20 քաղաքական գործիչներ պահանջում են ճանաչել ԼՂՀ-ն

Հարկավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ կանխելու համար Ադրբեջանի անմարդկային գործողությունները: Այս մասին ասված է ֆրանսիական քաղաքական գործիչների հայտարարությունում, որը հրապարակվել է Le Monde պարբերականում: Նրանց թվում են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Գի Տեսիեն, Ռընե Ռուկեն, Անդրե Սանտինին, սենատոր Լյուկ Կարվունասը, Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, Մարսելի փոխքաղաքապետ Ռոլան Բլյումը, պատգամավոր Վալերի Բուայեն: «Միջազգային հանրության անտարբերությունից ոգեշնչված՝ Ադրբեջանը նախագահ Իլհամ Ալիեւի ղեկավարությամբ, փորձեց ուժով վերադարձնել իր նախկին գաղութը: Ռազմական գործողություններն ավարտվեցին անհուսալի հրադադարով: Հարկավոր է նկատել, որ այդ մարտավարությունը ոչնչի չի հանգեցնի, քանի որ ուժերի հարաբերակցությունն անփոփոխ մնաց: Հիմա ո՞վ կարող է ղարաբաղցիներից պահանջել վերադառնալ այն ռեժիմի կազմ, որը միայն մեկ բան է ցանկանում՝ ֆիզիկապես ոչնչացնել նրանց: Ղարաբաղցիների համար անկախությունն ու հանրապետության ստեղծումը երբեք ինքնանպատակ չի եղել, այլ խաղաղ եւ անվտանգ ապրելու միջոց: Ադրբեջանը հարուստ երկիր է, բայց ադրբեջանցիները հարուստ չեն: Նրանք նավթային հարստություններից օգտվելու օրինական իրավունքն ունեն, որոնք խլում է իշխող ընտանիքը: Ալիեւի կլանի համար Ղարաբաղի դեմ պատերազմը շարունակում է լավ միջոց մնալ հասարակության ուշադրությունը շեղելու կոռուպցիայից եւ այն փաստից, որ նա հարստահարում է սեփական ժողովրդին: Միջազգային հանրությունը, որը հրաշալի գիտի այդ մասին պետք է ընդունի պատասխանատվության իր չափը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ճանաչվի, որպեսզի Բաքուն դադարի այդ երկրի չճանաչված լինելու հանգամանքը որպես առիթ օգտագործել՝ խաղաղ բնակչության վրա հարձակվելու համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: XXI դարում անիմաստ է բանակցություններ վարել՝ առանց մի կողմի մասնակցության: Վերադառնանք ուղղակի երկխոսությանը, քանի որ, ինչպես ցույց տվեց ապրիլի 5-ի հրադադարը, դա հնարավոր է Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ, եւ միայն նրանց միջեւ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ ենք անում արագացնել հետաքննության համար հանձնաժողովի ձեւավորումը, որը կհաստատի փաստերն ու կսահմանի պատասխանատվությունը (կողմերի - խմբ.): Այդ ժամանակ հնարավոր կդառնա քաղաքական եւ իրավական պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր սկսել են պատերազմը, ինչպես դա ընդունված է աշխարհում մի շարք այլ հակամարտությունների պարագայում»,- ասված է հայտարարությունում: Հայտարարությանը միացել են սենատոր Միշել Ամյելը, պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին, պատգամավոր Յուգ Ֆուրաժը, պատգամավոր Բեռնար Ֆուրնյեն, պատգամավոր Սոֆի Ժուասենը, պատգամավոր Առլետ Գրասկոստը, պատգամավոր Ժան-Ժակ Գույեն, պատգամավոր Քրիստիան Կյորտը, պատգամավոր Պատրիկ Լաբոնը, սենատոր Ֆիլիպ Մարինին, պատգամավոր Ֆրանսուա-Միշել Լամբերը, Բուք-Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մայեն, Ռոն Ալպի եւ Օվերնի տարածաշրջանային խորհրդական Էմանուել Մոնդոնը, Բուշ դը-Ռոնի գլխավոր խորհրդական Քրիստոֆ Մասը, Բուրգ դե Վալանսի քաղաքապետ Մառեն Մուրյեն, Վեննի պատվավոր քաղաքապետ Ժակ Ռեմիյեն, սենատոր Ալեն Ներին, պատգամավոր Ռուդի Սալը:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am