Ճոխ ծախսերս գաղտնի թող մնան․ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետքերով

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին, համաձայն որի՝ պետք է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս ինֆորմացիայի գաղտնազերծումը կվնասի պետական և այդ անձանց անվտանգությանը: Իսկ Նիկոլ Փաշինյանը ավելի հեռուն գնաց․«Այսինքն առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, «մարշրուտները» գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում նրանց՝ ով է ամենալավը կրակում և ով է ամենավատը կրակում և կից խորհրդատվություն տալ, թե ո՞նց է ավելի հարմար ահաբեկչական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»։

Նա նշեց, որ իրենք թափանցիկության ճանապարհով գնում են, եթե այդպիսի անհրաժեշտություն զգան, նման նախաձեռնություն կիրականացնեն:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի համար անհասկանալի է` ինչու է վարչապետը միտումնավոր խեղաթյուրում իրենց առաջարկը․ «Վարչապետի կողմից նախագծի նպատակն ու բնույթը նենգափոխվեցին՝ իբր թե Լուսավորը ցանկանում է թշնամական պետության հետախուզական մարմիններին տեղեկատվություն տրամադրել։ Կամ միգուցե «Լուսավոր Հայաստան»-ն այնքան անմշակ նախագիծ է բերել խորհրդարան, որ նման հնարավորություն է տալիս թշնամական հետախուզությանը կամ տեռորիստներին»։

Կառավարության ներկայացուցիչներին, ովքեր դիտավորյալ նենգափոխել են իրենց առաջարկի էությունն ու բովանդակությունը, Մարուքյանը հորդորում է ավելի ուշադիր կարդալ նախագիծը։ Այդ դեպքում գուցե նրանց պարզ կդառնար, որ ազգային անվտանգության ապահովմանը վերաբերող ծախսերի մասով դրույթն առաջարկվել է թողնել անփոփոխ։ Այսինքն, եթե ծախսը համարվում է այնպիսին, որի վերլուծությունը կարող է բացահայտել ազգային անվտանգությանը վերաբերող որևէ տվյալ, ապա այն բնականաբար չի կարող հանրայնացվել և այդ մասով նախագիծը խնդիր չի հարուցում։ Ընդ որում, բացարձակապես չի առաջարկվել նշել, թե օրինակ վարչապետը որ հյուրանոցում և ինչ ճաշ է պատվիրել։ Առաջարկվում է նշել, թե օրինակ հյուրանոցային ծախսը, օրապահիկը և այլ հարակից ծախսերը որքան են կազմել։ Ինչպես և չի առաջարկվում հայտնել, թե օրինակ որտեղ է նախագահն ուղարկել մեքենան՝ մասերը փոխելու համար, սակայն անհրաժեշտ ենք գտնում հրապարակայնացնել ծառայողական մեքենաների տեխնիկական սպասարկման վրա ծախսված միջոցները՝ նշելով, թե ինչ աշխատանք է կատարվել (ոչ թե որտեղ) և յուրաքանչյուր մասն ու աշխատանքն ինչ է արժեցել պետության՝ հարկատուների համար։

«Բոլոր տեղյակներին և անտեղյակներին ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ նախկինում այդ ծախսերը հասանելի են եղել հանրությանը, սակայն Սերժ Սարգսյանը հենց այս օրենքով դրանք դարձրել է դասակարգված տեղեկատվություն»։ Փաստորեն, ամեն օր Նիկոլ Փաշինյանը կարող է ապացուցել, որ Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումից ինքը չի հրաժարվում։2014 թ «Գնումների մասին» օրենքում կատարվեց փոփոխություն, համաձայն որի է Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի սննդի ձեռք բերման, կեցության և տրանսպորտային սպասարկման, ինչպես նաև արարողակարգերի հետ կապված գործառնությունները գաղտնի պետք է մնան: Տարներ առաջ այդ նախագիծն արժանացավ ընդդիմադիրների բուռն քննադատություններին, հիմա Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Սերժ Սարգսյանի ընդունած օրենքներից հերիք չի, խեղաթյուրում է նաեւ ընդդիմադիրների նախագիծը, քանզի հանրությանը իր շռայլ ծախսերի մասին չհայտնելու ՀՀԿ-ի ընդունած օրենքը Փաշինյանի իշխանության սրտով է։

Անի Սահակյան

դիտվել է 4148 անգամ
Լրահոս
«Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am