Քանի որ վերելակները պատկանում են բնակիչներին՝ մեր հարցն է, մենք փոխարինենք վերելակը, և բնակիչները տարիների ընթացքում այդ տարիների գումարը վճարեն, քանի որ այդ վերելակն իրենցն է լինելու»,- հայտարարել է Հայկ Մարությանը:
Մինչ այդ քաղաքապետի մամուլի խոսնակը խնդրի առնչությամբ հայտարարել էր, թե քաղաքի վերելակների ֆոնդը թարմացնելու համար համեստ հաշվարկներով անհրաժեշտ է մոտ 35 միլիարդ ՀՀ դրամ։ «Երևանի բյուջեն 85 միլիարդ է։ Այսինքն, քաղաքի տարեկան բյուջեի գրեթե կեսը։ Սա նշանակում է, որ բյուջետային միջոցներով, այն էլ վեց ամսում վերելակների հարցը լուծել հնարավոր չէ։ Այնուհանդերձ, քաղաքային իշխանությունը ինտենսիվ աշխատանք է տանում՝ վերելակային հարցը լուծելու ուղղությամբ։ Քննարկվում է մի քանի տարբերակ, մասնավորապես մունիցիպալ պարտատոմսերով միջոցներ ներգրավելը»,- նշել էր Հակոբ Կարապետյանը:

Ասվածի մեջ իհարկե կա ճշմարտություն: Վերելակը` որպես ընդհանուր բաժնային սեփականություն, համարվում է շենքի բնակիչների սեփականությունը, և դրա սպասարկման, նորոգման, ինչպես նաև նորով փոխարինման հարցը օրենքով պետք է լուծեն բնակիչները` իրենց միջոցների հաշվին: Նույնը, ի դեպ, նաև վերաբերում է տանիքների, մուտքերի և բակերի նորոգմանը: Բայց, որպես կանոն, քաղաքային իշխանությունները նշված բոլոր աշխատանքներում ունենում են որոշակի մասնակցություն` հաշվի առնելով, որ համատիրությունների ինստիտուտը մեզանում կայացած չէ, բացի այդ մեր բնակչությունը սեփական միջոցներով չի կարողանա հոգալ այնպիսի խոշոր ծախսեր, ինչպիսին նոր վերելակի ձեռքբերումն է:

 Նաև այս իրողությունից ելնելով` Հայկ Մարությանը 7-կետանոց նախընտրական խոստումների 4-րդ կետով խոստանում էր բարեկարգել վերելակները: Այն ժամանակ Հայկ Մարությանը ոչ մի բառ չէր ասում այն մասին, որ դրա դիմաց վճարելու են Երևանի բնակիչները: Ի դեպ, երևանցիների հաշվին նոր վերելակներ տեղադրելու հարցը շատ հանգիստ կարող էին լուծել նաև Երևանի նախկին իշխանությունները: Խնդիրն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ բնակիչների վճարունակությունն է: Իհարկե կարելի է որպես հակափաստարկ նշել, որ եթե երևանցիները կարողանում են տարին 20-30 հազար նոր ավտոմեքենա ներմուծել, ինչու չեն կարող իրենց անվտանգության համար նոր մեքենա գնել: Դա օրինական մոտեցում է, սակայն ոչ ազնիվ կամ բարոյական, որովհետև Հայկ Մարությանը նախընտրական ծրագրում փաստորեն խոստացել է լուծել խնդիրը և ոչ մի բառ չի ասել, որ դրա դիմաց ամբողջությամբ պետք է վճարի երևանցին: Փաստորեն խաբել է երևանցիներին:

Հանուն արդարության պետք է նաև խոստովանել, որ երևանցիները սիրով և հաճույքով են խաբվել, որովհետև այն ժամանակ բնակիչները անգամ չեն հարցրել Մարությանին, թե ինչպես, ինչ միջոցներով կամ մեթոդներով է պատրաստվում իրագործել իր տված 7 խոստումները և հատկապես վերելակների բարեկարգումը: Պետք էր ընտրել խելքով և ոչ թե դուխով, ոչ թե սևին կամ սպիտակին, այլ քաղաքային տնտեսության մասնագետին` ձայն տալով Երևանի զարգացման իրատեսական և լավագույն ծրագրին: Իսկ Կարգին Հայկոն ծրագիր չէր ներկայացրել` տվել էր գեղեցիկ խոստումներ` կարճ ու լակոնիկ: Հիմա, երբ փակագծերը քիչ-քիչ բացվում են, մենք ստիպված ենք ընդունել, որ սպիտակները փոխում են գույները, իսկ Երևանում շատանում է աղբը, վատանում է տրանսպորտի աշխատանքը, իսկ վերելակները շարունակում են  մահաբեր անկումները:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3524 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am