«Ինչ–որ ոչ մեծ արժանիք ունեցողը կարող է հուզված ուրախանալ». Վարդան Բոստանջյանը հեգնում է (video)
Դիտել նաև
Փաշինյանը գիտի, որ իր ձեթով պերաշկի ու տաք կարտոֆիլը փչելով ուտելը դուր է գալու լայն զանգվածների. Հովասափյան
Հայ հասարակությունը արդեն 8 տարի է՝ պահվում է լարված, բևեռացված ու ատելության մթնոլորտում․ փաստաբան
Քաղաքացին շարունակելու է ճկռել, իսկ չինովնիկը՝ պարգևավճարներ ստանալ․ փաստաբան
Որքան ձայն է ստացել Փաշինյանը․ ՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքները
Մոլորակը ծիծաղում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով երեկ համացանցում տարածված միջադեպին ԵՏՄ միջկառավարական նիստի ժամանակ։
«Մեդվեդեւն ի՞նչ վարչապետ, մանեկենի պես մի բան է։ Ուր մնաց նա մեր վարչապետի վրա ծիծաղի։ Ես մեր բոլոր քաղաքացիներին եմ ասում՝ այո, պետք է ողջունել, իսկ ով է պահանջում, որ նա ռուսերենին կամ անգլերենին լավ տիրապետի։ Ես, օրինակ, հպարտանում եմ այն մակարդակով, որ նա տիրապետում է։ Ես չեմ ուզում, որ որեւէ մեկը սրա վրա ուրախանա, որ ինչ–որ ոչ մեծ արժանիք ունեցողը կարող է հուզված ուրախանալ»,– նշեց նա։
