Ես անսահման շնորհակալ եմ Նազենի Ղարիբյանին. այսպիսի փիառը միլիոններ արժե. Կոնստանտին Օրբելյան

Փաստ է, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում Կոնստանտին Օրբելյանին սիրում եւ հարգում են: Իմ՝ «եկել եմ Կոնստանտին Գարիեւիչի մոտ» բառերը աշխատակազմի աշխատակիցների, ներառյալ պահակների եւ անվտանգության աշխատակիցների դեմքը ողողեցին ջերմ ժպիտով: Համաձայնվեք, որ նման վերաբերմունքը հենց այնպես, օդի մեջ չի ստեղծվում: Կոնստանտին Օբելյանին ոչ լրիվ 3 տարում հաջողվել է խաղի, կատարման, բեմականացումների մակարդակը բարձրացնել որակական նոր աստիճանի: Ուստի առավել քան անհասկանալի են մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի քայլերը, որը ավելի քան մեկ ամիս առաջ որոշել էր մեկ ժամում մաեստրոյից ազատվել... Մենք նրա որոշմանը եւ այն ամենին, ինչ եղել է հետո, բնորոշումներ եւ որակումներ չենք տա, ինչպես եւ ինքը՝ Կոնստանտին Օրբելյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում որոշեց խուսափել «կեղտոտ սպիտակեղենը» փորփրելուց եւ այն թեմայի շուրջ խոսելուց, թե ով, ում եւ ինչ ասաց ու պատասխանեց: Ի դեպ, նա իր դիրքորոշումը ներկայացրեց առանց ակնարկների եւ ավելորդ համեստության, որը, ինչպես ցույց է տալիս փորձը, մեր օրերում չի գնահատվում:

Դուք վերադարձել եք Նյու Յորքից, որտեղ, կարծեմ, մասնակցել եք ինչ-որ շատ հեղինակավոր միջոցառման, եւ ըստ

լուրերի՝ կարծես, պայմանավորվել եք թատրոնի ապագա նախագծերի շուրջ...

Այո, ես Նյու Յորք էի մեկնել, որտեղ ամեն տարի անցկացվում է Opera News Awards-ը, հյուրընկալվեցի Էնն Զիֆֆին. նա իր շրջանակում հայտնի անհատ է՝ Metropolitan Оpera-ի վարչության նախագահն է: Անչափ հետաքրքիր էր, մեծ թվով հայտնի վոկալիստներ, օպերային ռեժիսորներ կային...

Ճշտող հարց՝ Դուք Ձե՞ր միջոցներով եք համանման միջոցառումների մեկնում:

Ես երբեք պետական փողից ոչ մի կոպեկ չեմ ծախսել: Ոչ մի անգամ: Պետության հաշվին ոչ մի տեղ չեմ գնացել, ոչ մի հյուրանոցում չեմ ապրել պետության հաշվին եւ օրավճար էլ չեմ վերցնում:

Դուք սո՞ւրբ եք:

(Ծիծաղում է) Ինձ այդ ամենն ուղղակի պետք չէ...

Բայց չէ՞ որ Դուք երկիր եք ներկայացնում, հարցը նրա հեղինակությունն է... Չէ՞ որ կարելի է ծախսերի գոնե մի մասը

վճարել պետական միջոցներից:

Դե, ինչ ասեմ... Իմ ոչ մի ուղեւորության համար չի վճարվել: Նույնիսկ երբ մեկնեցի Դուբայ՝ պայմանավորվելու թատրոնի հյուրախաղերի շուրջ: Օ՜, ոչ, ներողություն եմ խնդրում, հյուրանոցի մի գիշերվա համար, այնուամենայնիվ, ֆինանսավորեցին... Ի դեպ, այդպիսի նպատակների համար թատրոնում հիմնադրամ կա, որից եւ ոչ մի անգամ չեմ օգտվել... Բայց վերադառնամ Նյու Յորքի ուղեւորությանը, որովհետեւ կարեւորում եմ տպավորություններս հայտնելը:

Ես մասնակցել եմ գալա ընթրիքին՝ նվիրված մեր թանկագին ընկերոջը, Metropolitan Opera-ի գլխավոր տնօրենի գեղարվեստական մասով տեղակալ Ջոն Ֆիշերին. նա, ի դեպ, շատ է սիրում Հայաստան գալ: Մենք նրան ճանապարհում էինք. Ֆիշերի պայմանագրի ժամկետը լրացել է, եւ նա որոշել է ազատ արվեստագետ լինել, ինչի համար Metropolitan Opera-ում բոլոր երգիչները եւ ղեկավարությունը չափազանց ափսոսում են: Ընթրիքի ժամանակ շփվեցի Պլասիդո Դոմինգոյի հետ, նա ջերմորեն էր հիշում իր ուղեւորությունը Երեւան, ասաց, որ հաճույքով մեկ անգամ էլ կգար:

դիտվել է 699 անգամ
Լրահոս
Կարևորում ենք՝ իշխանությունները հարգեն Սահմանադրությամբ ճանաչված Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը Այս իշխանության ամենսասարսափելի դավաճանությունն էր դա․ Բագրատ Սրբազան (video) Կարմիր քա՞րտ, թե ևս մեկ թղթի կտոր (video) Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ» Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» Ադրբեջանը փորձում է յուրացնել Նորավանքը. ԱԳՄԱՆ-ն լռում է. «Փաստինֆո» Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է Ալիկ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենը առաջին քայլն է․ «Ուժեղ Հայաստան» Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Մոլդովայի տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել «ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորում Զոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլը «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը տեղափոխվում է ՄԱԿ ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում Ռուսները հստակ ինֆորմացիա ունեին՝ Ադրբեջանը գալիս էր Սևանի ափ. Հրանտ Բագրատյան (video) Ռուսաստանը երեկ անսպասելի քայլ արեց․ Փաշինյանի Մոսկվա այցից լավ լուրեր մի սպասեք․ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Նիկոլը սարսափում է մեր եկեղոցուց․ հաղթաղուղթը մեր ձեռքում էր, բայց․․․ Միքայել արքեպիսկոպոս (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am