Միջազգային մամուլի անդրադարձը՝ ԼՂ-ի խնդրին

Միջազգային խոշոր լրատվամիջոցները ԼՂ հակամարտության բռնկումից ի վեր անդրադառնում են տարածաշրջանում տիրող իրավիճակին:
Ստորև ներկայացված են ԼՂ ներկայիս իրավիճակի շուրջ միջազգային խոշոր որոշ լրատվամիջոցներում և կազմակերպությունների մամուլում ապրիլի 7-ից 8-ը տպագրված անդրադարձները: ԱՄՆ-ի «The German Marshall Fund» հիմնադրամը հոդված է տեղադրել«Ինչու՞ պետք է Արևմուտքը մտահոգվի ԼՂ-ի համար և գործի»վերնագրով: Հոդվածը անդրադարձել է Եվրամիության կողմից «Ալևելյան հարևանություն» կոչվող տարածքում ներկա հինգ սառեցված հակամարտություններին՝ նշելով, որ դրանք ուղղակիորեն ազդում են միության անվտանգության վրա: Հեղինակը նշում է, որ միջազգային բանակցություններում ԼՂ-ը ներկայացնող Հայաստանը աջակցում է տարածաշրջանի ինքնորոշման իրավունքը, մինչդեռ Ադրբեջանը պնդում է տարածքի վրա իր գերիշխանությունը: Մատնանշելով, որ Բաքվի և Երևանի անզիջող հռետորաբանությունը խանգարում է հիմնախնդրի հաջողությամբ լուծմանը, հատկապես, երբ տարածաշրջանի գերիշխող պետությունները հակամարտությունը օգտագործում են տեղում համակրանք չվայելող իրենց գործողությունները արդարացնելու նպատակով: Social Media Բրիտանական «Reuters» լրատվամիջոցը հոդված է տեղադրել «ԼՂ-ի մարտնչող կողմերը համաձայնության են եկել՝ իրենց կողմի դիակները անվնաս կերպով հետ վերադարձնելու համար» վերնագրով: Հոդվածը տեղեկացնում է, որ Ռուսաստանի օգնությամբ ԼՂ-ի հակամարտող կողմերը ուրբաթ օրը համաձայնվել են հրադադար պահպանել մինչ երկու կողմերը ռազմադաշտից հեռացնում են իրենց զոհերին: Նշվում է նաև, որ հակամարտությունը Հարավային Կովկասում վախ է առաջ բերել, որ ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում, որտեղ, Ռուսաստանին շրջանցելով, Կասպիական ավազանից վառելիք և բենզին է տեղափոխվում համաշխարհային շուկաներ, կարող է պատերազմ սկսվել: Ամերիկյան «ABC News» լրատվամիջոցը հոդված է տեղադրել «ԼՂ-ի զինադադարը վտանգի մեջ է մինչ Ռուսաստանն ու Իրանը միանում են քննարկումներին»վերնագրով: Հոդվածում ասվում է, որ մինչ Ռուսաստանն ու Իրանը դիվանագիտական ուժերը միացրել են պատերազմը կանխելու համար, հայկական և ադրբեջանական կողմերը շարունակում են միմյանց մեղադրել քաղաքացիական զոհերի պատճառ դառնալու մեջ: Նաև նշվում է, որ Իրանի համար Բաքվի հանդիպումը շրջակա երկրների հետ տնտեսական կապերը ամրապնդելու հնարավորություն է: Հոդվածում ասվում է, որ հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարը կենտրոնացել է Ադրբեջանի և Ռուսաստանի հետ տրանսպորտի, էներգիայի և անվտանգության խնդիրների շուրջ համագործակցության վրա: Computer keyboard Բրիտանական «The Guardian» լրատվամիջոցը հոդված է տեղադրել «Ճիշտն ու սխալը ԼՂ-ում» վերնագրով: Հոդվածում ասվում է, թե արդեն վաղուց ժամանակն է, որ միջազգային համայնքը հակամարտությանը վերջ դնելու խաղաղ ծրագիր մշակի: Սակայն հայկական զինված ուժերի շարունակական ներկայությունը միջազգայնորեն Ադրբեջանինը համարվող տարածքում խաղաղության ճանապարհին մեծ խոչնդոտ է հանդիսանում: Որպես բարյացակամության նշան և միջազգային հորդորի շնորհիվ Ադրբեջանը պատասխանատու քայլ է արել և հայտարարել է միակողմանի հրադադար: Սակայն Հայաստանի կողմից հրադադար պահպանելու մերժումը հիշեցնում է, որ Հայաստանի վրա ավելի լուրջ միջազգային ճնշման կարիք կա: Ամերիկյան «The New York Times» լրատվամիջոցը հոդված է տեղադրել«Լուծե՛ք ԼՂ-ի հակամարտությունը, մինչ այն կպայթի» վերնագրով: Հոդվածը տեղեկացնում է, որ ԼՂ-ի հակամարտությունը բռնկվել է նախորդ շաբաթ և բռնկման ավելի հավանական նախաձեռնող է անվանում Ադրբեջանին: Ասվում է, որ տասնյակ զինվորների կյանք խլած ընդհարումը այժմ հրադադարի փուլում է, սակայն այն ցանկացած պահի կարող է խարխլվել, եթե միջազգային համայնքը լուրջ քայլեր չձեռնարկի:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am