Մանվել Գրիգորյանի ունեցվածքը

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ ունեցվածքի տարեկան հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ գեներալը նախորդ տարի անշարժ ու շարժական գույք ոչ օտարել է, ոչ էլ ձեռք է բերել: 2015 թվականին Մանվել Գրիգորյանը 170 միլիոն դրամի փոխառություն է հանձնել, որը նույն տարում էլ նույնությամբ վերադարձվել է: ԱԺ պատգամավորը տարվա սկզբում ունեցել է 361 միլիոն 174 հազար 510 դրամ, 45 հազար դոլար եւ 45 հազար եվրո, որոնք տարվա վերջում դարձել են 348 միլիոն 440 հազար 500 դրամ, 45 հազար դոլար եւ 45 հազար եվրո: Մանվել Գրիգորյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից, շահաբաժնից եւ այլ աղբյուրներից: Նրա միայն աշխատավարձը կազմել է 6 միլիոն 851 հազար 130 դրամ, շահաբաժիններից ստացել է 83 միլիոն 249 հազար 650 եւ 65 միլիոն դրամ, իսկ այլ եկամուտները կազմել է 2 միլիոն 195 հազար 210 դրամ: Ընդհանուր առմամբ նրա տարեկան եկամուտը կազմել է 157 միլիոն 295 հազար 990 դրամ: ԵԿՄ վարչության նախագահի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա ունի 2 հողամաս, 1 արտադրական նշանակության շինություն եւ 2 առանձնատուն, 9 ավտոմեքենա (Ford Econoline E-150, GAZ 21R, GAZ 14 Chayka, GAZ 13 Chayka, Peugeot 405, GAZ M-20, GAZ 21U, GAZ 69, GAZ 12), 4 ընկերությունում բաժնեմաս (72 միլիոն 800 հազար, 50 հազար, 32 միլիոն 900 հազար, 61 միլիոն 540 հազար դրամներով): Նրա կինը՝ Էլյա Գրիգորյանն ունի ընդամենը 5 միլիոն դրամ: Գրիգորյանների հետ համատեղ բնակվող տղաներից Արա Գրիգորյանն էլ  2015 թվականին ստացել է 2 միլիոն 250 հազար դրամ եկամուտ:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am