Ի՞նչ է տեղի ունեցել Վայքում՝ պաշտոնյաների մասնակցությամբ. Armdaily.am (տեսանյութ)
Armdaily.am-ը գրում է․
Մի քանի օր է՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Վայքում Քաղաքացու օրը մարզպետի, պատգամավորի եւ համայնքապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Վայոց ձորում ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի եւ փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի միջեւ ընդհարումը սկսվել է «բիչոկից», որը Քաղաքացու օրվա միջոցառման մասնակից երիտասարդներից մեկը գետնին է նետել, իսկ երիտասարդ փոխմարզպետն էլ ցուցադրաբար հորդորել է նրան առվի միջից վերցնել «բիչոկը»՝ խոցելով տղայի ինքնասիրությունը։ «Հրապարակի» փոխանցամբ՝ վերջինս անցել է հակագրոհի․ «Քեզ պետք է՝ դու վերցրու»: Դա լեզվակռվի պատճառ է դարձել, որին միացել են մյուսները, այդ թվում՝ Բագրատյանը։
Պատգամավորը հանդիմանել է փոխմարզպետին․ «Ի՞նչ տոնով ես խոսում, քեզ ո՞վ ա իրավունք տվել ջահել տղուն նվաստացնես»։ Փոխմարզպետը դիտողությունը ծանր է տարել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։