Արցախի հարցով` Փաշինյանը թող հանգիստ նստի տեղը

 «Ժողովուրդն է որոշելու Ղարաբաղի հարցը, բա ով պետք է որոշի` Դուք` մի քանի կոռուպցիոներներով և բանակ թալանածներով: Իտալիաներում, Բադեն-Բադեններում պիտի տներ առնե՞ք, մոտակայքում էլ պահած ինքնաթիռ ունենաք ու դուք որոշե՞ք: Դուք ո՞վ եք, Ղարաբաղի հարց որոշեք ընդհանարպես: Համակերպվե'ք. իհարկե, ամեն ինչ պետք է ժողովուրդը որոշի` օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե ես բանակցությունների արդյունքում ունենամ այնպիսի լուծում, որը համարեմ արժանի ներկայացնելու հասարակությանը, կգամ ու կհրավիրեմ, հնարավոր է, հանրահավաք, հնարավոր է ասուլիս կամ տեսաուղերձ և կասեմ` կա այսպիսի տարբերակ»,- հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանալով հանրային հեռուստաընկերության ԼՂՀ կարգավորման վարչապետի պատկերացումների վերաբերյալ հարցին:

Փաշինյանը հավանական է համարել նաև, որ Ղարաբաղի հարցը կկարգավորվի հանրաքվեի միջոցով: «Ամենկարևոր խնդիրը Ղարաբաղի հարցի հետ կապված հետևյալն է` իսկ մենք հստալ ձևակերպե՞լ ենք` ինչ ենք մենք ուզում: Եկեք հստակ ձևակերեպենք ու կառավարությանն ասեք` սա է քո խնդիրը, վարչապետ գնա ու բանակցի: Գնում ենք բանակցությունների` ասում են` ծախեցին հողերը…. Ծախողը դուք եք: Ով բարոյական իրավունք ունի` ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրի: Մարդիկ, որ երկիրը թալանել են, ծախելու պրոցեսի մեջ են եղել, ասում են` ծախում է հողերը: Ո՞վ է դրանց բարոյական էդ իրավունքը տվել: Եվ էդ սերմացու գողացող մկները, բանակ թալանածները, զինվորի հաշվին վզները հաստացրածները, փեսեքին ու տղերքին միլիոնատեր դարձրածները պիտի Ղարաբաղի հա՞րց որոշեն: Նրանք չունեն այդ բարոյական իրավունքը` ինչ մեդալ ուզում է դոշերից կախած լինի: Ձեր տեղը նախաքննությունն ու դատարանը կորոշի»,- հայտարարել է Փաշինյանը:

Թերևս կարելի էր չքննարկել մսուր-մակնապարտեզի սանի մակարդակին հարիր այս հայտարարությունները, եթե դրանք հնչեցված չլինեին երկրի ղեկավարի կողմից, ում վրա դրված է ազգային և պետական կարևորագույն հարցերի շուրջ բանակցությունները: Մարդը, ով ավելի քան մեկ տարի երկրի ղեկավարն է, այդպես էլ չի կարողանում հստակ մոտեցում ձևակերպեսլ բանակցային գործընթացի վերաբերյալ: Հասարակությունը ուզում է հասկանալ` ի՞նչ մոտեցումներով է առաջնորդվում վարչապետ Փաշինյանը, իսկ նա ոչ ավել - ոչ պակաս հայտարարում է, թե թող հասարակությունն ասի` ինքն ինչ է ուզում, որ ես դրա շուրջ բանակցեմ: Ներողություն, Դուք երկրի վարչապե՞տ եք, թե՞ գյուղամիջում նարդի խաղացող «բարադի»: Դուք չգիտե՞ք, որ ժողովուրդն իր խոսքն ասել է պատերազմի դաշտում` արժանապատիվ հաղթանակով, ազատագրված տարածքներով և այդ տարածքների սահմանները արդեն ավելի քան 30 տարի ամուր պահելով` դրա դիմաց վճարելով մեր զինվորի կյանքով ու արյամբ:

Հասարակությունն ուզում է առավելագույնը` Արցախն ու ազատագրված տարածքները: Իշխանության խնդիրն է բանակցել` ստանալու համար առավելագույնը: Մենք ուզում ենք հասկանալ` ի՞նչ արդյունք ունի այս առումով հեղափոխական վարչապետը: Ուզում է հանրաքվե անցկացնել Ղարաբաղի հարցով. լավ, բայց չէ՞ որ ինչ-որ առաջարկ է դրվելու դրա հիմքում: Ինքը` որպես վարչապետ, ի՞նչ է անում, որ այդ առաջարկը հայամետ լինի: Այս հարցին պատասխանելու փոխարեն` Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին ցուցում է տալիս` հանգիստ նստել տեղները և չմտածել Ղարաբաղի հարցի լուծման մեջ դերակատարում ունենալու մասին: Սա այն դեպքում, երբ նույն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, նախկին իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ Արցախյան ազատամարտում լուրջ ներդրում են ունեցել և բնականաբար վաստակել են այդ մասին խոսելու և պահանջներ դնելու իրավունք: Նիկոլ Փաշինյանը սա պետք է ընդունի ի գիտություն կամ, ինչպես ինքն է սիրում ասել, հանգիստ նստի տեղը:


Հայկ Դավթյան

դիտվել է 4413 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video) Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակն այս պահին ՔՊ-ի ջանքերով տեսանելի ապագայում հայտնվելու ենք թուրքական շահերի ու նրա զինուժի ուղիղ պահանջների տակ ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am