Ռուսաստանը Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմում

  Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դավաճանությունները շարունակվում են: ԼՂ խնդրին անդրադառնալով, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը  հավատարիմ է այն մոտեցումներին, որոնք ձեւակերպված են Միավորված ազգերի կազմակերպության մակարդակով. «Մենք, որպես Մինսկի խմբի մասնակից, որպես պատասխանատու պետություն, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ, հավատարիմ ենք այն մոտեցումներին, որ ձեւակերպված են Միավորված ազգերի կազմակերպության մակարդակով»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ վարչապետը՝ ասելով նաեւ, որ կողմ  է խաղաղության հաստատմանը: Հիշեցնենք, որ 1993-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված հայտնի չորս բանաձեւերին այս տարիներին գումարվել են նորերը: Վերջիններից մեկնն աննախադեպ է իր հակահայկական բովանդակությամբ:Խոսքը 2008-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Lեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւի մասին է, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ադրբեջանական պատվիրակության կողմից: Բանաձեւում նշված է. «Ադրբեջանական Հանրապետության Lեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով մեկ անգամ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով նաեւ պահանջում է գրավյալ տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, անվերապահ ու լիակատար դուրսբերում»:  Մինսկի խմբի համանախագահ պետությունները դեմ հանդես եկան այդ բանաձեւին՝ առաջնորդվելով խաղաղ կարգավորման երեք հիմնարար սկզբունքներով՝ <<Կարգավիճակ, անվտանգություն և տարածքներ>>, որոնցից,սակայն, միայն տարածքային ամբողջականության սկզբունքն է պաշտոնական Բաքվի համար ընդունելի: Իսկ այսօր ոչինչ չխանգարեց ՄԽ համանախագահող ՌԴ վարչապետին հայտարարելու, թե  իր երկիրը հավատարմիմ է ՄԱԿ-ի կողմից ձեւակերպված մոտեցումներին,ուստի դրանց թվում նաեւ  վերոնշյալ բանաձեւին: Իսկ սա նշանակում է, որ Ղարաբաղը մեր ռազմավարական դաշնակցի համար դիտարկվում է իբրեւ ադրբեջանական տարածք:  Նկատի ունենալով, որ Մինսկի խմբի գործող ձեւաչափում կողմերը դեռեւս չեն փոխել  երեք հիմնարար սկզբունքները, կնշանակի, որ Ռուսաստանին պետք է դուրս հրավիրել այդ խմբից, քանի որ նա, փաստորեն, հավատարիմ չէ  ձեւաչափին: Ղարաբաղյան սահմանագծում ստեղծված իրադրության առաջին օրից մինչեւ օրս Ռուսաստանի պահվածքը շատերի մոտ է առհասարակ կասկածներ առաջացնում՝ ո՞ւմ է ավելի շատ բարեկամ, Հայաստանի՞ն, թե Ադրբեջանին: Նախ դրեւորվեց  Հայաստանի և Ադրբեջանի միջև պարիտետ պահպանելու Ռուսաստանի դիրքորոշումը, որը ռուսահպատակները բացատրում էին, թե Լեռնային Ղարաբաղը չի մտնում ՀԱՊԿ-ի կողմից պաշտպանության ենթակա սահմանների մեջ, իսկ հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության պայմանագիրը վերաբերում է Հայաստանին, այլ ոչ թե ԼՂՀ-ին։ Ընդունենք այդպես է, այդ դեպքում ինչո՞ւ ՌԴ-ն կրակը դադարեցնելու կոչը չէր  ուղղում ոչ թե Երևանին և Բաքվին, այլ Ստեփանակերտին և Բաքվին։ Իսկ եթե կոչի հասցեատերը Հայաստանն է, ուրեմն արդարացումնեն ավելորդ են։ Կամ անտեսելով Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը, որոնց  մասին բացահայտ հայտարարություններ եղան, Ռուսաստանը հայտարարեց, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման թիկունքում որևէ երրորդ ուժի, այդ թվում նաև Թուրքիային, չի տեսնում՝  Հայաստանին մեն-մենակ թողնելով  թուրք-ադրբեջանական բացված երախի դեմ։  Կարծես թե  հասկանալի է դառնում, որ  Ռուսաստանի ակնկալիքները  միայն Ադրբեջանից չեն, որի համար  պաշտոնական Մոսկվան հավատարմություն է հայտնում <<տարածքային ամբողջականությունը>> գերապատվող ադրբեջանական կողմի համար պաշտելի մոտեցումներին՝ թերեւս հույս ունենալով  Ադրբեջանին  քարշ տալ  ԵԱՏՄ, այլեւ հեռահար ակնկալիքներ կան Թուրքիայի հարցում,ու թերեւս այդ պատճառով է, որ վերջինին չի դիտարկում իբրեւ թաքնված ագրեսոր: Ակնհայտ է,որ  Ռուսաստանը այսկերպ ժեստ է անում Թուրքիային՝ ցուցադրելով  երկկողմ հարաբերությունների վերականգնմանն առիթ դարձնելու ցանկությունը։Ադրբեջանը պարզապես կարող է այդ հարցում Թուրքիային ծառայություն մատուցել, մանավանդ որ ինքն է շահագրգռված Անկարայի և Մոսկվայի միջև միջնոդ դառնալու հարցում։ Արդյունքում ձեւավորվել է մի իրավիճակ, երբ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի շահերի համընկնում, որը, բնականաբար, Հայաստանի դեմ է: Անի Սահակյան  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am