Մայրն անընդհատ ցանկացել է բացել որդու դագաղը՝ չիմանալով, որ գլուխը կտրել են

«Մեդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց.«Հայերն ու եզդիները դարեր շարունակ բարեկամներ են եղել, և Հայաստանում ապրող եզդի համայնքն իր երկիրն է համարում ՀՀ-ն ու պատրաստ է պաշտպան կանգնել ու սատարել:  Անկախ ազգությունից, դավանանքից` բոլոր հայաստանցիները հաղթեցին: Մենք ունեցանք նաև կորուստներ, բայց մենք միջազգային իրավունքի խախտումներ թույլ չենք տվել. մենք ի վիճակի չենք վիրավոր կամ մահացած զինվորին գլխատել, 12 տարեկան երեխայի չենք սպանի, մեծահասակի չենք սպանի` ականջները կտրելով: Մեր Քյարամի կտրած գլուխը համացանցով տարածեցին և հրճվեցին: Այս փորձությունից մենք պետք է դասեր քաղենք, միջազգային համապատասխան կազմակերպություններին, ՄԻԵԴ-ին և այլ կազմակերպություններին ներկայացնենք այս ամենը»: «Ներկա եմ եղել  հակառակորդի կողմից խոշտանգված Քյարամ Սլոյանի հուղարկավորությանը և տեսել` ինչպես է զինվորի մայրը, արցունքն աչքերին, Աստծուն խնդրում, որ պատերազմն ավարտվի: Նրան չէին ասել, որ Քյարամի գլուխը կտրված է, նա էլ մտածում էր, թե արկի պայթյունից է որդին մահացել:Անընդհատ ուզում էր բացեր, որ որդուն տեսներ, բայց կողքի հայացքներից էր վատ զգում ու չէր բացում: Ասում էր. «Դե որ ասել են` չի կարելի բացել, ուրեմն չի կարելի»»,- ասաց Շարոյանը: Նա անդրադարձավ նաև լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակմանը, թե ադրբեջանցիները վերադարձրել են Քյարամ Սլոյանի գլուխը: «Այս ամենի մասին մենք հավաստի ինֆորմացիա չունենք»,- նշեց Շարոյանը և շեշտեց, որ իրենք առանձին նախաձեռնություն չեն ցուցաբերելու` դիմել Եվրոպական դատարան կամ այլ միջազգային կառույցների, պարզապես հայկական կողմին են միանում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am