Դեռ որքան կարժեզրկվի ռուբլին

«Ժամանակ» թերթը գրում է. «Միջազգային վերջին զարգացումները ցույց են տալիս, որ աշխարհի նոր ազդեցության վերաբաժանումներ են տեղի ունենում, եւ նավթի գների նկատմամբ փոփոխությունները ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հիմնավորումներ ունեն,- մեզ հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով աշխարհում նավթի եւ բենզինի գնանկման պատճառներին: Իսկ թե ինչով է պայմանավորված այն, որ այդ գնանկումը չի անդրադառնում հայաստանյան գների վրա, Արծվիկ Մինասյանն առանձնացրեց մի քանի պատճառ: «Առաջինը՝ շուկայում ոչ բավարար մրցակցային վիճակն է, երկրորդը՝ Հայաստանի հարկային օրենսդրությունը ֆիքսված գներ է սահմանում՝ հարկման տեսանկյունից: Պատական մարմինն ամենեւին շահագրգռված չէ գների իջեցում արձանագրելու ուղղությամբ: Երրորդ կարեւոր հանգամանքը՝ արագացված բորսայական ցուցանիշները ցույց են տալիս, որ նավթի եւ բենզինի գների անկումները եւ վերելքները խիստ անկանխատեսելի բնույթ են կրում, ուստի գործարարների առանձին հատվածը չի կարող նման ճկունությամբ իջեցնել կամ բարձրացնել գները»: Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է անցում կատարի բորսայական համակարգի: Նրա համոզմամբ, եթե բորսայական համակարգով գնագոյացում տեղի ունենա Հայաստանում, եւ շուկան ավելի մրցակցային լինի, որոշակի գների կտրուկ անկման ականատես կլինենք: Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ տրանսֆերտների անկումը հիմնականում պայմանավորված է ռուսական շուկայում ստեղծված իրավիճակով, մասնավորապես միջազգային ճնշումների ներքո ռուսական տնտեսության անկմամբ: Անդրադառնալով ռուբլու արժեզրկմանը՝ Արծվիկ Մինասյանը արտարժույթ ունեցող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ տվեց զամբյուղ ձեւավորել՝ իրենց գումարը տարբեր արտարժույթների վերածելով՝ ռուբլու, դոլարի, ֆունտ ստեռլինգի, եվրոյի, որպեսզի հավասարակշռեն եւ տատանումներից վնասներ չկրեն: Թե որքան կարժեզրկվի ռուբլին, Արծվիկ Մինասյանի խոսքով, անկանխատեսելի է. դա կախված է մի կողմից միջազգային խաղացողների քաղաքականության որոշումներից, մյուս կողմից՝ Ռուսաստանի տնտեսության ֆունդամենտալներից՝ թե որքան հանքահումքային պաշար եւ ինչպիսի սխեմա է նախատեսում Ռուսաստանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am