Վարչապետի հետ ի՞նչ է քննարկում ԲՀԿ պատգամավորը

«2016 թվականը նախընտրական տարի է լինելու, և այն քաղաքական ուժերը, որոնք 2017 թվականին ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, պետք է զբաղվեն իրենց քաղաքական վարկանիշով»,- այսօր` հունվարի 13-ին  հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Չկա ռեալ ուժ, որն իշխանափոխություն առաջադրի եւ ժողովրդի մոտ վստահություն ներշնչի: Ինչ վերաբերում է քաղաքական ակնկալիքներին, ապա կարծում եմ, որ այսօրվա խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը բոլորն էլ ակնկալիք ունեն՝ լինել հաջորդ խորհրդարանում: Դա վերաբերում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը երկրորդ ուժն է խորհրդարանում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: Միքայել Մելքումյանն նշեց, թե չի կարծում, որ խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերը շատ լուրջ ակնկալիք ունեն խորհրդարանում լինելու: «Մինչև 2017 թվականը քաղաքական դաշտում որևէ փոփոխություն չեմ տեսնում, բևեռացած պայքար էլ չի լինի՝ թեժ գարուն, թեժ աշուն, և նման թեժացումներ չեն լինելու: Կարծում եմ, որ քաղաքական ուժերը գնալու են մարզեր, քանի որ տարին նախընտրական է լինելու»,- նշեց պատգամավորը: ԲՀԿ պատգամավորը նկատում է, թե քաղաքական ուժերի մի մասը դեռ պետք է կողմնորոշվի՝ ավելի ձեռնտո՞ւ է մնալ ընդդիմություն, ժողովրդին հաճոյանալով առաջ գնալ, թե՞ մաս կազմել իշխանության եւ կիսել այդ բեռը: Միքայել Մելքումյանի խոսքով՝ սա չի նշանակում, որ միայն պետք է ժողովրդահաճո հայտարարություններ անելով քաղաքական ուժերը փորձեն միավորներ շահել: Մելքումյանը  կարծում է, որ քննադատելուն զուգահեռ՝ նաեւ կառավարության հետ պետք է աշխատել` կիսվել սեփական առաջարկներով, ծրագրերով. «Օրինակ` ես իշխանության, վարչապետի հետ միշտ խոսում եմ, նախագծեր եմ տանում, քննարկում ենք որոշ հարցեր»,-ընդգծեց Միքայել Մելքումյանը: Աստղիկ Ավագյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am