Ահաբեկիչները փորձել են գրավել Հալեպի թաղամասերից մեկը. կան զոհեր
ՌԴ ՊՆ ներկայացուցիչները տեղեկացրել են, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները փորձել են գրավել սիրիական Հալեպ քաղաքի Շեյխ Մաքսուդ թաղամասը, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: Տարբեր աստիճանի վնասվածք է ստացել 61 խաղաղ բնակիչ: ««Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման զորամիավորումները չեն դադարեցնում ռազմական գործողությունները Հալեպում և արվարձաններում: Ականանետային հարձակման հետևանքով 18 խաղաղ բնակիչ է զոհվել», - ՊՆ հաղորդագրությունը մեջբերում է LifeNews-ը:
