«Էդուարդ Աղաջանյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահում է թույլ տրվել». Հայկ Այվազյան

Քիչ առաջ Կառավարության արդեն նախկին պաշտոնյա Հայկ Այվազյանը որոշակի գնահատականներ է տվել իր ազատման հրամանի հիմքերին և հայտարարել է, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կողմից ձեռնարկված քայլերը՝ իրեն՝ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից վարչապետի ստոագրությունն ստանալու համար պաշտենականմ դիրքի չարաշահում է համարում:

Նա իր հայտարարույթան մեջ նա մասնավորապես գրել է.

«Իմ՝ պետական կառավարման համակարգում աշատանքի 9,5 տարիների ընթացքում գործելաոճը եղել է․

1․ Լավագույն Հայաստանի կերտման տենչանքը,

2․ Օրինականությունը,

3․ Կոռուպցիայի դեմ պայքարը,

4․ Պահանջատիրությունը,

5․ Պրոֆեսիոնալիզն ու պատասխանատվությունը։

Այո՛, միգուցե պարոն աշխղեկին չի համապատասխանել սրանցից և ոչ մեկը։

Քանի որ քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը վերոնշյալ պաշտոնյան խոսեց իմ մասին և հնչեցրեց գնահատականներ, անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ դրան։

Եվ այսպես, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի պաշտոնական մեկնաբանության մեջ հնչած մտքերը հետևյալն էին՝

1․ Հայկ Այվազյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից ՀՀ վարչապետի կամայական որոշմամբ,

2․ Հայկ Այվազյանի գործելաոճը չի բավարարել վարչապետին,

3․ մեր գործելաոճի տրամաբանությունը չի համապատասխանել պարոն Այվազյանի գործելաոճին,

4․ եթե գոհ լինեինք պարոն Այվազյանի գործունեությունից, նա կզբաղեցներ իր պաշտոնը,

5․ աշխատակազմի ղեկավարի հանձնարարականն է նաև պատճառ դարձել Հայկ Այվազյանի պաշտոնանկությանը։

Հիմա՝ ըստ հերթականության՝

1․ Հայկ Այվազյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից ՀՀ վարչապետի կամայական որոշմամբ․

Կամայականությունները տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում, անգամ վարչապետի կողմից (վստահ եմ, վարչապետն էլ դեմ է կամայականությունների դրսևորմանը)։ Իմ գնահատմամբ, որոշումը հրամցված է եղել վարչապետին և հանդիսացել է իրավիճակի ոչ ազնիվ և միակողմանի ներկայացման արդյունք։

2․ Հայկ Այվազյանի գործելաոճը չի բավարարել վարչապետին․

Բացարձակ սուտ․ մինչ ազատման պահը մեկ անգամ եմ քննարկում ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, շատ կարճ ներկայացրել 9 տարի տևած տեսչական բարեփոխումների ընթացքում կատարված աշխատանքները, դրանց արդյունքները և մեր անելիքները։ Հստակեցրել եմ մեր կողմից մշակվող քաղաքականությունների ուղղությունները և միանշանակ աջակցություն ստացել վարչապետից։

3․ Մեր գործելաոճի տրամաբանությունը չի համապատասխանել պարոն Այվազյանի գործելաոճին․

Այստեղ անկյունաքարային է «մեր» արտահայտությունը։ Հուսով եմ՝ պաշտոնյան ի նկատի չի ունեցել ամբողջ պետական կառավարման համակարգը կամ իշխող քաղաքական էլիտան․ նա նման լիազորութուններ չունի։ Իսկ ինչ վերաբերում է աշխատակազմի գործելաոճին, չեմ ժխտում, անգործունակությունն ու խառնակչության գործելակերպը մերժում եմ ամբողջ էությամբ։

4․ Եթե գոհ լինեինք պարոն Այվազյանի գործունեությունից, նա կզբաղեցներ իր պաշտոնը․

Այս մեկնաբանությունն առհասարակ համարում եմ ոչ պրոֆեսիոնալ և օրինականության շրջանակներից դուրս։
Կառաջարկեմ մասնավորեցնել «դժգոհների» շրջանակը, ինչպես նաև պատճառների ուղղությունները, որպեսզի պատշատ ուշադրության արժանացնեմ հայտարարության այդ հատվածը։

5․ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականն է նաև պատճառ դարձել Հայկ Այվազյանի պաշտոնանկությանը․

Սա ամենահետաքրքիր մասն է։ Դեռ որ կսահմանափակվեմ շատ կարճ մեկնաբանությամբ․ տվյալ պաշտոնյայի կողմից իջեցված հանձնարարականը համարում եմ պաշտոնեական դիրքի չարաշահում կամ առնվազն ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ և կառաջարկեմ հրապարակայնացնել թե՛ հանձնարարականը, և թե՛ դրա պատասխանը։

Ասելիք շատ կա, սակայն այս պահին անհրաժեշտ եմ համարում սահմանափակվել այսքանով։

Շնորհակալություն։

Հարգանքով՝ Հայկ Այվազյան»:

դիտվել է 855 անգամ
Լրահոս
Օգոստոսի 28-31-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am