Կառավարության պաշտոնյաներին ինչ ավտոմեքենաներ են սպասարկում եւ որքան վառելիք է հատկացվում

Վարչապետի աշխատակազմին ապրիլի 1-ի դրությամբ սպասարկում է 10 ծառայողական ավտոմեքենա, որոնցից յուրաքանչյուրին հատկացվող վառելիքն ամսական չի գերազանցում 200 լիտրը։ Դրանցից շարունակում են օգտվել երկու փոխվարչապետերը, անվտանգության խորհրդի քարտուղարը, Կարեն Դեմիրճյանի այրին, ՀՀ երեք նախագահները, որոնց ամսական տրմադրվում է միևնույն քանակությամբ վառելիք։ «Փաստինֆո» -ի հարցմանն ի պատասխան կառավարությունը տրամադրել էր նաև ապրիլի 1-ի դրությամբ յուրաքանչյուր պաշտոնատար անձին պատկանող ծառայողական ավտոմեքենայի մակնիշը, համարանիշը և ամսվա կտրվածքով հատկացվող վառելիքը։ Ստորև ներկայացնում ենք.

 

Սպասարկվող պաշտոնատար անձի պաշտոնի կամ կառուցվածքային ստորաբաժանման անվանումը

 

Ծառայողական ավտոմեքենայի մակնիշը Ծառայողական ավտոմեքենայի պետհամարանիշը Վառելիքի ամսական սահմանաքանակը ըստ ամսվա աշխատանքային օրերի /լիտր/
Փոխվարչապետ

Mercedes-Benz S350 158 LL 50 200
Փոխվարչապետ

Mercedes-Benz S350 146 LL 50 200
Անվտանգության խորհրդի քարտուղար

Hundai Genesis 127 LL 50 200
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ HYUNDAI TUCSON 145 LL 50 160
Արարաողակարգի պատասխանատու TOYOTA COROLLA 118 LL 50 100
Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական TOYOTA COROLLA 129 LL 50 100
Կարեն Դեմիրճյանի այրի KIA OPTIMA 151 LL 50 200
ՀՀ առաջին Նախագահ KIA OPTIMA 152 LL 50 200
ՀՀ երկրորդ Նախագահ TOYOTA CAMRY 153 LL 50 200
ՀՀ երրորդ Նախագահ TOYOTA CAMRY 124 LL 50 200

Տարեսկզբի տվյալներով ծառայողական ավտոմեքենաների թիվը 43-ն էր, որոնք ի թիվս վերը նշված 10 անձանց՝ սպասարկում էին նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավարին, նրա տեղակալներին, վարչապետի օգնականներին, փոխվարչապետերի գրասենյակներին։

Ներկայացնում ենք 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծառայողական ավտոմեքենաներից օգտվող պաշտոնատար անձանց ցուցակից մեկ մասը։

 

Սպասարկվող պաշտոնատար անձի պաշտոնի կամ կառուցվածքային ստորաբաժանման անվանումը

 

Ծառայողական ավտոմեքենայի մակնիշը Ծառայողական ավտոմեքենայի պետհամարանիշը Վառելիքի ամսական սահմանաքանակը ըստ ամսվա աշխատանքային օրերի /լիտր/
ՀՀ առաջին փոխվարչապետ TOYOTA LC 200 139 LL 50 200
ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակ TOYOTA CAMRY 115 LL 50 160
Փոխվարչապետ Mercedes-Benz 158 LL 50 200
Փոխվարչապետի գրասենյակ BMW 523 i 116 LL 50 160
Փոխվարչապետ BMW 750 Li.xDrive 183 LL 50 200
Փոխվարչապետի գրասենյակ HYUNDAI ELANTRA 117 LL 50 100
Աշխատակազմի ղեկավար Mercedes-Benz 146 LL 50 200
Աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ KIA CERATO 102 LL 50 100
Աշխատակազմի ղեկավարի տեղակալ KIA CERATO 103 LL 50 100
Աշխատակազմի ղեկավարի տեղակալ KIA CERATO 104 LL 50 100
Աշխատակազմի ղեկավարի տեղակալ KIA CERATO 105 LL 50 100
Վարչապետի գլխավոր խորհրդական TOYOTA COROLLA 162 LL 50 100
Վարչապետի գլխավոր խորհրդական KIA CERATO 142 LL 50 100
Վարչապետի խորհրդական TOYOTA COROLLA 107 LL 50 100
Վարչապետի մամուլի քարտուղար TOYOTA CAMRY 114 LL 50 160
Արարողակարգի պատասխանատու TOYOTA COROLLA 118 LL 50 100
Վարչապետի օգնական TOYOTA CAMRY 133 LL 50 160
Վարչապետի օգնական TOYOTA CAMRY 125 LL 50 160
Կարեն Դեմիրճյանի այրի KIA OPTIMA 151 LL 50 200
ՀՀ առաջին Նախագահ KIA OPTIMA 152 LL 50 200
ՀՀ երկրորդ Նախագահ TOYOTA CAMRY 153 LL 50 200
ՀՀ երրորդ Նախագահ TOYOTA CAMRY 154 LL 50 200

Նախկինում ծառայողական ավտոմեքենաներ են ունեցել նաեւ կառավարության աշխատակազմի բոլոր վարչությունների ու բաժինների պետերը, որոնց ամսական հատկացվում էր 100-160 լիտր վառելիք։

Թեեւ ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու նրա տեղեկալները, վարչությունների պետերը չունեն ծառայողական ավտոմեքենա, սակայն, ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, վարչապետի աշխատակազմում մարտի 30-ից շահագործվում են հերթապահ ավտոմեքենաներ՝ թվով 7 հատ, որոնք էլ հենց շարունակում են սպասարկել նշված պաշտոնատար անձանց։ Ընդ որում՝ հերթապահ ավտոմեքենաներին տրամադրվող վառելիքի ծավալը ֆիքսված չէ. «Հերթապահ ավտոմեքենաները 7-ն են, որոնց շահագործումը սկսվել է 2019 թվականի մարտի 30-ից։ Հերթապահ մեքենաներին վառելիք տրամադրվում է ըստ փաստացի կատարված վազքի», -հայտնել են կառավարությունից, իսկ թե ապրիլին հերթապահ մեքենաներից յուրաքանչյուրին որքան վառելիք է տրամադրվել վազքի հիման վրա՝ կառավարությունը նախընտրել է լռել։ Նշենք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ուղարկված գրավոր հարցման պատասխանը խմբագրությունն ստացել է մայիսի 2-ին։

դիտվել է 820 անգամ
Լրահոս
Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am