Բակո Սահակյանը սպառնացել է «դաշնակիցներին»

«Ցանկացած քննարկում և ցանկացած որոշում չի կարող կյանքի կոչվել առանց Արցախի Հանրապետության մասնակցության»,- երեկ Ստեփանակերտում կայացած ասուլիսում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: «Այս պահի դրությամբ համանախագահների կողմից ձեռնարկվում են տարբեր քայլեր, և ես չունեմ տեղեկություններ, թե ինչ են Բաքվում քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Բայց մի բան կարող եմ հստակ փաստել․եթե մենք չվերանայենք մեր մոտեցումը բանակցային գործընթացի նկատմամբ, մենք ունենալու ենք միշտ թերի լուծումներ»,- հայտարարեց Սահակյանը: Պատասխանելով տեղացի և օտարերկրացի լրագրողների հարցերին՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարը նաև շեշտեց՝ եթե Ադրբեջանը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը չպահպանի, ապա «ստիպված կլինեն հասցնել հաջորդ անհրաժեշտ հարվածը»․- «Եթե Ադրբեջանը հերթական անգամ կխախտի այս վերջին ձեռք բերված պայմանավորվածությունը, ապա այդ դեպքում, ինչպես ամսի 1-ի, լույսի 2-ի գիշերվա զարգացումների ընթացքում, զինված ուժերը մեր մյուս ստորաբաժանումների հետ միասին, լինեն դրանք կամավորական կամ ոչ կամավորական, հասցնելու են հաջորդ անհրաժեշտ հարվածը»: Բակո Սահակյանը նաև տեղեկացրեց, որ ղարաբաղյան կողմը ունի մի շարք պահանջներ, որոնք պատրաստվում են ներկայացնել Բաքվից Լեռնային Ղարաբաղ ժամանակ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս, ֆրանսիացի համանախագահներին: «Բնականաբար, մեզ հետաքրքրում է թե ինչպիսի է նրանց տպավորությունը, ինչ հարցեր են քննարկել Ադրբեջանի ղեկավարության հետ: Քանի որ Մինսկի խմբում կա ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, որը իրականացնում է դիտորդական առաքելություն շփման գծում, բնականաբար, մենք ունենք առաջարկություններ նաև այդ առումով»,- ասաց Ղարաբաղի նախագահը: Սահակյանը շեշտեց, որ պատրաստ են զրկանքներ կրելու՝ «վերջնական ազատություն ձեռք բերելու համար»․- «Այս երկար տարիները հնարավորություն են տվել համոզվելու, որմենք պատերազմում ենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար: Այս վերջին ռազմական գործողությունները նույնպես մենք ընկալում ենք այդպես և պատրաստ ենք զոհաբերվելու, զրկանքներ կրելու, հնարավորություն ունենալու վերջնական ազատություն ձեռք բերելու»: Բակո Սահակյանը ընդգծեց, որ հրաման է տվել իրականացնել միջոցառումներ հակառակորդի գործողությունները կասեցնելու համար ու եթե Ադրբեջանը փորձի նորից խախտել հրադադարի ռեժիմը` Ղարաբաղը իրականացնելու է «հաջորդ անհրաժեշտ հակահարվածը»: Պաշտոնական Ստեփանակերտի ուղերձը մեկն է` ցանկացած առաջարկություն մինչև չիրականացվի Լեռնային Ղարաբաղի պաշտոնական մասնակցությամբ, դրանք չեն կարող լիարժեքորեն և վերջնականապես կյանքի կոչվել: Ընդ որում, հատկանշական է, որ ԼՂՀ նախագահը, փաստացի, նշել է, որ տեղյակ չեն, թե Բաքվում Լավրովն ու ադրբեջանական իշխանություններն ինչ են քննարկում: Այլ կերպ ասած,  Բակո Սահակյանն արձանագրել է` առանց ԼՂՀ-ի ոչ մի համաձայնություն չի կարող կնքվել, իսկ եթե Ադրբեջանը շարունակի շփման գծում ռազմական գործողությունները` համարժեք պատասխան է ստանալու: Հայկական կողմը, այս փուլում ողջ ուժերը պետք է լարի` Ղարաբաղը բանակցությունների սեղանին վերադարձնելու ուղղությամբ: Ադրբեջանը պարտավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ` Լեռնային Ղարաբաղի հետ: Միայն այդ կերպ հնարավոր կլինի թույլ չտալ, որպեսզի հերթական անգամ Ղարաբաղը հանձնելու ծրագիրն իրականացնեն: Ռուսաստանն այս օրերին բացահայտ առանձին խաղ է տանում, նշելով, թե` փորձում է հանդարտեցնել պայթյունավտանգ իրավիճակը: Եթե դա այդպես է, ապա հասունացել է պահը, որպեսզի Մոսկվան Ալիևին համոզի` Արցախի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Եթե ոչ հիմա, ապա էլ ե՞րբ... Թամար Բագրատունի

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am