Երբ պատերազմը առերեսվում է քեզ հետ

Ղարաբաղյան չորսօրյա պատերազմն ավարտվեց փխրուն հրադադարով, եւ այժմ, թերեւս, ժամանակն է հասկանալ՝ ովքեր էին մեղավորները, կամ գուցե դասեր քաղել կատարվածից՝ նախ արձանագրելով անհերքելի իրողությունը, որ թշնամուն հակահարվածը սահմանում կանգնած հայ զինվորի տոկունության, հայրենասիրության ու խիզախության շնորհիվ էր, որոնք  իրենց կյանքի գնով  եւ գրեթե անզեն, սեփական բազկի ուժով պայքարեցին  հակառակորդի ժամանակակից ռազմատեխնիկայի դեմ: Անհավանական ու անհավասար  պայքարը վերստին  հաստատեց, որ առհասարակ հայ գենում  հայրենասիրությունն  իբրև ախտորոշում է փոխանցվում: Սակայն  ժամանակակից տեխնիկայի  դեմ միայն պատրիոտիզմով հնարավոր չէ պայքարել, հնարավոր չէ մերկ ձեռքերով երկնքից անօդաչու սարքեր վար իջեցնել, եթե մինչեւ անգամ   սահման տեղափոխվի ողջ հայությունն իր վառ հայրենասիրությամբ, հնարավոր չէ՝ թիկունքում չունենալով ժամանակակից զինանոց, որի կարեւորագույն երաշխիքներից են արդյունավետ պետական կառավարման համակարգը, ազատ ու մրցակցային տնտեսությունը: Հիմա ժամանակն է, որ բոլորս,  բայց նախեւառաջ իշխանությունը  գնահատի  ունեցած-չունեցածը, դասեր քաղի կատարվածից: Ճիշտ պահն է, որպեսզի պետական այրերն ու բանակի հրամկազմը  առերեսվեն ոչ միայն տխուր իրականության հետ, ինչն իրենց  թույլ տվեց  պատերազմական գործողությունների ընթացքում հայտարարելու, որ մենք այս մեծ աշխարհում միայնակ ենք մեր ինքնության կռիվը տանում, հասկացան, որ անգամ ռազմավարական դաշնակիցը  կարող է մեզանից երես թեքել, այլ  առերեսման հրամայական կա  սեփական ժողովրդի հետ, եթե կուզեք՝ սեփական անձի  հետ: Մանավանդ, երբ տխուր իրականությունից այլեւս փախչելու տեղ չկա, երբ այդ իրականության մասին խոստովանում է մինչեւ անգամ բանակի գերագույն հրամանատարը՝Գերմանյայում, որ գերժամանակակից զինատեսակներով զինված Ադրբեջանի հետ Հայաստանը կռվի էր դուրս եկել 1980-ականների արտադրության զենքերով: Անմիջապես այդ խոսքերի ալիքը տարածվեց՝ ձեռք բերելով ոչ միայն տարակուսանքի, այլև հարցադրումների ողջ շղթա՝ ինչո՞ւ, ինչպե՞ս … Այս հարցի պատասխանը, հուսով ենք  կհնչեցվի պատասխանատու այրերի կողմից: Բայց միանգամայն անընդունելի են լինելու արդարացումները, թե ուղերձն  արտաքին լսարանին էր ուղղված, որովհետեւ այդ մասին լուրերն արագ տարածվեցին հենց ռազմաճակատից: Ուստի բոլոր իրավունքներն ունենք կասկածելու, որ բանակաշինության անվան տակ  փոշիացվել են մեր երկրի ֆինանսական միջոցները, որոնք կարող էին ներդրվել պաշտպաական համակարգերում: Մինչդեռ ասվում էր, թե գերժամանակակից զենքեր ենք գնել,  թալանն ու համատարած անպատժելիությունը, արտոնյալների խավի, մոնոպոլիստների գոյությունը 22 տարի  արդարացվում էր. «Բանակ ենք պահում նրանց միջոցներով» դեմագոգիկ ձևակերպմամբ: Իբր հանդուրժում էինք լֆիկներին, շմայսներին ու այս կերպերին, որովհետեւ ճիշտ  ժամանակին ու մեծ  մուծումներ էին անում բանակի <<կասսայում>>: Ամեն տարի միլիոնավոր դոլարներ են հոսում երկիր, հսկայական վարկեր են կուտակվում, մսխվում են պահուստային բոլոր պաշարները, արդյունքում մենք այսօր բարձրաձայնում են ժամկետանց զինատեսակների գործադրման մասին: Որեւէ մեկը կարո՞ղ է հաշվել ինչ զինտեխնիկա ու որքան կարող էիք գնել ձեր թույլ տված ատկատներով, ձեր չարթերային թռիչքների գումարներով, կազինոներում տանուլ տված  մեր վճարած հարկերի միլիոններով, բյուջեն  դավաճանի ախորժակով վատնած գումարներով: Մենք,  որ շռայլորեն օգտվեցիք հարաբերական անդորրից՝ մոռանալով, որ հյուծված երկիրը պատերազմի թիրախ է, ինքներս  հնչեցրինք նոր պատերազմի համազարկը։ Անի Սահակյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am