Թրոլլինգի, շուլուխի, «պրիկոլների» և նմանատիպ այլ բաների պակաս չկա

Այս նկարը համացանցում դիտումների ռեկորդներ է խփել։ Թրոլլինգի, շուլուխի, «պրիկոլների» և նմանատիպ այլ բաների պակաս չկա։

Նկարում Նիկոլ Փաշինյանն է՝ իր՝ «հանգի՛ստ նստեք տեղներդ, թե չէ ասֆալտին կպառկեցնեմ» դեմքի արտահայտությամբ, և Տիգրան Սարգսյանն՝ իր՝ «կովերին կթում են պտուկները գոլ ջրով լվանալուց հետո» դեմքով։ Առաջինը խրոխտ դեմքով է, իսկ երկրորդը՝ «հպանցիկ»։

Փաշինյանն ու Սարգսյանն առաջին հայացքից ներկայացնում են նոր ու հին Հայաստանը, բայց իրականում երկուսն էլ «հնագույն» Հայաստանի քայլող մարմնավորումներն են։ Երկուսն էլ հրապարակավ դեմ էին արտահայտվում Եվրասիական տնտեսական միությանը և ներկայանում որպես արևմտամետներ, բայց մեկը հիմա գլխավորում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ, իսկ մյուսը դարձել է ԵԱՏՄ–ի «վկա» ու «մոռացել» սեփական հայտարարություններն այս թեմայով։ Փաշինյանը հիմա կաշվից դուրս է գալիս՝ ապացուցելու համար, որ նախկինում «ղալաթ» էր անում, երբ հայտարարում էր, որ ապրիլյան քառօրյա պատերազմը Մոսկվան է հրահրել՝ Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար, և որ ԵԱՏՄ–ն սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը։

Երկուսի մոտ էլ դեմագոգիան շատ է։ Երկուսն էլ հեղափոխական են ներկայանում։ Մեկն առաջարկում էր դա անել մտքում, իսկ մյուսն արեց հրապարակում ու իր կողմնակիցներին խորհուրդ տվեց մտքում ոչ թե հեղափոխություն անել, այլ հաղթահարել աղքատությունը։

Երկուսն էլ նյուվասյուկիստական խոստումների, բլեֆների ու խաբելու սիրահար են։

Երկուսն էլ ձախողվել են վարչապետ դառնալուն պես։ Երկուսն էլ սիրում են խոսել ու անվերջ խոսել, բայց տակը բան չկա։

Երկուսն էլ պայքարիստ են ներկայացել։ Տիգրան Սարգսյանը պայքարում էր օլիգոպոլիաների դեմ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ օլիգարխների։ Փաշինյանն իր պայքարն ավարտեց 10 վայրկյանում՝ հայտարարելով, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան, քանզի բոլորը դարձել են սեփականատեր։ Տիգրան Սարգսյանն այդ առումով ավելի համեստ էր. պայքարի արդյունքների մասին նման բաներ չէր հայտարարում։

Երկուսն էլ չեն սիրում Ռոբերտ Քոչարյանին ու Գագիկ Ծառուկյանին։ Մեկը նաև դրա պատճառով «թռավ» վարչապետի աթոռից, մյուսը նաև դրա պատճառով «կթռնի» նույն աթոռից։

Ե՛վ Փաշինյանի, և՛ Սարգսյանի մոտ օստապբենդերիզմ կա։ Բենդերի պես բաներ են խոստանում՝ շատ լավ իմանալով, որ չեն անելու։ Մեկը Հայաստանում տարատեսակ միջազգային կենտրոններ էր սարքում, իսկ մյուսը խոստանում է կախարդական փայտիկի օգնությամբ տնտեսական հեղափոխություն անել։

Մի խոսքով, ձևով տարբեր, բայց բովանդակությամբ նույնն են, սակայն Փաշինյանը դեռ շատ բան ունի սովորելու Տիգրան Սարգսյանից։ Առաջին քայլերն արդեն արվում են։ «Քաղաքացու օրը» մսխվեց 124 միլիոն դրամ։ Բյուջեից փողը դուրս գրեցին ու հանձնեցին խորովածի մանղալին։

Տիգրան Սարգսյանն այդպես քյարթու ձևով չէր բենդերիզմով զբաղվում։ Նա փողը դուրս էր գրում ոչ թե խորովածի, այլ, օրինակ, չաշխատող բիոզուգարանների վրա։ Մոտ 340 հազար դոլար «նստեց» հայ ժողովրդի վրա 2 բիոզուգարանը։

Տիգրան Սարգսյանը միլիոնավոր դոլարներ էր դուրս գրում նաև գյուղացիների համար կովերի համապատասխան օրգանները գոլ ջրով լվանալու սեմինարների վրա։ Այնպես որ, Փաշինյանը դեռ տեղ ունի աճելու։ Փաշինյանը, թերևս, զգում է դա և հենց այդ պատճառով էլ «պատերին ծեփեմ» հայացքով էր նայում «Հայաստանի պահուստային ոսկին ու դոլարները էժանով ծախեմ» հայացք ընդունած Տիգրան Սարգսյանին։

Հ.Գ.։ Տիգրան Սարգսյանի բախտը բերեց։ Խաչատուրովի պատմությունից հետո առաջացած հայ–ռուսական սկանդալը նրան փրկեց օֆշորային հայտնի կոռուպցիոն սկանդալի մասին Հայաստանում ցուցմունքներ տալու հեռանկարից։

Նիկոլը ռիսկ չարեց Ռուսաստանի հետ համատեղ միջազգային կառույցում աշխատող 2–րդ հայ պաշտոնյայի դեմ քրգործ հարուցել, քանզի դեռ չի մարսել ՀԱՊԿ–ում առաջացած խնդիրը։ Կամ էլ Փաշինյանն ու Տիգրան Սարգսյանը «տակից» պայմանավորվածության են եկել, ու հենց դա է պատճառը, որ լրագրող ու ընդդիմադիր աշխատած տարիներին Տիգրան Սարգսյանի կոռուպցիոն ռիսկերի մասին խոսող Փաշինյանն այժմ «մոռացել» է իր ասածները և բավարարվում է դեմքի «ոչ մի ձուկ և ոչ մի մուկ չեն պլստալու» արտահայտությամբ։

 7or.am 

դիտվել է 516 անգամ
Լրահոս
«Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am