Պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Ֆրանսիացի քաղաքական գործիչները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

Իրենց հայտարարության մեջ նրանք նաև շեշտում են, որ այս նոր ագրեսիայից պետք է դասեր քաղել:

«Էլ ո՞վ նորից ղարաբաղցիներից կպահանջի ինտեգրվել մի երկրի կազմ, որի ռեժիմը ցանկանում է նրանց ֆիզիկական ոչնչացումը: Ղարաբաղցիների համար անկախությունը և հանրապետության ստեղծումը երբեք էլ ինքնանպատակ չի եղել, այլ խաղաղ ու անվտանգ ապրելու միջոց ժողովրդավարական երկրում, որը հարգում է իր քաղաքացիներին, բաց է աշխարհի առաջ և ուղղված է դեպի ապագա»,- հռետորական հարց են ուղղում ֆրանսիացի պատգամավորները:Միջազգային անուշադրության ֆոնին Իլհամ Ալիևի ղեկավարած Ադրբեջանը ևս մեկ փորձ ձեռնարկեց ուժով վերցնելու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: Ֆրանսիական Le Monde-ի փոխանցմամբ՝ նման կերպ են ֆրանսիացի մի խումբ պատգամավորներ և սենատորներ բնութագրել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը: «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներն իրենց կյանքով վճարեցին Բաքվի դեսպոտի նկրտումների համար. քաղաքներ վնասվեցին, դպրոցի ճանապարհին երեխաներ սպանվեցին, քաղաքացիական անձինք սպանվեցին ու խեղվեցին այս առիթով բերված վարձկանների կողմից»,- նշել են ֆրանսիացի օրենսդիրները:

Հայտարարությունը ստորագրած 26 ֆրանսիացի պատգամավորները կոչ են արել միջազգային հանրությանն այս ամենի համար ստանձնել իր պատասխանատվությունը: Նրանք նաև մի շարք առաջարկներ են ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որոնց հիմքով բանակցություններն առավել արդյունավետ կդառնան: Առաջին հերթին ֆրանսիացի օրենսդիրները հարկ են համարում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն արդեն 20 տարի է ապացուցում է իր կենսունակությունը և վստահելիությունը: Այնուհետ, առաջարկվում է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղանին: Համաձայնության արդյունավետության ապահովման նպատակով նրանք առաջարկում են նաև հաստատել հրադադարի խախտումների վերահսկման մեխանիզմ, որն ընդունելի է Երևանի և Ստեփանակերտի համար և մերժվում է միայն Բաքվի կողմից: Բացի այդ, առաջարկվում է Մինսկի խմբի համանախագահությանը ստեղծել հետաքննական հանձնաժողով, որի արդյունքներով նախահարձակ կողմի նկատմամբ պետք է կիրառվեն պատժամիջոցներ: Այս հայտարարությունը ստորագրել են պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Վալերի Բուայեն, Ռենե Ռուքեն, Նիկոլա Դարագոնը, սենատորներ Միշել Ամիելը, Բեռնար Ֆուրնիեն, Սոֆի Ժուասենը և այլք:  

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am