ԱԳ փոխնախարարը Թալիշի դեպքերի մասին խոսել է Ժնևում

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ապրիլի 8-ին Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի և Շվեյցարիայի համատեղ կազմակերպած Բռնի ծայրահեղականության դեմ պայքարին նվիրված համաժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի բարձր մակարդակի հատվածը համանախագահում էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը: Համաժողովին մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների արտաքին գործերի նախարարներ և փոխնախարարներ, ինչպես նաև բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում ներգրավված միջազգային կառույցների համապատասխան պաշտոնյաներ: Փոխնախարար Հովակիմյանն իր ելույթի սկզբում նշել է, որ, նախքան ահաբեկչության և մարդու իրավունքների կոպիտ խախտումների հանգեցնող բռնի ծայրահեղականությանն անդրադառնալը, անհրաժեշտ է հասկանալ այդ երևույթի էությունը: Հրամայական է դառնում միջազգային հանրության համախմբումը՝ ընդհանուր ռազմավարություն մշակելու նպատակով: Նշվել է, որ թեև ակնհայտ է, որ պետք է խուսափել բռնի ծայրահեղականությունը և ահաբեկչությունը որևէ կրոնի կամ էթնիկ խմբի հետ նույնացնելուց, միևնույն ժամանակ, նույնքան ակնհայտ է, որ բռնի ծայրահեղականության ժամանակակից դրսևորումների, մասնավորապես, «Իսլամական պետության» և «Ալ Նուսրայի» կողմից իրականացվող ցեղասպանության հանգեցնող զանգվածային ոճրագործությունների հիմնական թիրախը կրոնական կամ էթնիկ համայնքներն են: Ըստ ՀՀ փոխարտգործնախարարի՝ ցեղասպան գործողություններ իրականացնող ահաբեկչական խմբավորումներին որևէ պետության կողմից տրամադրվող ցանկացած աջակցություն պետք է որակվի որպես հանցակցություն: Բռնի ծայրահեղականությանը հակազդելիս, մարդու իրավունքների համատեքստում, առանցքային նշանակություն ունի զոհերի իրավունքների պաշտպանությունը: Այս առումով պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ատելության հողի վրա հանցանքների կանխարգելմանը, քանի որ վերջիններս անմիջական կապ են ստեղծում բռնի ծայրահեղականության ու ահաբեկչության միջև և հանգեցնում ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների ու մարդկության դեմ ոճիրների: Աշոտ Հովակիմյանն ընդգծել է, որ չլուծված հակամարտությունները կարող են պարարտ հող ստեղծել բռնի ծայրահեղականության համար, առավել ևս, երբ պետական իշխանությունները օգտագործում են հակամարտությունները մարդու իրավունքները սահմանափակելու և հակամարտության կողմերի դեմ հասարակության բոլոր մակարդակներում թշնամություն քարոզելու համար: Այս կապը, սակայն, չի գործում միայն մեկ ուղղությամբ, քանզի բռնի ծայրահեղականությունն իր հերթին կարող է բացասական ազդեցությունն ունենալ հակամարտությունների կարգավորման վրա, առավել ևս, երբ հանցագործների հե րոսականացումն օգտագործվում է իբրև հասարակությանը մոբիլիզացնող ուժ: Ելույթում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից շարունակաբար կիրառվող բռնի ծայրահեղականության դրսևորումներին, ինչի ցայտուն օրինակն էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը և հերոսացնելը: Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների համատեքստում ԱԳ փոխնախարարը առանձնահատուկ կարևորել է Թալիշ գյուղում «Իսլամական պետության» ոճով խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառված բարբարոսությունների միջազգային դատապարտումը՝ որպես մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման աղաղակո ղ դեպքերի:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am