Ղարաբաղում իրավիճակի սրացումը`հարված ադրբեջանական նավթի արտահանմանը

Ադրբեջանցիների եւ հայերի հարաբերություններում բռնության սրացումը անմիջական վտանգ է պարունակում Կասպից ծովը եվրոպական շուկաների հետ կապող առանցքային խողովակաշարերի համար: Bloomberg-ի փոխանցմամբ, նման կարծիք են հայտնել Լոնդոնից եւ Վաշինգտոնից վերլուծաբանները: Լոնդոնյան CMC Markets Plc. ընկերության վերլուծաբան Մայքլ Հյուսոնի կարծիքով, շուկաներում որեւէ լրացուցիչ վտանգ չկար Կասպից ծովից Միջերկրական մատակարարումների հետ կապված, ուշադրության կենտրոնում էր մնում մատակարարումների գլոբալ ավելցուկը: «Մարտերը մտահոգություն ծնեցին, որ հակամարտությունը կտարածվի Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանակից տարածաշրջանում: BP Plc.-ի ղեկավարած ստորգետնյա նավթատարը, որի միջոցով Բաքվից թուրքական Ջեյհան օրական 720 հազար բարել նավթ էր մատակարարվում, անցնում է հակամարտության գոտուց շուրջ 30 մղոն հեռավորությամբ: 45 մլրդ դոլար արժողությամբ հարավային գազային միջանցքը, որը շինարարության ավարտից հետո ադրբեջանական բնական գազը Եվրոպա է հասցնելու, գտնվում է նույն հեռավորությամբ»,- նշված է հոդվածում: Պարբերականի համաձայն, մարտերը կարող են լայնածավալ ռազմական գործողությունների վերածվել Կովկասյան լեռներում, Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով անկայունության նոր աղեղի, որն ընկած է Լեռնային Ղարաբաղից դեպի հյուսիս եւ արեւմուտք: «Ռուսաստանի դաշնակից Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ ամուր կապեր ունեցող Ադրբեջանի միջեւ պայքարը կհանգեցնի տարածաշրջանում մեծ ցնցումների»,- գրել է հեղինակը: Խողովակաշարերն ու պոտենցիալ խափանումները դեռեւս մեծ կարեւորություն ունեն պատերազմող կողմերի համար: Պարբերականը հիշեցնում է, որ ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը հայտարարել է, որ ցանկացած նոր պատերազմի դեպքում առաջին թիրախների մեկը կդառնա նավթատար խողովակաշարը: «Անցյալ տարի Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսում նա ընդգծեց. «Դա շատ կարեւոր ֆինանսական ռեսուրս է Ադրբեջանի համար, եւ մենք պետք է նրան զրկենք այդ միջոցներից»: BP ընկերության ներկայացուցիչն ապրիլի 6-ին հայտարարեց, որ բախումները չեն ազդել խողովակաշարի աշխատանքի վրա»,- նշված է Bloomberg-ի հոդվածում: Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Էդվարդ Չոուն կասկածում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կազդի նավթի գների վրա: «Շուկաները շարունակում են գերհագեցած մնալ եւ սպասում են ապրիլի 17-ին Դոհայում արդյունահանողների հանդիպման ժամանակ ձեռք բերվելիք համաձայնությանը»,- ասել է նա: Bloomberg-ի վերլուծաբան Ֆիլիպ Կլադեկը, իր հերթին, կարծիք է հայտնել, որ ռազմավարական նշանակության պատճառով խողովակաշարերը միշտ հարձակումների թիրախ են դառնում: «Հաշվի առնելով Ջեյհանի հետ BP-ի կապը՝ ցանկացած խախտում կհարվածի ադրբեջանական նավթի արտահանմանն ու եվրոպական վերամշակողնեի գործունեությանը, հատկապես՝ միջերկրածովյան ուղղությամբ»,- հավելել է Կլադեկը:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am