Եթե շարունակվի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ռուսաստանը ոչ միայն չի հեռանում պատասխանատվության իր մասից և կարգավորման անխափան գործընթաց ապահովելու պարտականությունից, այլ շարունակելու է ակտիվորեն դրան մասնակցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բաքվում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ռուսաստանի դերը կարծում եմ ակնհայտ է` մենք Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկն ենք: Ռուսաստանը երբևէ պատասխանատվությունից չի խուսափել: Հենց այս ամենը տեղի ունեցավ, նախագահը զանգարահել է և՛ նախագահ Ալիևին, և՛ նախագահ Սարգսյանին, արտահայտել է մեր դիրքորոշումը, կողմերին կոչ արել հանդարտվել, վերադառնալ բանակցությունների սեղանին, սկսել խորհրդակցություններ, կրակի դադարեցում հայտարարել: Բնական է այս ջանքերը շարունակվել են. Լավրովը եկել էր Բաքու, երեկ ես խորհրդակցություններ եմ ունեցել Երևանում, այսօր Բաքվում»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը: Մեդվեդևի հաղորդմամբ` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ ինքը չի լսել պնդումներ այն մասին, որ հակամարտության կարգավորման միջոցը ռազմականն է կամ լարվածության աճը: «Հակառակը` բոլորն էլ ասացին, որ այս շատ բարդ հակամարտության կարգավորման ուղին բանակցությունների միջոցով է, և որ հրադադարի պահպանմանն ու այն երկարաժամկետ խաղաղության վերածելու այլընտրանք գոյություն չունի: Սա ամենից կարևորն է»,- ընդգծել է ՌԴ վարչապետը: Խոսելով հակամարտության կարգավորման ձևաչափի մասին` Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ նոր մեխանիզմներ ստեղծելը կարող է կրկնակի վտանգավոր լինել, քանի որ դրանով կաթվածահար կարվի գործող մեխանիզմների աշխատանքը: Նրա կարծիքով` պետք է վերադառնալ բանակցությունների այն սեղանին, որ ստեղծվում էր վերջին 20 տարիների ընթացքում: «Եթե այս հակամարտությունն առաջացած լիներ մի քանի տարի առաջ, ապա այս հարցին շատ բարդ կլիներ պատասխանելը, սակայն, ցավոք, այս հակամարտությունը տևում է 1994թ-ից, ուստի կան և՛ մեխանիզմներ, և՛ ֆորմատներ, և՛ առաջարկներ, խումբ, որը զբաղվում է դրանով: Բոլոր այս մեխանիզմները կան, սակայն, ցավոք, ինչպես տեսնում ենք, դա չի ապահովագրում նմանատիպ լարվածության աճից և ողբերգական իրադարձություններից, որոնք վերջերս տեղի ունեցան»,շեշտեց ՌԴ վարչապետը:  

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am