Ի՞նչ է առաջարկում Պուտինը Հայաստանին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը լուրջ մարտահրավերի է բախվել, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ ուշ երեկոյան Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ: «Մենք, իրոք, թե՛ նախագահի մակարդակով, թե՛ վարչապետի մակարդակով, մեր նախարարության մակարդակով, թե՛, իհարկե, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի մակարդակով ձեռնարկել ենք անհրաժեշտ ամեն ինչ՝ օգնելու կողմերին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերել: Պատրաստ կլինենք նպաստել նրան, որ այդ պայմանավորվածությունը չխախտվի»: «Կարևոր է, հանդարտեցնելով իրավիճակը այդ կոնկրետ հարցում, ավելի ակտիվորեն, հուսով եմ՝ մեզ դրան կմղեն վերջին օրերի իրադարձությունները, զբաղվել քաղաքական կարգավորմամբ: Մենք առաջարկներ ունենք, որոնք համանախագահների հետ համատեղ ձգտում ենք ավելի ակտիվորեն գործարկել՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության ձեռքբերման», ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Լավ է, որ իրավիճակը հանդարտեցնելու ջանքեր են գործադրվում: Պարզ չէ, թե որքանով է Հայաստանի շահերից հանդես գալիս Ռուսաստանը, որովհետև վերջին օրերին ռուսական կողմի հայտարարությունները` մեղմ ասած, Հայաստանի օգտին չեն: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում են, նրանք երեկ Բաքվում էին: Նրանք այսօր կմեկնեն Լեռնային Ղարաբաղ: Հայաստանում միջազգային միջնորդները կլինեն ապրիլի 9-ին: Ահա թե ինչ է ասել ռուս համանախագահը: «Ընդհանուր կարծիքն այն է, որ չի կարելի թույլ տալ նման միջադեպերի կրկնություն», - Բաքվում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում դեսպան Պոպովը նշել է, որ առայժմ է վաղ է գնահատական տալ կատարվածին: Այսինքն` ինչ՞ գնահատական հնարավոր չէ տալ: Ռուսաստանը չի՞ հավատում ռազմավարական դաշնակից Հայաստանից տարածվող տեղեկատվության ճշմարտացիությանը և լրացուցիչ հստակեցումների կարիք ունի՞... Առհասարակ, եթե ուշադիր հետևենք այսօր պաշտոնական Երևանից հնչող գնահատականներին, կտեսնենք, որ բացի ադրբեջանական ագրեսիայից առավել ակտիվ քննարկվում է ռուսական գործոնը: Սերժ Սարգսյանը Գերմանիայում դժգոհում է այն փաստից, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ի անդամ պետությունները զենք են վաճառում Ադրբեջանին: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցը միշտ եղել է և կա Հայաստանի արտգործնախարարության օրակարգում, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Փոխարտգործնախարարը չմանրամասնեց՝ այդ հարցը պաշտոնական Երևանն ինչպես է ձևակերպում և ինչ պահանջ է դնում։ Բայց Քոչարյանը, միաժամանակ, նկատեց, թե՝ վերջին օրերի արյունալի բախումներին արձագանքելիս Ռուսաստանը երկակի կարգավիճակում էր․ - «Մի կողմից՝ որպես միջնորդ Մինսկի խմբում, մյուս կողմից՝ քանի որ գործողությունները ծավալվել են ոչ Հայաստանի դեմ, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ապա կարելի է ասել, որ ինքը իրեն պարտավորեցված չի զգացել։ Այդ տեսակետից Ռուսաստանի արձագանքը եղել է՝ որպես միջնորդի։ Համենայնդեպս, ինքն էլ է շատ լուրջ դերակատարում ունեցել այն հարցում, որպեսզի դադարեցվի կրակը»։ Հայաստանը չի կարող վստահել կամ հույս դնել ռազմավարական դաշնակիցների՝ ՀԱՊԿ անդամների վրա, սա պարզ է: Բայց հիմա մենք ինչպես ենք՞ վստահելու ռուսական ջանքերին, եթե չենք վստահում նաև Ռուսաստանին... Հետևաբար հարցը, թե ինչ է առաջարկում Պուտինը կողմերին` առավել հետաքրքրական է հենց հայկական կողմերի շահերի դիտանկյունից: Հայկական կողմը չպետք է ընկրկի որևէ միջնորդի առջև: Ադրբեջանական ագրեսիայի համար պետք է պատժվի հակառակորդը և հայկական կողմը պետք է մնա հաղթական դիրքում` պարտադրելով խաղաղություն: Մետաքսյա Շալունց

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am