«Տնտեսական հեղափոխության» բենզինը

«Տնտեսական հեղափոխության» դրական արդյունքները հակադարձ համեմատական կապի մեջ են Նիկոլ Փաշինյանի ասուլիսների տևողության հետ։ Որքան քիչ են դրական արդյունքները, այնքան երկար է տևում ասուլիսը։

Կառավարության շեշտը հիմնականում դրված է քարոզչության վրա։ Օրինակ՝ ասում են՝ այսքանով ավելի գումար ենք հավաքելու պետական բյուջեում։ Դեռ տարին նոր է սկսվել, դեռ չեն հավաքել, բայց արդեն հպարտանում են, որ գերակատարում են բյուջեն։ Չեղած բանը որպես կայացած փաստ են ներկայացնում. կարևորը շոուն է։

Հպարտանում են նաև «խփած» ՀԴՄ կտրոնների քանակով։ Ինչքան ուզում, այնքան «խփում» են, բայց հպարտ քաղաքացիների կյանքում, մեծ հաշվով, բան չի փոխվում։

Մի ժամանակ հպարտության առարկա էր նաև բենզինի գինը։ Գինն իջել էր նավթի միջազգային գների անկման հետևանքով, բայց քայլարածներն իջեցումն իրենց էին վերագրում։ Հայտարարում էին, թե բա՝ բենզալցակայաններում բենզինի գինն իջել է հարազատ ու հեղափոխական կառավարության շնորհիվ, քանզի մոնոպոլիան վերցրել են, նոր խաղացողներ են մտել այդ ոլորտ, ու հիմա լրիվ ազատ խաղի կանոն է։ Դա, իհարկե, լկտի սուտ էր։ Հեղափոխական սուտ։ Բենզինի շուկան ոչ նախկինում, ոչ էլ հիմա մենաշնորհային չի եղել։ Կառավարությունն էլ ոչ մի քայլ այս շուկայում չի ձեռնարկել։ Նոր իշխանությունը դա լավ գիտի։ Գիտի, բայց քարոզչական առումով ուրիշ բաներ է տարածում։

Վերջին շրջանում բենզինի գինը մեզ մոտ թանկացել է։ Պատճառը կրկին միջազգային գների բարձրացումն է։ «Բրենտ» տեսակի նավթի 1 բարելի բորսայական գինն այժմ 70 ԱՄՆ դոլարի սահմաններում է։ Այս տարվա սկզբում նույն «Բրենտի» գինը տատանվում էր 50–55 դոլարի միջակայքում։ Գների անկումը սկսվել էր 2018–ի հոկտեմբերից՝ 85 դոլարից իջնելով մինչև 50–ի։ Հիմա կրկին նավթի գինը բարձրանում է։

Եվ այսպես, Հայաստանում բենզինի գինը թանկացել է միջազգային գների ուղղակի ազդեցության արդյունքում։ Քայլարածների քարոզչական փուչիկն, ըստ այդմ, պայթում է։ Ու որպեսզի տակից դուրս գան, հայտարարում են, թե բա՝ բենզինի գնի աճը կարող է ներքին պայմանավորվածության արդյունքում լինել։

Բա ասում էիք, թե Նիկոլի օրոք ամեն ինչ շտկվել է, ու շուկան ազատականացել է։ Բա ասում էիք, թե բենզինի գները «թավշյա հեղափոխության» ահից իջել են։ Ինչևէ։

Փաստորեն, երբ գներն իջնում են, Փաշինյանի թիմակիցները դա վերագրում են «ժողովրդի վարչապետին»՝ նախապես հայտարարելով, որ այլևս շուկան ազատականացրել են։ Բայց երբ բենզինի գինը լցակայանում թանկանում է, անմիջապես խոսում են այն մասին, որ սա մտահոգիչ է ու կարող է տնտեսվարողների կարտելային համաձայնության հետևանք լինել։ Որ մի քիչ էլ առաջ գնան, կարող են հայտարարել, որ բենզինի գնի վերջին շրջանի աճը հակահեղափոխական քայլերի հետևանք է. դեմագոգիան ներհատուկ է հեղափոխականներին։

Իրականությունն այն է, որ բենզինի շուկան ինչպես կար թավշյա հեղափոխությունից առաջ, այնպես էլ մնացել է։ Այդ շուկայում մենաշնորհ չի եղել։ Եղել են առնվազն 3 խոշոր ընկերություններ, ու ներքին մրցակցությունը միշտ էլ կատաղի է եղել, այդ թվում՝ մյուս՝ համեմատաբար միջին խաղացողների մասնակցությամբ։ Այլ հարց է, որ քարոզչական դաշտում միշտ խոսվել է բենզինային մենաշնորհի մասին, ու դա մարդկանց համար ականջահաճո է եղել։

Բենզինի շուկան մեծ չէ, և կառավարության թմբկահարած նոր խաղացողները չկան։ Հայաստանում բենզինի սպառման ամսական քանակը 12 հազար տոննայի սահմաններում է, ինչը հնարավորություն չի տալիս մանր խաղացողներ ունենալ այս շուկայում։ Մասշտաբի էֆեկտի խնդիր կա։

Բենզինի շուկայում կան մի քանի խոշոր ներկրողներ, որոնք էլ օբյեկտիվորեն եղանակ են թելադրում։ Նրանց թելադրած եղանակը, սակայն, ուղղակիորեն կախված է միջազգային գնային եղանակից։

Ի դեպ, միջազգային եղանակը հուշում է, որ բենզինի գները Հայաստանում կարող են ավելի թանկանալ։ Այս փուլում դեռևս վաճառվում է դրսից համեմատաբար էժան գնված բենզինը։ Հենց թանկ ապրանքը մտավ Հայաստան, լցակայաններում գները կբարձրանան։ Եթե գները դրսում իջնեն, մեզ մոտ էլ կիջնեն։ Ու կառավարությունն այստեղ զրո դերակատարում ունի։

 7or.am 

դիտվել է 555 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am