Սևազգե՛ստ մայրեր, ներողություն եմ խնդրում ձեզանից. Մանվել Գրիգորյան

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից վշտակցությունում եմ հայտնում ապրիլի 1-ի գիշերվանից սկսված ադրբեջանական հերթական սադրանքին զոհ գնացած բոլոր զինվորականների, երկրապահ կամավորականների և քաղաքացիական անձանց հարազատներին։ Այս մասին ասել է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը՝ ապրիլյան պատերազմական գործողություններում զոհվածների ընտանիքներին ուղղված իր ցավակցական խոսքում։ «Հանուն հայրենիքի նահատակվածների հարգելի՛ հարազատներ, մայրեր, քույրեր, դուք գլուխներդ բարձր, հպարտ քայլելու իրավունք ունեք։ Վիշտը ծանր է, անդառնալի։ Սակայն, հիշեք, որ ձեր զավակները գիտակցված մահն են ընտրել՝ այդ կերպ անմահանալով։ Հավերժ ապրելու են մեր քաջարի հերոսները, ապրելու են սերունդների հիշողություններում, դառնալու են օրինակ հայրենասիրական դաստիարակության համար։ Սևազգե՛ստ մայրեր, ես ներողություն եմ խնդրում ձեզանից, որ ի վիճակի չենք եղել պահպանել ձեր զավակների կյանքը։ Մեր ոսոխը նենգ է, արյունռուշտ։ Մեր հայրենյաց սահմանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն խստորեն պատժվում է։ Չարանենգ ոսոխը մեկին տասը հատուցում է։ Նավթադոլարներից արբած թուրքը ծանր զինտեխնիկայի սարսափելի կորուստներ է ունենում։ Մարտադաշտում ընկնում են ադրբեջանցի հարյուրավոր տղաներ, հազարներն էլ հաշմվում են, սակայն, այդ պետության արկածախնդիր իշխանության համար իր քաղաքացու, իր զինվորի կյանքն էլ գրոշի արժեք չունի։ Հայերս, հակառակը, խաղաղասեր ենք, մեզ համար թանկ է մեր ամեն մեկ քաղաքացու կյանքն ու առողջությունը։ Սակայն, եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Պատրաստ ենք ազգովի՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությունը միասնաբար, մեկ բռունցք կազմած արժանի հակահարված է տալիս շուն թուրքին։ Բազմիցս ասել, կրկնում եմ՝ Երկրապահը 1989-ից առաջնագծում է, խրամատում է։ Թուրքական հերթական սադրանքից հաշված րոպեներ անց արդեն մեր առաջին խմբերը հայտնվեցին դիրքերում, այսօր հազարավոր երկրապահներ հենակետերում են, տասը հազարից ավելին էլ կամավոր ցուցակագրվել և սպասում են իրենց հերթին։ Բոլորս ենք գիտակցում, որ հայը հավաքական հասկացություն է։ Այսօր Մարտակերտում, Թալիշում, Հադրութում, Կովսականում պաշտպանվում են Երևանն ու Վայքը, Գյումրին ու Էջմիածնի Մայր տաճարը։ Հայի ոգին անպարտելի է, մենք հաղթելու ենք։ Եթե թուրքը խելքի չեկավ, դարձյալ ծնկաչոք հրադադար է մուրալու։ Եթե թուրքը խելքի չեկավ, չենք բավարարվելու հայրենի սահմանների ազատագրմամբ, անվտանգության գոտին մինչև Բաքու ենք գծելու։ Երկրապահը պատրաստ սպասում է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգին, որը, չենք կասկածում, կլինի ճիշտ պահին։ Եվս անգամ ցավակցելով բոլոր նահատակվածների ընտանիքներին երկրապահ կամավորականների և Արցախի ժողովրդի անունից, դարձյալ ընդգծեմ՝ մեր գործն արդար է, հայությունը հաղթելու է, Արցախը, ազատագրված տարածքներով հանդերձ, հավերժ հայկական է լինելու, արյունարբու թուրքին էլ՝ խաթրով ու հասկացնելով, բացատրելով լինի, ուժով ու զոռով լինի՝ խաղաղություն ենք պարտադրելու։ Հայաստան պետության, հայկական Արցախ պետության, մեր տարածաշրջանի խաղաղության երաշխավորն այլևս հայ ազգն է, մեր անկախ պետականությունն է, մեր հզոր բանակն է և հայ կամավորականությունը»,-ասել է Մանվել Գրիգորյանը։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am