Պատերազմն ու հայրենասիրության մոլուցքը

Արցախի համար ստեղծված ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցների հետ միասին իրենց աջակցությունն ու օգնությունը ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեցին նաեւ մեծահարուստները, կամ այսպես կոչված օլիգարխիան։ Օրհասական իրավիճակում մինչեւ անգամ օլիգարխիայի ու իշխանության քսակավորների ցուցաբերած օգնության հրապարակայնացումը չարժանացավ բացասական վերաբերմունքի, եթե չասենք, որ հանրությանը ոգեւորելու, ամուր թիկունքի ու պետության, ազգային միասնության ընդգծման առումով այդ հանրայնացումը նաեւ անհրաժեշտ էր։ Բայց այս ամենի մեջ իր բացառիկությամբ անընկալելի դարձավ Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի դրսեւորումը։ Նա մի քանի օր առաջ հարցազրույց էր տվել Vesti.am-ին և կոչ արել բոլոր հայկական կազմակերպություններին և համայնքներին օգտագործել իրենց հնարավորությունները՝ հանուն մտավոր, նյութական, քաղաքական, ֆինանսական, տեղեկատվական և այլ ռեսուրսների կոնսոլիդացիայի՝ ԼՂՀ-ի և Հայաստանի քաղաքացիների անվտանգության, իրավունքի և ազատության պաշտպանության նպատակով: Իսկ հետո Աբրահամյանն ասել էր. «Իմ կողմից որոշում է կայացվել հատուկ հաշիվ բացել և ֆոնդ ստեղծել՝ ի աջակցություն ԼՂՀ-ի: Առաջին ներդրումը՝ 5 միլիոն ռուբլի, ես արդեն հատկացրել եմ անհապաղ փոխանցման համար: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, հնարավոր օժանդակությունը ցուցաբերել մեր քաջարի բանակին և Արցախի իշխանություններին»: Լավ բան է, երբ արտերկրի հայ գործարարները ճակատագրական պահերին օգնության ձեռք են մեկնում իրենց հայրենիքին: Սակայն կան որոշակի հարցեր, որոնք պատասխաններ են փնտրում։ Խնդիրն անգամ նրանում չէ, թե ինչու է Աբրահամյանն առանձին ֆոնդ բացում, երբ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը նույն օրը հանդես եկավ համայն հայությանը ուղղված կոչով՝ հորդորելով բնակչությանը, բանակին աջակցություն ցուցաբերելու և սոցիալական որոշ խնդիրների լուծման նպատակով օգնությունները ուղարկել իր կողմից բացված հաշվեհամարներին: Արա Աբրահամյանն, անկասկած, սրա մասին չիմանալ չէր կարող և, հետևաբար. տրամաբանված կլիներ, եթե նա իր 5 միլիոնը միանգամից փոխանցեր այդ հասցեով և մյուսներին էլ նույնը խորհուրդ տար: Ի՞նչ իմաստ ուներ միջնորդ հանդես գալ և բարձրացնել հատկացումների գործընթացը: Դրանից բացի մի՞թե կարելի է իր՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահի կարգավիճակին ոչ այնքան համապատասխան օգնության ցուցաբերել, 5 միլիոն ռուբլին մոտ 70 հազար դոլար է, ինչ խոսք՝ սա չնչին գումար չէ, բայց ոչ Արա Աբրահամյանի պես գործարաի համար, ով հատկապես, որ հատուկ ստատուս ունի՝ «համաշխարհային»։ Չէ՞ որ օգնությունից բացի աշխարհին ներկայանալու եւ պետության իմիջի հարց կա, ինչ այս դեպքում եթե չասենք խղճուկ, ապա ոչ ներկայանալի է։ Օրինակ համահայկական դրամահավաքների ժամանակ մեզ բազմիցս ենք տեսել, որ հայ բարերարներից շատերն ընդհանուր հանգանակված գումարը կրկնապատկել են։ Մեծ հաշվով նման օգնության անհրաժեշտությունն էլ չկար, փոխարենը սույն անձը պարտավոր էր գոնե մեկ անգամ իր կարգավիճակն օգտագործել հանուն հայրենիքի, իբրեւ ռուսահայերի ու համաշխարհային կոնգրեսի ղեկավար համապատասխան կառույցներից ադեկվատ արձագանքին ուղղված աշխատանքներ տանել, այլ ոչ թե մեր ցավին լռությամբ հետեւող Ռուսաստանից բացել քսակը, իբրեւ մեզ լավություն, մարդասիրություն եւ վերջապես հայրենասիրություն։ Ի վերջո, չորօրյա պատերազմն էլ ավելի ընդգծեց իսկական հայրենասիրության ու էյֆորիկ դրսեւորումների սահմանագիծը եւ այն, թե ովքեր են կերտում մեր հաղթանակները, իսկ այդ տարածքում ձեր կերպը մերժելի է , պարոն Աբրահամյան։ Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am