Վարչապետն արագ պետք է որոշի ու գնա. Գուրգեն Եղիազարյան

Hayeli.am-ի հետ զրույցում ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն, անդրադառնալով  ԵԱՏՄ-ում նախագահող երկրի` Ղազախստանի կողմից Երևանում ապրիլի 8-ին նախատեսված կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղափոխելու առաջարկին ՀՀ վարչապետի դիրքորոշմանը, նշեց. «Կարծում եմ` վարչապետը պետք է մասնակցի: Հովիկ Աբրահամյանը պետք է արագ որոշում կայացնի և գնա. մեկ երկու հայտարարությունների համար չարժե հրաժարվել: Տեսեք`ինչպես Ռուսաստանը կանխեց պատերազմը, որը հրահրվեց Թուրքիայի կողմից: Ուշադիր նայեք և կտեսնեք` ինչպես էր այդ օրերին ակտիվ գործում ռուսական մամուլը: Ռուսական ռադիոները, հեռուստաեթերները լցված էին Արցախի մասին պատմող նյութերով: Ողջ չորսօրյա պատերազմի ընթացքում ռուսական մեդիադաշտը շատ ակտիվ է եղել: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց Ռուսաստանն իրավունք չունի մեկի կամ մյուսի կողմը պահել: Ցանկացած քայլ`ընդդեմ Ադրբեջանի, մեր դեմ դուրս կբերեր այլ պետությունների: Այնպես որ, եկեք խնդրենք մեր վարչապետին, որ գնա և  ԵԱՏՄ-ում մասնակցի կառավարությունների ղեկավարների հետ հանդիպմանը»,-խոսքը եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը`շեշտելով, որ Հովիկ Աբրահամյանի գնալն առաջին հերթին բխում է Հայաստանի պետականության շահերից:   Հիշեցնենք, որ  Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 7-ին ընդունեց պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Ի թիվս այլ հարցերի ՀՀ վարչապետը ՌԴ կառավարության ղեկավարի հետ զրույցում  նշել է, որ ԵԱՏՄ-ում նախագահող երկրի` Ղազախստանի կողմից Երևանում ապրիլի 8-ին նախատեսված կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղափոխելու առաջարկը լուրջ հիմքեր չունի: «Ցանկանում եմ ընդգծել, որ նման գործելաոճն անընդունելի է»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Իր հերթին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կասկած է հայտնել Հովիկ Աբրահամյանի` նիստից հրաժարվելու հայտարարության վերաբերյալ` պնդելով որ ՀՀ վարչապետը պետք մասնակցի այդ հանդիպմանը: «Հաշվի առնելով ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումը Մոսկվա տեղափոխելու որոշումը, ցանկանում եմ տեղեկացնել, որ պայմանավորվել ենք այդ նիստը կարճաժամկետ հատվածում անցկացնել նաև Հայաստանում, ինչպես այն նախատեսված էր: Ընթացիկ տարվա փետրվարի մեկից աշխատանքի է անցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր կազմը, որի նախագահությունը մոտակա չորս տարիների ընթացքում ստանձնել է Հայաստանի ներկայացուցիչը՝ Տիգրան Սուրենի Սարգսյանը, նախկին վարչապետը»,- իր հերթին՝ հանդիպումից հետո կայացած ասուլիսում ասել է Դմիտրի Մեդվեդևը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am