Նաիրի Հունանյանը վաղը կդառնա քաղաքապետ, կգնա՞ք նրա մոտ աշխատելու.Արամ Հարությունյանը՝Ազատ Արշակյանին

Հարցազրույց քաղաքական գործիչներ  Արամ Հարությունյանի և Ազատ Արշակյանի հետ:/Մաս 2-րդ/

-Իսկ Քելբաջարը վերադարձնելը ում համար էր ասում:

Արամ Հարությունյան.1994-1995 թվականին դուք լքեցիք ընդդիմադիր դաշտը,մտաք Հանրապետություն բլոկի մեջ…

Ազատ Արշակյանն.Ես 1992 –ին եմ դուրս եկել:

Արամ Հարությունյան .Դուք 1995-ին պատգամավոր եք դարձել …դուք մոռացել եք,դուք մոռացել եք,որ նույնիսկ Վանո Սիրադեղյանի տեղակալն եք եղել…

Ազատ Արշակյան.Ոնց եմ մոռացել,ես նույնիսկ հպարատանում եմ դրանով:

Արամ Հարությունյան. Ձեր կենսագրության մեջ դա չկա…

Ազատ Արշակյան.Ինչու դա վատ բա՞ն է,որ ես Վանո Սիրադեղյանի տեղական եմ եղել…

Արամ Հարությունյան.Շատ վատ բան է,այսօր այդ մարդը մեղադրվում է և փախած է: Գիտեիք,որ իր հետևում սպանություններ կան…

Ազատ Արշակյան.Քաղաքապետարանի գործունեության համար է մեղադրվու՞մ…

Արամ Հարությունյան.Սպանությունների համար …Նաիրի Հունայանը ,եթե վաղը դառնա քաղաքապետ,գնաք մոտը կաշխատե՞ք…

Ազատ Արշակյան.Մի քիչ ադեկվատ խոսեք,այդ ինչ եք ասում:

Արամ Հարությունյան.Ես տարբերություն չեմ տեսնում ,Վանո Սիրադեղյանի և Նաիրի Հունանյանի մեջ :

Ազատ Արշակյան.Տեսողություն է պետք ,գնացեք հոգեբույժի մոտ…

Արամ Հարությանյան.Հոգեբույժի մոտ դուք գնացեք…եթե Ներքին գործերի նախարարը ներսում ունենում է համակարգ ,որը պատվերուվ մարդ է սպանում,իսկ ես համոզված եմ դա միայն Լևոն Տեր-Պետրոսյանի պատվերն է …դատավճիռ կա,Վանոն փախած է…հիմա մոռանա՞նք,որ դուք նստել եք անկախության համար,չենք մոռանում…

Ազատ Արշակյան.Այսօրվա մասին խոսեք, ես անցյալում շատ բան եմ արել… Ես եղել եմ Երևան քաղաքի քաղաքապետի տեղակալը…այլ ոչ թե Վանո Սիրադեղյանի…

Արամ Հարությունյան.Վանոն է ձեզ տարել,մինչև այդ չեք եղել:Այսօր Զելինսկին զանգում Փաշինյանից խորհուրդ է հարցնում ,թե ոնց Պուտինի հետ հարաբերվի,ոնց քծնի:Դրա համար ենք պայքարե՞լ:

Ազատ Արշակյան.Ուրեմն հեղինակություն է որ զանգում,խորհուրդ են հարցնում:

Արամ Հարությունյան.Ինչպես քծնել Պուտինին:

Ազատ Արշակյան.Օրինակելի է Նիկոլ Փաշինյանը աշխարհի համար,գերհզոր պետությունները նրա ձեռքը սեղմում ասում են՝լավ հեղափոխություն ես արել:

Արամ Հարությունյան.Ինքը չի արել:

Ազատ Արշակյան.Լավ դու ես արել:

Արամ Հարությունյան.Սորոսն է արել և նախկին իշխանություններն են արել:

-Ի՞նչ ունենք մենք 1 տարի անց:

Ազատ Արշակյան.Ունենք ազատ քաղաքացի:

Արամ Հարությունյան.Ունենք Ազատ Արշակյան ,ով էլի իշխանությունների հետ է:

Ազատ Արշակյան.Ես միշտ եմ իշխանությունների հետ:

Արամ Հարությունյան.Զարմանում են,որ մարդիկ կան,ովքեր Նիկոլ Փաշինյանի մոտ քոթոթի նման ձեռքերի վրա կանգնած են,մարդիկ կան,ովքեր կենսագրություն են ունեցել.

Ազատ Արշակյան.Բա մի բան ունենայիր քո մասին էլ ասեին,օրինակ ,որ բեսեդկում պապիկի հետ նստած շախմատ ես խաղացել ու հաղթել ես:Ասեմ ինչ ունենք մեկ տարի անց,տնտեսական ազատություն են ստացել,գործարարները կարող են ազատորեն գործել,հայտարարվել է ,որ ներդրված գումարները,միջոցները պաշտպանված են,ՀՀ-ում որևէ մոնոպոլիա չկա,ցանկացած բիզնեսմեն կարող է իր գործով զբաղվել:

-Գնանկում պետք է լիներ դրա արդյունքում,գները ինչո՞ւ են բարձրանում:

Ազատ Արշակյան.Դանդաղ է դա արվում,դեռևս համակարգը չի գործում,որովհետև օլիգարխիան դիմադրում է:

-Ինչպե՞ս է դիմադրում,բոլորը փախել գնացել են,մյուս մասն էր փողերը տվել են:

Ազատ Արշակյան: Ճանապարհները փակ են …

-Միհրան Պողոսյանի,Արամ Հարությունյանի ճանապարհները փակեցի՞ք:

Ազատ Արշակյան.Ազատություն կա տնտեսական,թե ինչպես կլինի,մի կարևոր բան կա,որի մասին միշտ ասել եմ:Այն ժամանակ քչերն էին ասում՝աղքատների միությունում ՝Եվրասիական միությունում առանձին վերցրած Հյաստանում հնարավոր չէ տնտեսական աճ:Այսօրվա իշխանությունը սխալ է անում,որ աղքատների միությունում խորացնում է Հայաստանի կարգավիճակը,այ սրա հետ համաձայն չեմ: Դատաիրավական համակարգում շատ լուրջ բարեփոխումներ են պետք ,սահմանադրությունը թույլ է տալիս,թե չէ,հարկավոր է ցրել այդ դատական համակրագը,դրա համար կարևոր է ,որ Սահմանադրությունը շուտ ընդունվի:Դատավորները պետք է ընտրովի լինեն,հնարակոր է դատարանները Սահմանադրությամբ անկախացնել, երկրորդ իշխանությունը՝օրենսդիր իշխանությունից զատ,պետք է լինի դատական իշխանությունը:Դրա համար ժամանակ էպետք ,որ մենք կարողանանք անկախ դատարան ունենալ:Դատարանը նշանակովի է ,նշանակում է մենք առաջիկայում,քանի դեռ գործում է այս համակարգը , քչենք ունենա անկախ դատարան:

-Ինչո՞ւ է միջամտում Նիկոլ Փաշինյանը,գաղտնալսումները ապացույց:

Ազատ Արշակյան.Գաղտնասլված զանգը համարում եմ ոչ կոռեկտ,դա ուրիշ խոսակցություն է :Պետք է զանգահարի :

-Ինչո՞ւ է զանգահարում,պետք է ապուշ լինել,որ չուզենալ,որ մեր երկրում անկախ դատական համակարգ լինի:

Ազատ Արշակյան.Քանի դեռ դատական համակարգի ձևավորման այս օրենքն է գործում ,դատավորը կախվածության մեջ է գործադիր և օրենսդիր մարմնից,մենք անկախ դատարան չենք ունենա: Այսօրվա Հայաստանի դատարանը անկախ չի,և դրա համար պետք է զանգես,ասես,որ անկախ դատի:

Արամ Հարությունյան.Զանգով անկախ չեն դատում:Տնտեսական առումով որևէ լուրջ փոփոխություն չկա,ավելին ասեմ՝աշխատատեղեր են պակասում,նախարարությունն են միավորվել,էլի աշխատատեղեր են փակվել: Իսկ այդ ստվերից աշխատողների գրանցում դեռ կասածելի է,որովհետև վիճվարչությունը տալիս է թվեր,որոնք իրականությանը չեն համապատասխանում:

-Վստահ է ասում Նիկոլ Փաշինյանը:

Արամ Հարությունյան.Բնական է,որ Նիկոլ Փաշինյանը վստահ պետք է ասեր,պրագևատրումներ են անում և տպավորություն ստեղծում,թե աշխատավարձեր են բարձրացել:Ոստիկանության համակարգում թվում է ,թե բարձրացում է եղել,կոնկրետ իրենց մարդկանց են տալիս,բայց բաժնի պետերից ցածր չեն տալիս,ուսուցիչների աշխատավարձերը չի բարձրացել:Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը արտոնություն է տալիս Սպայկային,հետո ձերբակալում տնօրեին:Ցեմենտի հետ կապված ակնհայտ է,որ քաղաքական ճնշում է կոնկրետ Ծառուկյանի վրա,սա ակնհայտ է հենց սկզբից:Տեսականորեն մի պահ Նիկոլ Փաշինյանի դիրքերը վատանում են,պառլամենտում խնդիր է առաջանում, հիմնական ուժերից մեկը Բարգավաճն է,որ կարող է եղած վիճակում վարչապետ ընտրել: Նիկոլ Փաշինայնը Ծառուկյանից վտանգը միշտ զգում է և հարձակվում: Թիկնապահի հետ կապված գործը սարքվել էր,ճնշում գնաց,անընդհատ ստուգումները Ծառուկյանի կազմակերպությունների վրա:Ամեն ինչ արվում է քաղաքական հակառակորդներին և հիմնական հակառակորդին,որ ինքը տեսնում է ,ճնշելու համար: Նախկինների նույն ձեռագիրն է:Այն ժամանակ էլ էր պատճառը քաղաքական ,այդ նույն Ծառուկյանին ինքը չէր ճանաչո՞ւմ,որ գնաց,հանդիպեց, ձայն ստացավ,Ծառուկյանը առաջադրեց ,մայիսի 8-ին Ծառուկյանի խմբակցությունն է առաջադրել Փաշինյանը:

-Ասաց ՝շնորհակալություն:

Արամ Հարությունյան:Այդ շնորհակալությունը անշնորհակալություն է :Արդարադատությունը տրանսգենդերային է , համաներումով ազատվածը,փախածը դառնում է մեղադրող, մեղադրյալ նշանակող,անմեղները դառնում են մեղավոր :Մարտի 1-ի հետ կապված Լևոն Տեր-Պետրոսյանի Եվրոդատարանի որոշումը նորից ցույց է տալիս,որ ըստ էության ինքը կարող էր կանխել,իր վրա որևէ խոչընդոտ չի եղել,որ ինքը գնա Ազատության հրապարակ:

-Ինքը ասում էր ամբոխ՝ ես գործ չունեմ այնտեղ:

Արամ Հարությունյան.Այդ ամբոխից մի քանի օր առաջ,ինքը ասում էր,որ եթե մեկ զոհ պետք է լինի, ապա այդ մեկը թող ես լինեմ:Ալիկ Արզումանյանի հետ հեռախոսազրույցից պարզ է դառնում,որ ինքը ստացել է այն ,ինչ ուզում էր:Ես 2008-ի մարտի 4-ին ասացի,որ Լևոն Տեր-Պետրոսյանը ստացավ այն ,ինչ ուզում էր՝10 զոհ: Համզված եմ,այդ զոհերի մեծ մասը Լլևոն Տեր-Պետրոսյանի թիմի արածն է,միայն այդ դեպքում մարդը,10 զոհից հետո ,մարդը կարող է ասել ես հանգիստ եմ քնել ,կարող է ասել՝պրիվետ Ալիկ ջան,ամեն ինչ նորմալ է ,ես լավ եմ քնել:Այդ ինչ են արել ,որ ապրեն,10 զոհ է եղել:Աբարոյականություն է,որ 10 զոհերի հետ խաղալով,իրենց թվում է ,թե բացահայտվել է,ոչ մի բան չի բացահայտվել:Այն ,որ ասում են պարկուճները փոխել են,միգուցե փոխել են,որ երբեք չբացահայտվի: 187 ոստիկան է վիրավորվել,32 քաղաքացի և ակնհայտ է,որ նույնիսկ մարտի 1-ի առավոտյան, Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է՝մի 20 րոպե ծեծ կերեք տղերք, իրենք ինֆորմացիա են ունեցել,որ գալու է,իրենց մոտից զենք է հայտնաբերվել: Եթե սարքած էին այդ զենքերը,թող այսօր բացահայտվեն:

Ազատ Արշակյան.Հեղափոխությունից հետո Հայաստանի անվտանգությունը էապես բարելավել է,ՀՀ կարգավիճակը հեղափոխությունից հետո և դրա շնորհիվ բարձրացել է այն աստիճանի,որ և Ռուսասատնը իր եվրասիական դաշնակիցներով ,Ղազախստան-մազախստան,դա զգացել են.նրանք համեմատած Եվրոպայի հետ բոլորը աղքատ են… մեր այլընտրանքը կամ Եվրոպա Ամերիկան է,կամ ՂազախստանՂրղզստան և այլն…

-Այդ հարուստ տերությունները պատրաստ են մեզ ընդունելո՞ւ:

Ազատ Արշակյան.Նրանք մեզ հրավիրել են, բանակցել են,օրենքները համապատասխանեցրել,2013 թվականի սեպտեպեմբերի 3-ին դուրս եկավ անվանգության և հարստության համարկարգից ,մեր երկիրը տարավ աղքատության և վտանգների համակարգ:1 տարում Հայաստանի անվտանգության համակարգը բացի քաղաքական գնահատականից,նաև զենք զինամթերք սպառազինության և կարգապահական առումով առաջընթաց է գրանցել:

Արամ Հարությունյան.Եթե Մեղրիի այդքան զինվորներ դուրս են գալիս ակցիա են անում,դա արդեն նշանակում է ,որ կարգապահություն չկա,վարկաբեկվել են գեներալները,Արցախի հերոսները,վարկաբեկվել է ամեն ինչ,ինչը կապված է ավտանգության հետ:Անկախ ամեն ինչից, ՀԱՊԿ-ը մեզ այլընտարնքը չի առաջարկել:

Ազատ Արշակյան.Դրա համա՞ր եք թռչնաբուծականը հիշում,ՀԱՊԿ-ը և այլն:

Արամ Հարությունյան.Դուք չեք մոռացել,ես մոռացել եմ:Երբեք այդքան խոցելի չի եղել մեր անվտանգությունը,մենք ՀԱՊԿ-ում խնդիր ունենք…

Ազատ Արշակյան .Զրպարտում է ,մեր երկիրը անվտանգ է,մեր տղաները տղամարդ տղա են, և կպաշտպանեն:

Արամ Հարությունյան.Մեր գլխավոր հրամանատարը փախել է ՝թողնելով ժողովրդին:Ինքը այն ժամանակ է վերադարձել,երբ օրենքը փոխվել է:

Ազատ Արշակյան.Այդ որ հրամանատան է փախել:

Արամ Հարությունյան.Նիկոլ Փաշինյանը:Մարտի 1-ին չի փախե՞լ:

Ազատ Արշակյան. Դուք եվրոդատարանի եզրակացությունը բերեցիք Լևոն Տեր-Պետրոսյանի մասով,բա մյուս բաղադրի՞չը,որ ձեր երկրի ուժային կառույցը՝ոստիկանությունը հարձակվել է:

Արամ Հարությունյան.Այդպես չի եղել, մարտի 1-ին խաղաղ ցույց չի եղել:

Ազատ Արշակյան.Այդ մարդասպանների կողմից եք:

Արամ Հարությունյան: Ո՞վ է մարդասպան:Դատավճիռ կա Լևոն Տեր -Պետրոսյանի ամսով:

Ազատ Արշակյան.Լևոն Տեր-Պետրոսյանը ձեզ վռնդել է Հայաստանից,անկախ է հռչակել:

Արամ Հարությունյան.Հայրկյանի՞ն էլ:

Ազատ Արշակյան.Որ Հայրիկյանին ,որի մոտից դուք փախել եք:

Արամ Հարությունյան.Հայրիկյանին ծեծում էին,դուք ասում էիք Ներսեսին պաշտոն եք տալո՞ւ:

Ազատ Արշակյան.Ավելի շատ բան կարող եմ հիշել այդ օրվա մասին: 1996 թվականինԱզգային ժողովը գրավողներից մեկն էիք:

Արամ Հարությունյան.Մենք չենք գրավել:ԿԸՀ ԱԺ-ում էր,ընդամնեը ուզում էինք դռները բացել:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 6398 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am